Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3628 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին լավ է չշտապեք ոչ արարքների, ոչ էլ որոշումների հարցում. այդ հատվածը համբերատարություն ու զսպվածություն է պահանջելու: Ավելորդ չի լինի շփման մեջ զգուշությունը: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել ու դժվարիրագործելի խոստումներ չտալ: Առավոտյան հնարավոր են լարված պահեր շրջապատողների հետ շփումներում, հետո բոլորի հետ լեզու գտնելը հեշտանալու է: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այն և՛ աշխատանքի մեջ հաջողություններ, և՛ անձնական հարաբերություններում լավ փոփոխություններ կբերի: Սա հարմար ժամանակ է լինելու նախաձեռնող լինելու, շրջապատողներին ձեր գաղափարներով հետաքրքրելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առավոտը կուրախացնի: Այս վառ, հագեցած ու ոգեշնչող հատվածը հրաշալի է լինելու նոր գործեր սկսելու համար: Շատ բան լավ կստացվի, դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նախկինում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես հաջող ու արդյունավետ կլինի: Բավական շատ ժամանակ է պահանջվելու միապաղաղ առաջադրանքները լուծելու համար: Բայց այլ, ավելի հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն էլ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բարենպաստ կլինի, ապրումների կամ տագնապելու առիթներ հազիվ թե լինեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ. և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն: Որոշ Երկվորյակներ կգտնեն նախկինում բարդ հարաբերությունները կարգավորելու ձևը: Օրվա առաջին կեսը հարմար կլինի գործարար ունակությունները դրսևորելու, գործարքներ կնքելու համար: Ավելի ուշ հնարավորություն կունենաք կենտրոնանալ տնային գործերի վրա, ինչպես նաև լուծել ընտանեկան խնդիրները: Երեկոն կուզենաք անցկացնել մտերիմների հետ: Այն շատ հաճելի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը ձեզ հազիվ թե ուրախացնի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ստիպված եք լինելու զբաղվել մի բանով, ինչը կնախընտրեիք մեկ ուրիշին հանձնարարել: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Այնպես որ շուտով հետաքրքիր գործեր կհայտնվեն, իսկ ընկերները հաճույքով կօգնեն անել դրանք: Լավ նորություններ կբերի օրվա երկրորդ կեսը: Կհաջողվի լուծել երկար ժամանակ ձեզ հանգստից զրկած խնդիրները, պատասխաններ ստանալ բարդ հարցերին: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջին անգամ կհանդիպեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ընկերների և ձեր հետաքրքրություններն ու աշխարհայացքը կիսող մարդկանց հետ շփումների համար: Դուք նոր բաներ կիմանաք, ինֆորմացիա կստանաք, որը կօգնի նորովի նայել նրան, ինչն առաջ սովորական բան է թվացել: Հնարավոր է հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես ընտրված ուղղությամբ առաջին քայլն անել: Հավանական են դրամական մուտքեր, որոշ Առյուծներ շատ շահավետ գործարքներ կկնքեն: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Պատասխան տալուց առաջ ինչպես հարկն է մտածեք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես վարվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար, հրաշալի կլինի բանակցությունների և կարևոր հանդիպումների համար: Մարդիկ, որոնց հետ կկիսվեք ձեր գաղափարներով, կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: Հավանական է գործնական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով ընկերական բնույթ կստանան: Շատ Կույսերի այսօր հաճելի անակնկալներ են սպասվելու: Ձեզ կուրախացնեն նրանք, ում հետ առաջ ընդհանուր լեզու գտնել չէիք կարողանում: Հակակրանքին ու զգուշավորությանը փոխարինելու կգա փոխադարձ համակրանքը: Չի բացառվում զարմանալի ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ բան պիտի հասցնեք, այնպես որ ձեզ հագեցած ու անհանգիստ օր է սպասվելու: Միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Դրանում կարող է օգնել փորձը: Եթե զգում եք, որ փորձի պակաս ունեք, խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Ձեզ կհուշեն՝ ինչպես վարվեք: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Նույնիսկ ոչ մեծ ճամփորդությունը ձեզ կոգեշնչի, նոր գաղափարներ կտա, կօգնի անցյալում թողնել վտանգավոր մոլորությունները: Տանից հեռու հավանական են հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը չափազանց արդյունավետ կլինի: Դուք նախանձելի համառություն կդրսևորեք ու դրա շնորհիվ հաջողությունների կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ ոչինչ չի ստացվել: Շրջապատողները հաճույքով կհամաձայնեն ձեր խնդրանքներին, իրենք էլ օգնություն կառաջարկեն: Դուք ամենահուսալի համախոհներին կընտրեք՝ լսելով ինտուիցիային: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք դուր կգաք նրանց, ում այսօր առաջին անգամ կտեսնեք, միանգամից ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք: Երեկոն կուրախացնի լավ նորություններով, այն մարդկանցից լուրերով, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Առավոտը հասարակ չի լինի: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, նույնիսկ աննշան իրադարձություններին երբեմն սուր կարձագանքեք: Նախկինում ձեզ ամեն հարցում աջակցող մարդկանց հետ հարաբերությունները կլարվեն: Սակայն տագնապելու առիթներ չկան, դրական փոփոխություններ շուտով կնկատեք: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին տարաձայնություններն անցյալում կմնան, դրանց կփոխարինեն ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանն արժե անցնել օրվա առաջին կեսին: Այդ հատվածը հետաքրքիր ու արդյունավետ կլինի, շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Օրվա երկրորդ կեսը նույնպես կուրախացնի: Սակայն այն ավելի հանգիստ կանցնի ու հազիվ թե թույլ տա կարևոր հաղթանակներ տոնել: Փոխարենը այդ հատվածը բարենպաստ կլինի հանգստի և ոչ ֆորմալ միջավայրում շփումների, հին կապերը վերականգնելու համար: Ե՛վ ընկերների հետ հանդիպումը, և՛ ռոմանտիկ ժամադրությունը հրաշալի կանցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա մեծ մասը հաջող կանցնի: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Արժե օգտվել աստղերի աջակցությունից կարևոր առաջադրանքները լուծելու, բարդ գործերն ավարտելու համար: Եթե նոր գաղափարներ հայտնվեն, աշխատեք միանգամից կիսվել դրանցով շրջապատողների հետ. ձեզ կօգնեն իրագործել մտածածը: Միայն երեկոյան կարող են դժվարություններ առաջանալ: Բայց խոսքը միայն ցավալի մանրուքների մասին է լինելու, որոնցից արագ գլուխ կհանեք: Կարևորը դատարկ բաները սրտին մոտ չընդունելն է: Լավատես եղեք. դրա համար բոլոր հիմքերը կան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը կարող է այնքան թեթև ու բարենպաստ չլինել, որքան կուզենայիք: Չի բացառվում բախվեք անսպասելի դժվարությունների: Բայց բոլոր խոչընդոտները կհաջողվի արագ հաղթահարել, իսկ որոշ Ձկներ նաև կգտնեն տեղի ունեցողից օգուտ քաղելու ձևը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, գործերն էլ հունի կընկնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Ընկերները և պարզապես լավ ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան ու ամեն հարցում կօգնեն: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ռոմանտիկ հանդիպման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|