Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 25
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրն արժե սկսել ամենակարևոր գործերից: Առավոտը հարմար կլինի ինչպես վաղուց ծանոթ, այնպես էլ լրիվ նոր բարդ առաջադրանքները լուծելու համար: Հնարավոր է ամեն ինչ միանգամից չստացվի, բայց անհրաժեշտ արդյունքին անպայման կհասնեք, միաժամանակ նաև արժեքավոր փորձ ձեռք կբերեք ու պիտանի ծանոթություններ կհաստատեք:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Դա հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Հավանական են տարաձայնություններ կոլեգաների և ղեկավարության հետ: Բոլոր վեճերին կհաջողվի արագ վերջ դնել, եթե չտաքանաք: Իսկ ահա լավ հանգստին ու մտերիմների հետ հաճելի շփումներին հազիվ թե ինչ-որ բան խանգարի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հետաքրքիր ու անսովոր կլինի, դրական հույզեր կպարգևի: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու համար. ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, անսովոր պատահարներ, որոնց շնորհիվ հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն:
Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Այստեղ հակված կլինեք թեթևամտության, ուստի վտանգ կա անհաջող ներդնեք գումարը, նշանակալի գումար ծախսեք դատարկ բաների վրա: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է նույնիսկ այն Ցուլերին, որոնք չեն հավատում դրան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ժամանակը զուր մի վատնեք ու վճռական եղեք: Դուք կարող եք լավ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ մյուսների համար: Օրվա առաջին կեսը հետաքրքիր ու արդյունավետ կլինի, այն բարդ առաջադրանքները լուծելու շանս կտա: Աստղերը կաջակցեն ձեզ, կօգնեն հասնել ամենակարևոր նպատակներին ու հաղթել հին մրցակիցներին:
Ավելի ուշ կգա ստեղծագործ զբաղմունքների համար հարմար ժամանակը: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանն անցնելուց առաջ խորհրդակցեք ընկերների հետ: Ձեզ կհուշեն՝ ինչպես գործել, ինչ ստանձնել առաջին հերթին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հաջող կանցնի: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, իսկ որոշ գործերում առանց մեծ ջանքեր գործադրելու հաջողության կհասնեք: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է լավ գործել, կհասկանաք, թե որ ուղին է տանելու նպատակին: Հավանական են կարևոր նորություններ հեռվից, առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:
Շատ Խեցգետինների հաճելի հանդիպումներ են սպասվելու: Նոր ծանոթներին անմիջապես դուր կգաք: Ձեր հմայքին ոչ ոք դիմակայել չի կարողանա, ամենատպավորվողները առաջին հայացքից կսիրահարվեն ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը կուրախացնի գործնական և անձնական հարաբերություններում լավ փոփոխություններով: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Ամենաշփվող Առյուծները բաց չեն թողնի ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու շանսը, համախոհներ կգտնեն, որոնց օգնությունը շատ տեղին կլինի:
Առօրյա գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, բացի այդ, դրանք այսօր չափազանց ձանձրալի կթվան: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե լուրջ տրամադրվեք: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք կգտնեք հուսահատվածներին թև տալու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Անսպասելի խնդիրներ կառաջանան, և դուք պիտի դրանք ինքնուրույն լուծեք: Աշխատանքին, ֆինանսներին և ձեր մասնագիտական հեռանկարներին վերաբերող ամեն հարցում պետք է զգույշ լինեք: Չմտածված արարքներն ու շտապողական որոշումները կարող են տհաճություններով ավարտվել:
Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմները հաճույքով կարձագանքեն ձեր խնդրանքներին, կաջակցեն ձեր ամենաանսովոր գաղափարները: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հեշտ չի լինի գործերի վրա կենտրոնանալն ու սկսածը ավարտին հասցնելը: Առաջին հերթին՝ շուրջը հետաքրքիր բաներ տեղի կունենան: Երկրորդ՝ հաճախ եք շեղվելու հին ծանոթներից մեկին օգնելու համար: Դրա պատճառով ծրագրածից ավելի քիչ բան կհասցնեք անել:
Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, բայց շուտով դրանք անցյալում կմնան: Ավելի ուշ կգա հաջող զուգադիպությունների ու հաճելի անակնկալների ժամանակը: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ շփումները կուրախացնեն, դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Աշխատանքային առաջադրանքները սպասվածից արագ կլուծեք, ուստի ժամանակ կմնա հետաքրքիր գործերի, հին ընկերների հետ հանդիպելու համար: Բիզնեսին, ֆինանսներին կամ ունեցվածքին վերաբերող կարևոր հարցերը կհաջողվի քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Դուք արագ ճիշտ տոն կգտնեք, կհամոզեք զրուցակիցներին ձեր ճշմարտացիությունը:
Օրը բարենպաստ կլինի ծանոթությունների համար: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովոր են միայն ուրիշի թերությունները նկատել: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները արագ կզարգանան, եթե խուճապի չմատնվեք ու նախաձեռնող լինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրն առանց տհաճությունների, թյուրիմացությունների և դժվարությունների չի անցնի, բայց դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Կօգնեն ինտուիցիան ու երևակայությունը: Դրանց շնորհիվ դուք չեք ընկնի թշնամիների լարած թակարդները: Այնտեղ, որտեղ մյուսները խուճապի կմատնվեին ու երկար ժամանակ տեղում կդոփեին, դուք կնախընտրեք գործել ու արագ կգտնեք նպատակին տանող ճամփան:
Ներդաշնակ կլինեն ամենամտերիմների հետ հարաբերությունները: Վեճերի առիթներ չեն ստեղծվի, իսկ համատեղ գործողությունների մասին հեշտությամբ կպայմանավորվեք: Չի բացառվում նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործման հարցում կօգնեն հին ընկերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարդ օր է սպասվում: Դուք դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Նկատի ունեցեք, որ կարևոր հարցերին ճիշտ պատասխանները միանգամից չեք գտնի, ճշմարտությանը հասնելու համար ժամանակ է պետք գալու: Աշխատանքի մեջ արժե համառություն դրսևորել, քանի որ առանց դրա հաջողության չեք հասնի:
Օրը հարմար կլինի ընկերական հանդիպումների համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Չի բացառվում հոբբի ձեռք բերեք, որը ոչ միայն բազում դրական հույզեր կպարգևի, այլև կօգնի նոր ընկերներ գտնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հեշտ չի սկսվի, բայց ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ուստի համբերությամբ զինվեք ու եզրահանգումների հարցում մի շտապեք: Առավոտյան առաջացած խնդիրներն ավելի ուշ հեշտությամբ կլուծեք: Արժե ընտրողաբար մոտենալ կապերին. կասկածելի անձանց հետ շփումները կարող են վնասել ձեր հեղինակությանը:
Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. նրանք ձեր աջակցության կարիքը կունենան, շփումները ձեզ նույնպես օգուտ կտան: Երեկոն հարմար կլինի ընտանեկան տոնի համար: Դրա համար առիթ կգտնվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, բայց բարդ շրջանը երկար չի տևի: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, լավ փոփոխություններն էլ չեն ուշանա: Ուստի որոշումների հարցում մի շտապեք: Եթե մի փոքր սպասեք, ապա բազում նոր հնարավորություններ կբացվեն:
Օրվա երկրորդ կեսին ձեզ կհաջողվի գլուխ հանել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր գործերից: Այդ հատվածը բարենպաստ կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու համար: Միավորվելով՝ դուք ավելի արագ կհասնեք ընդհանուր նպատակներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: