ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2639 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն արժե սկսել նոր գործից: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանից, կսովորեք այն, ինչ պետք է: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն հրաշալի խորհուրդներ տալ ու աջակցել, եթե դրա կարիքը լինի: Հավանական են նաև հաճելի ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Ինտուիցիան կհուշի, որ լավ է ոչ թե ստանձնել բարդ առաջադրանքների լուծումը, այլ հանգստանալ, շեղվել հոգսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հրաշալի կլինի կարևոր ու բարդ հարցերը լուծելու համար: Ոչ ոք չի կարողանա շեղել, խաբել կամ խճճել ձեզ: Դուք կղեկավարվեք սեփական փորձով ու առողջ բանականությամբ, կլսեք միայն լավ խորհուրդները: Կկարողանաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին նախկինում մեծ ուժեր եք նվիրել:

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների, ցանկացած հարց քննարկելու, ապագայի մասին զրուցելու համար: Հետո շատ Ցուլեր ուզենալու են հանգստանալ բոլորից, մենակ մնալ: Այդպես կկարողանաք ոչ միայն վերականգնել ուժերը, այլև նոր գաղափարներ հղանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, անհապաղ լուծում պահանջող հարցեր կառաջանան: Դուք արագ գլուխ կհանեք իրավիճակից, կհասկանաք՝ ինչպես հասնել դրված նպատակներին: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե դիմեք այդ հարցով, շրջապատողները չեն մերժի:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Ավելի ուշ կդժվարանա ուրիշների հետ լեզու գտնելը, նրանց խոսքերն ու արարքները կարող են վշտացնել ձեզ: Երեկոյի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Այդ հատվածում կուզենաք հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենահասարակ օրը չի լինելու, բայց այն լուրջ խնդիրներ չի բերի: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու չհուզվել, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Առավոտյան հավանական են տարաձայնություններ ու վեճեր, սակայն շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների և ընկերների հետ հանդիպելու համար: Կարող եք մտերիմների հետ միասին ինչ-որ տեղ մեկնել, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված որոշումների հարցում մի շտապեք: Հավանական են զուր ծախսեր, անհաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ բավական անհանգիստ օր է սպասվում: Չի բացառվում պետք լինի հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրները լուծելու համար: Որոշ Առյուծներ պիտի անսպասելի ուղևորության մեկնեն, որը շատ հաջող կլինի: Հավանական են հաճելի հանդիպումներ, հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել:

Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն, բազում դրական հույզեր կպարգևեն: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչն է անհանգստացնում ձեզ համար թանկ մարդկանց: Կհաջողվի կառուցողական քննարկել բոլորի համար կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լավագույն օրը չի լինելու կարևոր ու բարդ գործերի համար: Դրանց վրա կենտրոնանալը դժվար կլինի, վտանգ կա անուշադրության պատճառով սխալներ անեք: Որոշ Կույսեր չեն ուզենա սկսածն ավարտին հասցնել: Սակայն հին համախոհներն ու մտերիմները կհուշեն, որ նահանջել ու հանձնվել չարժե: Ամենահամառների մոտ ամեն ինչ կստացվի:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում աշխարհիկ միջոցառումներին մասնակցող կամ ուղևորությունների մեկնող Կույսերին: Այդ հատվածը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, հաջողությամբ կավարտեք վաղուց սկսածը: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Ձեզ կաջակցեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ընդհանուր գործերից կարող է երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Դուք կմտածեք մի բան, ինչը մյուսների մտքով չի անցել: Որոշ Կշեռքներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին չէին էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վճռական տրամադրվեք: Օրը բազում նոր հնարավորություններ կբացի, հարմար կլինի նոր գործ ստանձնելու կամ ձեզ շատ դուր եկող գաղափարը կյանքի կոչելու համար: Շրջապատողները միանգամից չեն աջակցի ձեզ, նրանց որոշ ժամանակ է պետք գալու իրավիճակից գլուխ հանելու համար:

Աշխատեք ուշադիր լինել մտերիմների հանդեպ: Այսօր նրանց համար շատ կարևոր կլինեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ինչպես ծրագրված, այնպես էլ սպոնտան ուղևորությունների համար: Դուք բազում վառ տպավորություններ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք պիտի զբաղվեք լուրջ գործերով: Ամեն ինչ միանգամից լավ չի ստացվի, նույնիսկ հասարակ արդյունքների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դա չի փչացնի ձեր տրամադրությունը, չի ստիպի կիսատ թողնել սկսածը: Դուք նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք ու ձեր ուզածին կհասնեք համառության շնորհիվ:

Օրվա համար ինչ ծրագրեր էլ կառուցեք, մի մոռացեք հանգստի մասին: Օրվա երկրորդ կեսին ոչ մեծ դադար վերցնելու, ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Դուք միանգամից ձեզ ավելի լավ, էներգիայով լի և առույգ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ունակ եք իրատես լինել, ճիշտ գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները: Հիմա ֆանտազիաներին տրվելու և պատրանքներ կառուցելու ժամանակը չէ, որքան էլ գրավիչ թվան դրանք: Օգտակար կլինի հին գործերին վերադառնալը. դրանք կկարողանաք ավարտին հասցնել: Որոշ Այծեղջյուրների կօգնեն հին ծանոթների խորհուրդները:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Շրջապատողները կնկատեն, որ բարեհամբույր եք ու շատ հարցերում ընդառաջ եք գնում իրենց: Ամենամտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Մարդիկ, որոնց հետ առաջ հաճախ էիք վիճում, հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն մտածածն իրագործելու հարցում: Կուզենան ընկերանալ մարդիկ, որոնք նախկինում ձեր հանդեպ սառը վերաբերմունք ունեին: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե վստահել նրանց:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ստացածը միանգամից ծախսել չեք ուզենա և ճիշտ էլ կվարվեք. շուտով այդ գումարը շատ կարևոր բանի համար է պետք գալու: Երեկոն լավ նորություններ է խոստանում վերջին ժամանակներս ընտանեկան խնդիրների լուծմամբ զբաղված Ջրհոսներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը շատ բարենպաստ կլինի: Դուք գլուխ կհանեք բարդ գործից, կլուծեք վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցը: Որոշ Ձկներ կսովորեն մի բան, ինչը շուտով պետք կգա նրանց: Նոր տեղեկատվությունը դուք անմիջապես կմտապահեք, ստացած գիտելիքներին էլ շուտով կիրառում կգտնեք:

Օրվա սկզբին հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք միանգամից լավ տպավորություն կթողնեք, դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2639 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0