Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4257 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար կլինի լրիվ նոր բանով զբաղվելու համար: Դա ավելի հետաքրքիր կլինի, քան կուտակված միանման գործերն անելը, ավելի վաղ սկսածը ավարտելը: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք միանգամից իրագործել: Բայց դա արժե ինքնուրույն անել, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնել ձեզ: Կուրախացնեն ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումները: Ձեր հոբբիի հետ կապված հետաքրքիր միջոցառումների լինելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ հետաքրքիր օր է սպասվում, որը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու անակնկալներով, որոնք երկար կհիշվեն: Հին ծանոթների հետ հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը՝ և՛ անձնական, և՛ գործնական: Բաց մի թողեք ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու հնարավորությունը, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Մինչև օրվա կեսը իրադարձությունները բավական արագ են զարգանալու: Անսպասելի նոր առաջադրանքներ կհայտնվեն, ոչ մեծ խնդիրներ կառաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Հետո իրավիճակը կկայունանա, դուք հանգստանալու, ձեզ դուր եկող գործերով զբաղվելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հաճելի կանցնի, եթե չշտապեք ու կարևոր որոշումները ոտքի վրա չընդունեք: Մանրուքների հանդեպ արժե ուշադիր լինել, հատկապես եթե ուղևորությունների եք մեկնելու, կամ էլ արդեն տանից հեռու եք գտնվում: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Նոր ծանոթություններ հնարավոր են, բայց ոչ բոլորի հետ արժե կիսվել գաղտնիքներով կամ քննարկել ձեր ծրագրերը: Իսկ ահա մտերիմների հետ հարաբերությունները կուրախացնեն: Ձեզ համար թանկ մարդկանց դուք կես խոսքից կհասկանաք: Հավանական են հաճելի անակնկալներ, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն ձեր ու ձեր ընտանիքի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հագեցած օր է սպասվում, որը անսպասելի իրադարձություններ ու լավ նորություններ կբերի: Դուք նաև հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Ճանապարհին որոշ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ, իհարկե, չեն կանգնեցնի: Այսօր դուք համառ ու նպատակասլաց կլինեք: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումներն ու ընտանեկան միջոցառումները: Ռոմանտիկ ժամադրությունն էլ չի հիասթափեցնի, եթե աշխատեք այն անսովոր ու հիշարժան դարձնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք ամենատարբեր մարդկանց հետ, լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից շատ տարբերվողների հետ: Կարող եք քննարկել բարդ հարցերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Անհրաժեշտ բառերը կգտնվեն, փոխհասկացողության արագ կհասնեք: Ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեր բոլոր առաջարկները քննադատում էին: Որոշ Առյուծներ այսօր անսովոր, բայց շատ խոստումնալից առաջարկներ կստանան: Եթե դրանք հին ծանոթներն անեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Մնացած դեպքերում արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել, քանի որ վտանգ կա՝ ձեզ կասկածելի պատմության մեջ ներքաշեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարող եք լուծել կարևոր հարցերը, գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Որոշ գործերին ձեր մոտեցումը կզարմացնի շրջապատողներին, բայց ձեր ճանապարհին ոչ ոք չի համարձակվի կանգնել: Չի բացառվում օգնություն առաջարկեն մարդիկ, որոնց հետ առաջ լեզու չէիք գտնում: Կպարզվի, որ դուք ընդհանուր քիչ բան չունեք, նույնիսկ ընկերանալու շանս կլինի: Ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից օրը կարող է բարդ լինել: Շատ Կույսեր դժվարությամբ գլուխ կհանեն սեփական զգացմունքներից, չեն հասկանա, թե որն է տագնապի և երբեմն առաջացող նյարդայնության պատճառը: Որոշումների հարցում մի շտապեք, նախ սեփական ապրումներից գլուխ հանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր ինչքան քիչ կասկածեք ձեր ճշմարտացիության վրա, այնքան հաջող ու հետաքրքիր կդասավորվի օրը: Հավանական են անսովոր հանդիպումներ: Նոր ծանոթների հետ անմիջապես լեզու գտնեք: Մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով, ասեք այն, ինչ մտածում եք ու մի վախեցեք խոցել ինչ-որ մեկի զգացմունքները: Ձեզ ճիշտ կհասկանան, նույնիսկ ամենազգայուն մարդիկ չեն վիրավորվի: Իսկ մարդիկ, որոնց ձեր անկեղծությունը դուր կգա, ավելի շատ կլինեն: Տանը հոգսեր շատ կունենաք: Չի բացառվում պետք լինի լուծել կենցաղային խնդիրները, և դա ծախսեր կպահանջի: Բայց ձեր բյուջեին լուրջ վտանգ չի սպառնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հազիվ թե սպասվածի նման անցնի: Անսպասելի նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն, դրանց իրագործման համար դուք մնացած ամեն ինչ կհետաձգեք: Խառնաշփոթից խուսափել չի ստացվի, բայց դուք ընդհանուր առմամբ գոհ կմնաք օրվանից: Որոշ Կարիճներ հին ծրագրերը կյանքի կոչելու շանս կունենան: Նման պահերին կարևոր կլինի խուճապի չմատնվելը, վճռական գործելն ու հին համախոհների առաջարկած օգնությունից չհրաժարվելը: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա: Ուրիշների խորհուրդները միայն կխանգարեն ու կշեղեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի շտապեք ստանձնել նոր գործերն ու լուծել կարևոր հարցերը: Օրվա սկիզբը ավելի լավը կլինի ստեղծված իրավիճակի շուրջ մտածելու, ավելի շատ ինֆորմացիա հավաքելու, վստահելի մարդկանց հետ խորհրդակցելու համար: Օգտակար կլինի պարզապես հանգստանալը, դուք ձեզ միանգամից ավելի լավ կզգաք: Ոչ մեծ ուղևորությունը կօգնի շեղվել առօրյայից, և դա նույնպես տեղին կլինի: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի, հարմար կլինի պիտանի զբաղմունքների համար: Շատ Աղեղնավորներ կկարողանան լուծել հին խնդիրները: Հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք դատարկ բաների պատճառով չեք բարկանա, կպահպանեք ինքնատիրապետումն ու կգտնեք բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օգտվեք աստղերի աջակցությունից կարևոր գործն անելու կամ ձեզ շատ դուր եկող գաղափարը կյանքի կոչելու համար: Մի անհանգստացեք դժվարությունների կամ խոչընդոտների համար, որոնք կարող են առաջանալ ճանապարհին. ամեն ինչից կկարողանաք արագ գլուխ հանել: Ցանկացած որոշում արժե ինքնուրույն ընդունել: Ինչ-որ մեկը կփորձի ճնշումներ բանեցնել ձեզ վրա, և նման պահերին կարևոր կլինի ամուր լինելը: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր սիրելիի հետ: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքները: Բայց օրվա վերջին կհաջողվի ամեն ինչի մասին անկեղծ զրուցել, և հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հանգիստ կանցնի ու հազիվ թե ինչ-որ բանով ձեզ զարմացնի: Փոխարենը կկարողանաք զբաղվել նրանով, ինչի համար առաջ ժամանակ չէր մնում, գլուխ կհանեք կուտակված գործերից: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ, նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Հաջողությամբ կլուծվեն ընտանեկան խնդիրները, ձեզ ու ձեր հարազատների համար կարևոր հարցերը: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Գնումների հարցում լավ է չշտապեք, քանի որ այսօր հազիվ թե հաջողվի արագ ընտրել այն, ինչ պետք է: Գումարին էլ թեթևամտորեն կվերաբերվեք, դատարկ բաների վրա շատ կծախսեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Օրը հրաշալի կլինի լուրջ հարցերը լուծելու համար, նաև այնպիսիք, որոնք առաջ փակուղու առաջ են կանգնեցրել ձեզ: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ, և դրանից արժե օգտվել: Հնարավոր է նոր հուսալի համախոհներ ու իսկական ընկերներ գտնեք, որոնց հետ շփումները կուրախացնեն: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար. այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում լավ է զգույշ լինեք ու չշտապեք: Շատ տեղին կլինեն ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|