ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3298 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն սկսեք նոր ծրագրերն իրագործելուց: Շրջապատողներին կարող է թվալ, որ տարօրինակ մի բան եք մտածել, բայց դա ձեր գաղափարներից հրաժարվելու պատճառ չպիտի դառնա: Նշանակություն չունի, որ սկզբում ձեզ ոչ ոք չի ուզենա օգնել, իսկ ոմանք նույնիսկ կփորձեն տարահամոզել: Մի քիչ ժամանակ կանցնի, և բոլորի համար պարզ կդառնա, որ դուք մեծ հաջողությունից երկու քայլ հեռավորության վրա եք: Եվ այստեղ դուք ինքներդ կարող եք ընտրել՝ ում հետ կիսել հաղթանակի ուրախությունը:

Օրվա երկրորդ կեսին պետք է որոշ ժամանակ ծախսեք ձանձրալի գործերի, կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու վրա: Բայց վառ պահեր էլ կլինեն: Օրինակ՝ ռոմանտիկ ժամադրությունն այնքան անսովոր կլինի, որ երկար կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պատրանքներ մի կառուցեք և շրջապատողների ասած ամեն բանին մի հավատացեք, նույնիսկ եթե նրանց խոսքերը շատ հաճելի են ու շոյում են ձեր ինքնասիրությունը: Այսօր չափազանց կարևոր կլինի իրատես լինելու, և՛ ստեղծված իրավիճակը, և՛ ձեր ուժերը սթափ գնահատելու ունակությունը: Եթե կարողանաք դա անել, ապա մնացած ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում կլինի:

Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, կարգավորել հարաբերությունները, որոնք փչացել էին թյուրիմացության կամ թյուրըմբռնման պատճառով: Դուք շատ հարցերում պատրաստ կլինեք ընդառաջ գնալ մտերիմներին: Նրանք կգնահատեն դա ու նույն կերպ կպատասխանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք հանգստություն պահպանել, նույնիսկ եթե դա բարդ լինի: Սա այն օրերից մեկն է, երբ ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ուստի ստիպված եք լինելու իմպրովիզներ անել ու ոտքի վրա որոշումներ ընդունել: Սկզբում հեշտ չի լինի, բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կսկսեք հաճույք ստանալ տեղի ունեցողից:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, միանգամից համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել: Դուք նույնպես անտարբեր չեք մնա, սակայն գլուխներդ չեք կորցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կենտրոնացեք պիտանի գործերի վրա. այսօր դրանցից գլուխ հանելու շանս կունենաք: Կարող եք սկսել ամենակարևորից: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, և աստղերը ամեն հարցում կաջակցեն ձեզ: Հաջող կանցնեն նույնիսկ այն հանդիպումները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք. լավ տպավորություն թողնելու համար ավելին չի պահանջվելու: Հավանական են անակնկալներ ու նվերներ. դուք շատ ուրախ կլինեք դրանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ գործերից այսօր հրաշալի գլուխ կհանեք, և կարևոր չէ՝ ինքնուրույն եք գործելու, թե թիմով եք աշխատելու: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց դուք համառ կլինեք, այնպես որ ոչ մի խոչընդոտ չի խանգարի ձեզ հասնել նպատակին: Ինտուիցիան կօգնի կողմնորոշվել նոր պայմաններում, կհուշի՝ ինչպես է լավ գործել:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, քանի որ դուք հաջող գնումներ անելու, մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները: Որոշ Առյուծների դրանց ժամանակ հաճելի ծանոթություններ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր դատարկ բաների վրա ժամանակ վատնել չեք ուզենա, օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության կամ խորհուրդների խնդրանքով: Դուք կաշխատեք ոչ ոքի չմերժել, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք հետաձգել սեփական ծրագրերի իրագործումը:

Լավ նորություններ են սպասվելու ընտանիքում: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ նախկինում սերտ շփվել եք, իսկ հետո կորցրել եք կապը: Նրանց հետ հարաբերությունները վերականգնելը հեշտ կլինի, միանգամից զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք չեք ձանձրանալու, օրը վառ ու հագեցած կլինի: Առավոտյան արժե վերադառնալ այն գործերին, որոնցից արդեն մի քանի անգամ փորձել եք գլուխ հանել: Ամենայն հավանականությամբ այս անգամ ամեն ինչ կստացվի, և դրա համար նույնիսկ լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ավելի ուշ գործնական բանակցությունների, ղեկավարության հետ շփվելու, պոտենցիալ գործատուների հետ հանդիպումների համար հրաշալի ժամանակ կգա: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք մեծացնել եկամուտները:

Իսկ երեկոյան մտերիմներից մեկին հաճելի անակնկալով ուրախացնելու հնարավորություն կունենաք: Օրինակ՝ սիրելիին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիշեք ձեր հին ցանկությունների մասին ու մտածեք, թե ինչ արժե այսօր նախաձեռնել, որպեսզի դրանք շուտով իրականանան: Օրը հրաշալի կլինի գործերում և անձնական նախաձեռնություններում նախաձեռնող լինելու, նոր ու անսովոր բան ստանձնելու, ունակությունները ցույց տալու համար: Աստղերի աջակցության շնորհիվ կհաջողվի իրագործել այն, ինչ մի քանի ամիս առաջ էիք մտածել:

Մտերիմների հետ համբերատար ու նրբանկատ կլինեք, և դա օգուտ կտա հարաբերություններին: Եթե վերջին ժամանակներս տարաձայնություններ ու վեճեր շատ էին լինում, ապա այսօր դրանք կմոռացվեն, ներդաշնակությունն էլ կվերականգնվի: Եվ ամենը ձեր շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ճիշտ ժամանակ է ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու մասին, որոնք ժամանակին ձեզ օգնություն են խոստացել: Այսօր աջակցության կարիք եք ունենալու, քանի որ բարդ ու կարևոր գործերն են ուշադրություն պահանջելու: Հուսալի համախոհների շնորհիվ դուք կզինաթափեք թշնամիներին, կհաղթեք հին մրցակիցներին: Սեփական բիզնեսի զարգացմամբ զբաղված Աղեղնավորները կկարողանան լավ գումար աշխատել:

Օրվա առաջին կեսին իրադարձությունները արագ են զարգանալու, երբեմն դժվարությամբ կկենտրոնանաք: Հետո կգա կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար հարմար ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է գործնական հանդիպումների, նոր համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար: Դուք կկարողանաք ամրապնդել եղած մասնագիտական կապերն ու նորերը հաստատել: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը, որի հանդեպ անտարբեր չեն մնա նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված, տհաճությամբ են կապի դուրս գալիս, արհամարհում են ցանկացած խնդրանք:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, քանի որ նրանք ամեն հարցում կաջակցեն ձեզ, կկռահեն ձեր ցանկությունների մասին ու կաշխատեն իրագործել դրանք: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որը վաղուց է ձեզ դուր գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն սկսեք նոր բանից: Առավոտյան հեշտությամբ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին առաջ միայն հեռավոր պատկերացում ունեիք, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդկ, որոնք պատրաստ կլինեն խորհուրդ տալ ու կիսվել փորձով: Ուրիշների սխալներից սովորելու ունակության շնորհիվ դուք սեփական սխալները չեք անի:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Չի բացառվում ուզենաք շեղվել առօրյա հոգսերից, և նման հնարավորություն անպայման կընձեռվի: Ընկերներն անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն կամ կհրավիրեն ձեզ անսովոր ու զարմանալի մի վայր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հրաշալի կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Նույնիսկ եթե հեռու եք կոմերցիոն գործունեությունից ու չեք կարող պարծենալ գործարար ջիղով, միևնույն է, հաջող գործարքներ կնքելու, գումար աշխատելու շանս կունենաք: Բաց մի թողեք անպիտան իրերը շահավետ վաճառելու հնարավորությունը:

Կյանքի մյուս ոլորտներում էլ կգերակշռեն դրական միտումները: Կհաջողվի ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել, իրագործել հին աշխատանքային ծրագրերը: Իսկ ահա օրվա երկրորդ կեսին շատ Ձկների լավ նորություններով կուրախացնեն մտերիմները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3298 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0