Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 21
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հավանական են պիտանի ծանոթություններ: Դրանցից համագործակցություն կսկսվի, որը ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացի, կարիերայի սանդուղքներով բաձրանալու շանս կտա: Ձեր կարողություններին ու տաղանդներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք նախկինում չեն նկատել դրանք: Որոշ Խոյեր շատ գրավիչ առաջարկներ կստանան:
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում կենցաղային խնդիրների լուծման հետ կապված անսպասելի ծախսերը: Բայց ուրախության առիթների պակաս էլ չի լինի: Մտերիմները հրաշալի նորություններ կհայտնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հետաքրքիր և արդյունավետ կանցնի: Համարձակ ստանձնեք նոր գործերը, նույնիսկ եթե դրանք բարդ են թվում. դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Չի բացառվում գործերում աջակցություն առաջարկեն հենց այն մարդիկ, որոնց վաղուց էիք ուզում տեսնել ձեր համախոհների շարքում:
Պատահական հանդիպումը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ: Այսօր դուք շատ հմայիչ կլինեք, շատերը միանգամից համակրանք կզգան ձեր հանդեպ: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, բայց դուք գլուխներդ չեք կորցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Վատ օր չէ աշխատանքի, կարևոր մասնագիտական հարցերը լուծելու համար: Սակայն այսօրվա բոլոր առաջադրանքներն անելու համար հնարամտության կարիք կլինի: Փորձված մեթոդները կարող են անարդյունավետ լինել, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, նոր բան մտածել:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, նրանց աջակցությունը տեղին կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն անսովոր ու հիշարժան կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարդ գործեր ու կարևոր առաջադրանքներ կհայտնվեն: Օրը սպասվածի նման չի դասավորվի, ուստի մտածած ամեն ինչ չեք կարողանա կյանքի կոչել: Բայց դրական միտումները, միևնույն է, կգերակշռեն: Դուք ստանձնած ամեն ինչից գլուխ կհանեք: Որոշ Խեցգետիններ նույնիսկ սպասվածից լավ արդյունքների կհասնեն:
Դժվար կլինի խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափելը, երբեմն դրանք կնյարդայնացնեն ձեզ: Բայց դուք բացասական հույզերը կհաղթահարեք, շրջապատողների վրա չեք բարկանա: Մտերիմները հրաշալի խորհուրդներ կտան, որոնց շնորհիվ ցավալի սխալներ չեք անի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Հավանական են տարաձայնություններ ու վեճեր դատարկ բաների պատճառով: Դժվար կլինի նույնիսկ նախկինում ձեզ կես խոսքից հասկացող ու աջակցող մարդկանց հետ: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, պրովոկացիաներին չտրվել: Ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելն ու լուրջ կոնֆլիկտներից խուսափելը:
Օրը հարմար կլինի բարդ գործերով զբաղվելու համար: Դուք միանգամից կհասկանաք՝ ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործեք: Շատ Առյուծների պետք կգան վաղուց ստացած գիտելիքներն ու փորձը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ հազիվ թե հաջողվի: Սա ամենահագեցած օրերից մեկն է, երբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, մի քանի գործի մասին մտածեք: Դուք դրանից գլուխ կհանեք, բայց ոչ առանց դժվարության: Չի բացառվում ձեր հին ընկերներից մեկն օգնության հասնի, իր վրա վերցնի ձեր հոգսերի մի մասը:
Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Օրը հազիվ թե հարմար լինի սպոնտան գնումների համար, հատկապես՝ խոշոր գնումների: Իսկ ահա անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, այստեղ հավանական են լավ փոփոխություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Թեթև ու բարենպաստ օր է սպասվում: Ձեզ մոտ շատ բան կստացվի, բայց ամենալավը գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերից: Գաղափարները, որոնցով կկիսվեք, կգրավեն շրջապատողներին, շատերը կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում:
Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. նրանք կաջակցեն ձեզ, կուրախացնեն լավ նորություններով, կասեն հենց այն խոսքերը, որոնք ուզում էիք լսել: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ստիպված եք լինելու շտապել, հակառակ դեպքում չեք հասցնի անել այն, ինչ մտածել եք: Չարժե ժամանակ ծախսել դատարկ զրույցների, ոչ մի բանի մասին վեճերի վրա: Դա հատկապես կարևոր կլինի առավոտյան. ինչքան շուտ կենտրոնանաք իսկապես կարևոր գործերի վրա, այնքան հեշտ կլինի դրանք անելը:
Հավանական են անսպասելի նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար: Չի բացառվում պետք լինի փոխել ծրագրերը: Սակայն դա անելուց առաջ ստուգեք՝ արդյոք ձեզ մոլորության մեջ չեն գցել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Վառ ու ոգեշնչող օր է, որի իրադարձությունները ձեզ կուրախացնեն: Դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Որոշ Աղեղնավորներ երկար սպասված լուրեր կստանան, մյուսներին հաճելի անակնկալներ են սպասվելու: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց ժամանակ ձեզ միանա մտերիմներից մեկը:
Աշխատանքային առաջադրանքները սպասվածից բարդ կլինեն: Չի բացառվում դրանք միանգամից լուծել չստացվի: Բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, համառ կլինեք ու անպայման հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հաջող կդասավորվի, եթե համբերությամբ զինվեք և իրադարձությունները չշտապեցնեք: Ցանկացած գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ եկել է դրա համար բարենպաստ պահը, դուք կարողանալու եք կենտրոնանալ, ոչ ոք ձեզ չի խանգարելու: Չի բացառվում պետք լինի մի փոքր փոխել հին ծրագրերը, նոր առաջադրանքները լուծելու համար հետաձգել այն, ինչով հույս ունեիք զբաղվել:
Հավանական են հաճելի հանդիպումներ: Որոշ Այծեղջյուրներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել ու միանգամից կընկերանան նրանց հետ: Հնարավոր է ռոմանտիկ տարվածություն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Աստղերը կաջակցեն ձեզ շատ նախաձեռնություններում, դուք հաջողության կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ ոչ ոք դրա հույսը չուներ: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ հենց այն գործերի վրա, որոնք ձեզ յուրահատուկ հետաքրքիր ու հեռանկարային են թվում: Ամեն ինչ չէ, որ միանգամից հեշտ կտրվի, բայց դժվարություններն արագ կհաղթահարեք:
Հավանական են դրամական մուտքեր: Դրանք կարող են աննշան լինել, սակայն ստացած գումարը թույլ կտա չծրագրված գնումներ անել, ինչ-որ բանով ուրախացնել մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը կզարմացնի ձեզ: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, լրիվ անհավանական մի բան կարող է տեղի ունենալ: Շուրջը բոլորը խուճապի կմատնվեն, բայց դուք արագ կկողմնորոշվեք, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել և ինչպես իրավիճակից օգուտ քաղել: Նախկինում ձեզ բարձրից նայող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել, ըստ արժանվույն կգնահատեն ձեր գաղափարներն ու առաջարկները:
Օրվա առաջին կեսին ձեզ համար ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, իսկ ահա երկրորդ կեսը հարմար կլինի համախոհներ ու օգնականներ փնտրելու և նախկինում ձեզ բազմիցս աջակցած մարդկանց հետ ջանքերը միավորելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: