ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3257 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ ձեր ուզածի նման չի դասավորվի, հավանական են ձգձգումներ գործերում: Բայց դուք նույնիսկ սովորականից ավելի համառ կլինեք, բացի այդ, նախանձելի հնարամիտ կլինեք, այնպես որ անհրաժեշտ արդյունքներին անպայման կհասնեք: Աշխատանքի մեջ հազիվ թե հաջողվի միայն փորձված մեթոդներով գործել, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն: Իսկ ահա շփման մեջ լավ է հետևեք ընդունված կանոններին: Չարժե ասել կամ անել մի բան, ինչը կարող է շոկի ենթարկել կամ բարկացնել շրջապատողներին:

Անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել ընտանեկան գործերին, հոգ տանել մտերիմների մասին: Չեն բացառվում անսպասելի ծախսերը: Բայց բյուջեի համար լուրջ վտանգ չկա, խոսքը աննշան գումարի մասին է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավական անհանգիստ կլինի, բայց մեկ է՝ հաջող կանցնի: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք օգտվել դրանցից, խուճապի չեք մատնվի, ժամանակին նախաձեռնող կլինեք: Պետք կգան վաղուց ստացած գիտելիքներն ու փորձը: Հնարավոր է հենց դրանց շնորհիվ դուք նշանակալիորեն մեծացնեք ձեր եկամուտները:

Օրվա առաջին կեսը շատ հագեցած կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի մի քանի բարդ առաջադրանք միանգամից լուծեք: Բայց կուրախացնի այն, որ ոչ ոք չի փորձի ձեզ խանգարել: Ավելի ուշ հանգստի, զբոսանքների և ուղևորությունների, հին ընկերների հետ շփվելու համար բարենպաստ շրջան կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ձեզ հաճելի անակնկալներ են սպասվելու: Իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք այն գործից, որը նախկինում համարյա անհույս է թվացել: Նախկինում ձեզ աջակցել չցանկացող մարդիկ այլ կերպ կնայեն ձեր գաղափարներին, օգնություն կառաջարկեն մտածածն իրագործելու հարցում: Հավանական է ոչ միայն գործնական, այլև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ոչ մեծ դժվարություններ շփման մեջ, տհաճ զրույցներ: Բայց դուք կպահպանեք ինքնատիրապետումը, կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու, արագ ամեն ինչ հարթելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ է լինելու: Դուք արագ կկռահեք, թե ինչ կա նոր ծանոթների մտքին, մտերիմներին ընդհանրապես կես խոսքից կհասկանաք: Հավանական են դրական փոփոխություններ և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Ե՛վ տարաձայնությունները, և՛ փոխադարձ վիրավորանքներն անցյալում կմնան: Դուք կգտնեք այն մարդկանց ուրախացնելու ձևը, որոնց օրը չի ստացվել, ինչ-որ հաճելի բանով կզարմացնեք սիրելիին:

Լուրջ հարցերը քննարկել մի շտապեք, դրա համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Այն բարենպաստ կլինի նաև գործարքների և գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի կլինի հին գործերն ավարտելու և այն հարցերը լուծելու համար, որոնց վրա վաղուց գլուխ եք կոտրում: Արագ պարզ կդառնա, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչը դեռ ձեր ուժերի սահմաններում չէ, ուստի ժամանակն ու էներգիան նախապես անհույս նախագծերի վրա վատնելու կարիք չի լինի:

Հավանական են գրավիչ առաջարկներ: Դրանք այսօր սթափ կգնահատեք, օդային ամրոցներ չեք կառուցի, դատարկ խոստումներին չեք հավատա: Դա թույլ կտա խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Հին ծանոթները կուրախացնեն լավ նրություններով, իսկ մարդը, որը ձեզ վաղուց է դուր գալիս, ինքը նախաձեռնող կլինի շփման մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի փորձեք հասնել անհնարինին: Սա վատ օր չի լինելու, սակայն ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ: Որոշ գործեր ստիպված եք լինելու հետաձգել. մարդիկ, որոնց աջակցության վրա հույս էիք դրել, նոր ծրագրեր կունենան, իսկ առանց օգնության դրանցից գլուխ հանել չեք կարողանա: Ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին, և այդ ժամանակ ամեն ինչ կստացվի:

