ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4013 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար կլինի լուրջ հարցերը լուծելու համար: Դուք միանգամից կկենտրոնանաք գլխավորի վրա, ժամանակը զուր չեք վատնի, մանրուքների վրա չեք շեղվի: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց փորձն ու գիտելիքները օգտակար կլինեն ձեզ: Նրանք կօգնեն հաջողությամբ ավարտել այն գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել:

Օրը բարենպաստ կլինի նաև ուղևորությունների համար: Դրանք ավելի հաջող կանցնեն, եթե ճամփա գնաք մտերիմներից մեկի հետ միասին: Եթե սիրելին ընկերակցի ձեզ, ճամփորդությունը պարզապես անմոռանալի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն առանց թյուրիմացությունների չի անցնի: Բայց դրական միտումների ազդեցությունը կգերակշռի: Կասկած չկա, որ բոլոր դժվարությունները կհաղթահարեք, եթե համառ ու հնարամիտ լինեք: Լավ է չշտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում լավ է ժամանակ չկորցնեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են հաճելի հանդիպումներ: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կկարողանաք նրանց հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք ստանձնել լուրջ գործերը: Օրվա սկզբին դժվար կլինի հասկանալը, թե ինչպես է պետք դրանք անել: Ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ է պետք գալու իրավիճակից գլուխ հանելու և որոշելու համար, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին: Կօգնեն հին ծանոթները: Նրանց խորհուրդների շնորհիվ սխալներ չեք անի:

Օրվա երկրորդ կեսը շատ հաջող կլինի: Երկվորյակներից շատերը հրաշալի գաղափարներ կունենան, որոնք շուտով կկարողանան կյանքի կոչել: Այս հատվածը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Իրար կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հրաշալի կլինի լուրջ հարցերը լուծելու համար: Կարող եք ստանձնել այն, ինչը երկար ժամանակ չի ստացվել, դուք այս անգամ անհրաժեշտ արդյունքին կհասնեք: Որոշ Խեցգետիններ կվերադառնան հին ծրագրերին, կգտնեն դրանք կյանքի կոչելու ձևը:

Առավոտյան չեն բացառվում փոքրիկ ընտանեկան տարաձայնությունները, մտերիմների հետ վեճերը: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, արագ կհաջողվի բոլորին դուրեկան որոշում ընդունել: Երեկոն բարենպաստ կլինի շփումների, ընկերների հետ հանդիպելու և ընտանեկան միջոցառումների համար: Հավանական են նվերներ ու անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Որոշումների հարցում շտապել չարժե, հատկապես եթե խոսքը կարևոր բանի մասին է: Այսօր դուք հակված կլինեք պատրանքներ կառուցել, գերագնահատել ձեր հնարավորությունները: Ոչ բոլոր Առյուծներին կհաջողվի արագ հասկանալ, թե որ գործերն է պետք ստանձնել: Կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, բայց նրանց բոլոր խորհուրդները ձեր սրտով չեն լինի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք: Հավանական են դրամական մուտքեր, նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի կարևոր գործերի ու լուրջ զրույցների համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ առաջին հերթին: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, ձեզ կաջակցեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Մտերիմների հետ տարաձայնությունները կմնան անցյալում:

Հավանական են հաջող ուղևորություններ. դուք ոչ միայն հրաշալի ժամանակ կանցկացնեք, այլև նոր բան կիմանաք: Որոշ Կույսեր շատ շահավետ գնումներ կանեն: Չեն բացառվում լրիվ անսպասելի և դրանից է՛լ ավելի հաճելի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփումներին արժե ընտրողաբար մոտենալ: Այսօր ոչ բոլորի հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Նույնիսկ ձեզ շատ սիրող մարդկանց հետ հարաբերությունները երբեմն կլարվեն: Լավ է չշտապեք այսօր առաջ եկած գաղափարներն իրագործելու հարցում: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, խորհրդակցեք փորձառու և գիտակ մարդկանց հետ:

Օրվա առաջին կեսին ոչ այնքան ուժեղ դրական միտումները ժամանակի ընթացքում թափ կհավաքեն: Երեկոյան շատ Կշեռքների հաճելի անակնկալներ են սպասվելու: Կարող են իրականանալ ոմանց հին ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ կլինի կարևոր գործերի համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել կամ մոլորության մեջ գցել: Շատ Կարիճների ինտուիցիան ճիշտ պատասխաններ կհուշի նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:

Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, նրանք հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին: Բայց նոր ծանոթների հետ էլ արագ ընդհանուր լեզու կգտնեք, ինչ-որ մեկի հետ նույնիսկ միանգամից կընկերանաք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հաջող օր է սպասվում: Հնարավոր է այն մեծ փոփոխություններ չբերի, փոխարենը հրաշալի կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Ինտուիցիային ապավինեք գումարին վերաբերող հարցերում: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ:

Օրվա առաջին կեսը հագեցած կլինի: Այդ հատվածում հավանական են ուղևորություններ, հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Ավելի ուշ կուզենաք մենակ մնալ, հանգիստ մտածել կարևոր հարցերի շուրջ: Որոշ Աղեղնավորներ գաղափարներ կունենան, որոնց իրագործման վրա կկենտրոնանան մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը կարող է անհաջող թվալ, հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածում ծրագրել էին կարևոր բանով զբաղվել: Կենտրոնանալը հեշտ չի լինի, վտանգ կա ցավալի սխալներ անեք: Սակայն դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք, դրական փոփոխություններ կնկատեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հրաշալի նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Որոշ Այծեղջյուրների կհրավիրեն այնտեղ, որտեղ նրանք վաղուց էին ուզում լինել: Այս հատվածը հարմար կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ շատ հետաքրքիր ու հաճելի օր է սպասվում: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունն է ուղեկցելու, դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ առաջ ոչինչ չէր ստացվում: Ե՛վ հին ծանոթները, և՛ նորերը ուրախ կլինեն ձեզ օգնելու համար: Մարդիկ, որոնց հետ առաջ շատ ժամանակ եք անցկացրել, կուզենան վերականգնել հարաբերությունները, շփման մեջ նախաձեռնող կլինեն:

Հնարավոր են չծրագրված ծախսեր: Սակայն դրանք զուր չեն լինի: Դուք կաշխատեք գումարը վտանգի չենթարկել, դրանք ամեն պատահած բանի վրա չծախսել: Որոշ Ջրհոսներ շատ հաջող գնումներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ժամանակը դատարկ բաների վրա վատնել չեք ուզենա: Դուք միանգամից կստանձնեք կարևոր գործերը, և դա ճիշտ որոշում կլինի. այդպես հաջողության ավելի արագ կհասնեք: Անսպասելի օգնություն կստանաք նոր ծանոթներից, դա կարող է իսկական ընկերության սկիզբ դառնալ: Չի բացառվում պետք լինի լուծել բարդ առաջադրանքները: Ստացած փորձը դեռ բազմիցս պետք կգա:

Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերներին, ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարված Ձկներին, ինչպես նաև նրանց, ովքեր այսօր առաջին ժամադրության կգնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4013 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0