Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2008 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք ամպերում չեք սավառնի ու չեք երևակայի, իրատես կլինեք: Հենց դա էլ թույլ կտա արագ նպատակին տանող ուղի գտնել, հրաշալի գլուխ հանել բարդ գործից, լուծել վերջին ժամանակներս հանգիստ չտվող աշխատանքային հարցը: Շրջապատողները սովորականից հաճախ կշեղեն ձեզ խնդրանքներով ու խորհուրդներով, բայց դա ձեզ չի նյարդայնացնի: Հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր կոլեգաների և ղեկավարության հետ: Ընդդիմախոսները կընդունեն ձեր ճշմարտացիությունը, բայց ոչ միանգամից: Իսկ ահա մտերիմների հետ լեզու գտնելը շատ հեշտ կլինի, դուք շփումներից մեծ հաճույք կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն առանց մանր-մունր տհաճությունների չի անցնի, բայց շատ հաջող կդասավորվի, եթե պահպանեք դրական տրամադրվածությունը: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել ու հիշել ձեր ամենակարևոր նպատակների մասին: Չի բացառվում հնարավորություն ունենաք իրագործել այն, ինչը վաղուց էիք մտածել: Օրվա սկզբին արժե ինքնուրույն գործել, այդպես ավելի հեշտությամբ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ավելի ուշ շփումների, նոր ծանոթությունների, համախոհներ ու օգնականներ փնտրելու համար բարենպաստ շրջան կգա: Անսպասելի հանդիպումը կարող է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք շուտով կլրջանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն սկսեք հին գործերն ավարտելուց, վերջին ժամանակներս անհանգստացնող հարցերը լուծելուց: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, ձեզ կհաջողվի արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Չի բացառվում ձեզ օգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Ավելի ուշ պիտի նոր բան ստանձնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես գործեք, դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչի մասին առաջ քիչ բան գիտեիք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Հարաբերությունները սկզբում գործնական կլինեն, հետո կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը շատ հաջող կդասավորվի, եթե դատարկ բաների պատճառող չհուզվեք: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, աշխատեք չնյարդայնանալ ու պահպանել ինքնատիրապետումը: Դուք կմտածեք՝ ինչպես կարող եք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Որոշ Խեցգետիններ նոր օգնականներ ու համախոհներ կգտնեն, որոնք պատրաստ կլինեն աջակցել նրանց անսովոր գաղափարները: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Սակայն դուք արագ բոլորին դուրեկան լուծումներ կգտնեք, և վեճերը կմոռացվեն: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում ուղևորությունների մեկնող Խեցգետիններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մեծ հաջողության և գործերում իրական բեկման հասնելու հնարավորություն կլինի: Ուշադիր լսեք ինտուիցիային, քանի որ նրա հուշումները կօգնեն ձեզ խուսափել սխալներից, չընկնել թշնամիների լարած թակարդները: Հատկապես գործնական շփումներին աշխատեք ընտրողաբար մոտենալ: Այսօր շատերը կուզենան շահել ձեր վստահությունը, բայց չարժե նրանց բոլորի հետ գործ ունենալ: Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում խոսք կարող է գնալ նկատելի գումարի մասին: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար, դուք հաջող գործարքներ կնքելու շանս կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Եթե նոր համախոհների կարիք ունեք, այսօր կկարողանաք գտնել նրանց: Ձեզ աջակցել ցանկացողների մեջ կարող են լինել շատ ազդեցիկ մարդիկ: Սակայն նրանք ձեզ անշահախնդրորեն չեն օգնելու, պատրաստ եղեք պատասխան ծառայություններ մատուցելուն: Մտերիմները սովորականից հաճախ են դիմելու ձեզ խորհուրդների խնդրանքով: Մի շտապեք խորհուրդներ տալ, քանի որ իրավիճակից գլուխ հանելու և լավագույն որոշումն ընդունելու համար որոշ ժամանակ է պետք գալու: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հին ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը կարող է բավական անհաջող սկսվել, հատկապես նրանց համար, ովքեր կարևոր հանդիպումներ են ծրագրել: Չի հաջողվի քննարկել իսկապես լուրջ հարցերը, շատ ժամանակ կծախսեք դատարկ վեճերի, ոչ մի բանի մասին զրույցների վրա: Ավելի օգտակար կլինի առօրյա գործերի, ընթացիկ առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալը: Այստեղ կարող եք տհաճ անակնկալներից ու անսպասելի դժվարություններից չվախենալ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի գործնական և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին. նրանք ուրախ կլինեն շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ հաջող օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի գործնական հարաբերություններում: Նոր համախոհներ կգտնեք, չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք արագ մասնագիտական աճ կխոստանան: Հաջող կանցնեն բարձր մակարդակի բանակցությունները, հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Օրվա սկիզբը իրադարձություններով հագեցած կլինի, իսկ երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Երեկոն բարենպաստ է լինելու ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու համար: Այն հարմար կլինի նաև սիրելիի հետ կարևոր զրույցի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատերին կհետաքրքրեն ձեր գաղափարները, կգտնվեն մարդիկ, որոնք ցանկություն կհայտնեն օգնել դրանց իրագործման հարցում: Բայց ուշադիր եղեք: Այսօր ձեր համակրանքն ու վստահությունը շահել ցանկացողներից ոչ բոլորի վրա կարելի է հույս դնել: Մի շտապեք կիսվել գաղտնիքներով ու բացել բոլոր խաղաքարտերը, նոր ծանոթներին ավելի ուշադիր դիտեք: Դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Բարդ առաջադրանքների լուծմանը ձեր մոտեցումը շատերի վրա տպավորություն կթողնի: Նախկինում ձեր ունակություններին կասկածող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Համառ եղեք, քանի որ առանց դրա այսօր չեք կարողանա գործերում հաջողության հասնել: Ամեն ինչ միանգամից ձեր ուզածով չի ստացվի: Դուք կարող եք բախվել անսպասելի դժվարությունների, չեն բացառվում ձգձգումները, որոնց պատճառը ուրիշների սխալները կլինեն: Բայց նահանջել ու սկսածը կիսատ թողնել չարժե, քանի որ հաջողության հասնելու բոլոր շանսերը կունենաք: Մտերիմները այսօր հաճույքով կաջակցեն ձեզ, կօգնեն դրական տրամադրվել: Ընկերների հետ շփումների համար հարմար կլինի օրվա կեսը, իսկ ահա երեկոն բացառապես բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ցանկացած ծրագրի իրագործման այսօր արժե հնարավորինս վաղ անցնել, քանի որ հենց առավոտն է արդյունավետ լինելու: Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները և դա կանեք առանց ինչ-որ մեկի օգնության: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն աշխատանքի հետ ու հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսին կուզենաք մի փոքր հանգստանալ, շեղվել առօրյա հոգսերից ու ավելի հաճելի զբաղմունքների անցնել: Պայմանները թույլ կտան անել դա: Չի բացառվում ձեզ հետաքրքիր ծանոթություններ խոստացող անսովոր միջոցառման հրավիրեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բազմաթիվ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, ամենակարևորը ստանձնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնեք: Դուք դատարկ բաների վրա չեք շեղվի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Այսօր շատերին կզարմացնի ձեր դրսևորած ամրությունը: Մարդիկ, որոնք կասկածում էին, որ արժե ձեզ հետ գործ ունենալ, կհասկանան, որ կարելի է ձեզ վրա հույս դնել: Հնարավոր են լավ նորություններ հեռվից, լուրեր այլ քաղաքներում և երկրներում ապրող ընկերներից: Չեն բացառվում ուղևորությունները: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանեկան գործերի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|