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս հաճախ չէիք շփվում, այսօր զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նաև գործեր, որոնք կուզենաք միասին ստանձնել: Երեկոն բարենպաստ կլինի սիրելիի հետ շփվելու համար: Չի բացառվում իրար կարևոր խոսքեր ասեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր շատ կարևոր կլինի իրատես լինելն ու պատրանքներ չկառուցելը: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց նաև առաջադրանքներ կհայտնվեն, որոնցից դեռ չեք կարողանա գլուխ հանել: Աշխատեք էներգիան նախապես անհույս նախագծերի վրա չվատնել: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ հենց հիմա, իսկ ինչն է լավ հետաձգել:

Շրջապատողները ձեզ ուշադիր կհետևեն, ուստի կնկատեն ոչ միայն ձեր հաջողությունները, այլև թերացումները: Աշխատեք քննադատություններին սուր չարձագանքել, նույնիսկ եթե դրանցում նրբանկատություն քիչ լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը կարող է բավական անօգուտ անցնել: Գործերի վրա կենտրոնանալն այդ հատվածում դժվար է լինելու: Բացի այդ, հուզական դաշտն անկայուն կլինի, այնպես որ ինքնատիրապետումը բոլորը չեն կարողանա պահպանել: Սակայն այդ հատվածում լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարությունները արագ կհաղթահարեք, եթե շատ չհուզվեք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հին գործերն ավարտելու, նախկինում գործած սխալներն ուղղելու համար: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի անձնական հարաբերություններում. դուք կտեսնեք, որ մարդիկ ձգտում են դեպի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Դա այնքան էլ հեշտ չի լինելու, սակայն թույլ կտա խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից, ինչպես նաև որոշումներից, որոնց համար հետո զղջալու էիք: Համառություն դրսևորելու դեպքում կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր հաջողություններին, բայց ձեր ճամփին կանգնել կամ ձեզ վնասել չի համարձակվի:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Նոր ծանոթները անմիջապես դուր կգան ձեզ, ընդ որում՝ համակրանքը փոխադարձ կլինի, ձեր հմայքին ոչ ոք դիմակայել չի կարողանա: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Աստղերը կաջակցեն ձեզ նոր նախաձեռնություններում, կօգնեն հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ նշանի մյուս ներկայացուցիչները դա անել չեն կարողացել: Նախկինում ձեր հաջողություններով քիչ հետաքրքրվող մարդիկ վերջապես ուշադրություն կդարձնեն դրանց ու հետաքրքիր մի բան կառաջարկեն: Ամենահամառ Այծեղջյուրները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան:

Ձեզ համար թանկ մարդկանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ ու թեժ վեճեր շատ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ շատ հագեցած օր է սպասվում: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կունենաք, ամեն ինչից ժամանակին գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները, որոնք կկարողանաք լուծել միայն դուք: Չնայած երբեմն ծագող դժվարություններին, դուք կպահպանեք լավատեսությունը, և դրա համար բոլոր հիմքերը կլինեն:

Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կլինի, հարմար կլինի կարևոր հանդիպումների ու լուրջ զրույցների համար: Շատ Ջրհոսներ հրաշալի գաղափարներ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է սպասվում: Այն հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար. երկու դեպքում էլ ամեն ինչ հրաշալի կանեք: Կարող են լուծվել բարդ ֆինանսական հարցերը, իրավաբանական դիմակայությունները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կավարտվեն:

Դժվարություններ չեն առաջանա մտերիմների հետ շփումներում. ձեզ և՛ ճիշտ կհասկանան, և՛ կաջակցեն, եթե դրա կարիքը լինի: Հավանական են դրական փոփոխություններ մինչև վերջերս բարդ հարաբերություններում: Նախկինում իրենց ձեզ հետ սառը պահող մարդիկ բարյացակամ կլինեն, հաճույքով կապի դուրս կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3257 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0