Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 22
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, ձեր մասնագիտական նպատակներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Աշխատանքի մասին զրույցները շատ օգտակար կլինեն, դուք արժեքավոր խորհուրդներ կստանաք, մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան կիմանաք: Դժվար չի լինի նոր ծանոթներին դուր գալը, դրա համար բավական կլինի ձեզ բնական ու անկաշկանդ պահեք:
Կարող եք գնումներ անել. կհաջողվի անսխալ ընտրել իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Կենցաղային հարցերը լուծելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Դրանում հաճույքով կօգնեն հարազատները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Կարող եք նոր բան ստանձնել. դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք գործից գլուխ հանել: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն ստիպի նահանջել կամ հրաժարվել մտածածից: Ինտուիցիան կհուշի, որ արժե համառություն դրսևորել, և այն չի սխալվի: Աստղերը կաջակցեն ձեզ, այնպես որ հաջողությունը սարերի հետևում չէ:
Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Դուք ռիսկի չեք դիմի, և դա թույլ կտա խուսափել սխալներից ու զուր ծախսերից: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին հնարավոր դժվարությունների և թյուրիմացությունների պատճառով մի հուզվեք: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթացել, հոգ չէ. եթե չհուզվեք, ապա շուտով նոր հնարավորություններ կտեսնեք, կհասկանաք՝ ինչպես օգտագործել ստեղծված իրավիճակը ի շահ ձեր հետաքրքրությունների: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի կամ աջակցության խնդրանքով:
Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի. այն հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ նորերը սկսելու համար: Որոշ Երկվորյակներ բացառապես հետաքրքիր առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հրաշալի օր է աշխատանքի, կարևոր մասնագիտական հարցերը լուծելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Դուք վճռական տրամադրված կլինեք, չեք ուզենա հետաձգել գործերը: Հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի կանգնել ձեր ճանապարհին, նույնիսկ հին թշնամիները կնախընտրեն ստվերում մնալ, չեն խանգարի ձեզ:
Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք, իսկ մտերիմները ձեր հոգատարության ու աջակցության կարիքը կզգան: Օրվա երկրորդ կեսն արժե անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, հնարավոր են լարված պահեր շփման մեջ, չեն բացառվում տարաձայնությունները նրանց հետ, ում հետ առաջ հաշտ էիք: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու, բոլորի հետ պայմանավորվելու ձևը:
Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Եթե կենտրոնանաք գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել, ապա հրաշալի կանեք դրանք: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ հնարամտության, ստեղծագործ մոտեցման կարիք կա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա առաջին կեսը հազիվ թե թեթև ու անհոգ անցնի: Այդ հատվածում գործերում անսպասելի դժվարություններ կառաջանան, կարևոր հարցերը լուծելիս ձգձգումներ կլինեն: Բայց դուք չեք հուզվի, հանգստություն կպահպանեք ու կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածը բարենպաստ կլինի հատկապես անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմներին կես խոսքից կհասկանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու, ապագայի մասին մտորելու, մտերիմների հետ այն գաղափարները քննարկելու համար, որոնց իրագործման վրա պատրաստվում եք կենտրոնանալ մոտ ժամանակներս: Դուք ճիշտ կգնահատեք իրավիճակը, միանգամից կհասկանաք՝ ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ընտանեկան միջոցառումների, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Այս շրջանում հավանական են դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսած գործերն ու լուծել կազմակերպչական հարցերը: Դժվար չի լինի համախոհներ ու օգնականներ գտնելը, շատերը հաճույքով կաջակցեն ձեզ, եթե դրա կարիքն ունենաք: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Օգտակար կլինի ձեր մասին այն մարդկանց հիշեցնելը, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Հնարավոր է նրանք ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:
Երբեմն հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, հնարավոր են լարված պահեր շփումներում: Սակայն արագ կպարզվի, որ բանը թյուրըմբռնման մեջ է եղել, և շուտով հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին կենտրոնանալն ու լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Այս հատվածում լավ է բարդ հարցերը չլուծեք, քանի որ կարևոր մի բան աչքաթող անելու վտանգ կա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:
Օրվա երկրորդ կեսին ինտուիցիան կհուշի, որ եկել է գործելու ժամանակը, և այն չի սխալվի: Լրիվ նոր գործերում հաջողության հասնելու շանս կլինի: Հավանական են նկատելի մասնագիտական հաջողություններ, հեշտությամբ կտրվի ուսումը: Երեկոն բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, միանգամից ստանձնեք կարևոր գործերը. այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, արժե օգտվել նրանց աջակցությունից լուրջ առաջադրանքները լուծելու համար: Հավանական են հաջող գործարքներ, հաջող բանակցություններ: Դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով, աջակցություն կստանաք ամենատարբեր մարդկանցից:
Մյուսներից վաղ կարևոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կլինի. այն կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Միակ ոլորտը, որտեղ այսօր չափազանց կարևոր կլինի զգուշությունը, ֆինանսներն են: Այստեղ լավ է ռիսկի չդիմեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Ամենայն հավանականությամբ ծրագրի համաձայն գործել չի ստացվի, դուք պիտի ոտքի վրա որոշումներ ընդունեք: Բայց դրա պատճառով չեք անհանգստանա: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, և դուք կլսեք նրան ու սխալներ չեք անի:
Ընկերները և պարզապես լավ ծանոթները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին, կմիանան ձեզ ուղևորությունների ժամանակ: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դրանցից մեկը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դնել: Նոր հարաբերությունները արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հարմար օր է բարդ հարցերը լուծելու համար: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, ձեր նախաձեռնություններից շատերին հաջողությունը կուղեկցի: Չի բացառվում հաջողվի իրագործել հին ծրագրերը: Դրանում հաճույքով կօգնեն նոր ծանոթները:
Օրվա հուզական դաշտը կարող է բավական լարված լինել, դուք կտագնապեք դատարկ բաների պատճառով, սուր կարձագանքեք մանր-մունր պատահարներին: Ընկերները և մյուս մտերիմները կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը, բայց դա նրանց մոտ միանգամից չի ստացվի: Երեկոն շատ հաճելի կլինի այն սիրելի զբաղմունքին նվիրած Ձկների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: