Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1601 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հագեցած կլինի, շատ բան պիտի անեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ օգնության հասնել, այնպես որ պատրաստ եղեք ինքնուրույն գործել: Լավ է սկսեք բարդ ու կարևոր գործերից. առավոտյան շատ բան լավ կստացվի, և դրանից արժե օգտվել ամենալուրջ հարցերը լուծելու համար: Օրվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու անձնական հարաբերությունները: Մտերիմները ձեր աջակցության կարիքը սովորականից շատ կունենան: Մարդը, որին չեք կարող մերժել, օգնություն կխնդրի: Հնարավոր է դա ստիպի ձեզ փոխել ծրագրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի օր է գործնական բանակցությունների, լուրջ հարցերը քննարկելու, համախոհներ փնտրելու համար: Դուք միանգամից դուր կգաք նոր ծանոթներին, նրանք կուզենան ընկերանալ: Չի բացառվում գործնական հարաբերությունների սկիզբը, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացեն, կօգնեն բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Դուք կկարողանաք և՛ ավարտել ավելի վաղ սկսած գործերը, և՛ նոր բանից գլուխ հանել: Ավելի ուշ լարված ժամանակահատված կգա. պատրաստ եղեք լուծել ուրիշների խնդիրները, ուղղել մյուսների գործած սխալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բազում անսպասելի իրադարձություններ կբերի, բայց դուք խուճապի չեք մատնվի, հանգստություն կպահպանեք ու կհետևեք ավելի վաղ կազմած ծրագրերին: Նման ռազմավարությունը հաղթական կլինի, դրա շնորհիվ դուք մրցակիցներին հետևում կթողնեք, սպասվածից ավելիին կհասնեք: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գնումներ: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Մարդիկ, որոնց հետ ժամանակին աշխատել եք, կուզենան վերականգնել համագործակցությունը: Եթե նախաձեռնող լինեք, ապա կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է նոր բան ստանձնելու համար: Սկզբում գործը կարող է բարդ թվալ, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում ձեզ մրցակից եք համարել: Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարներին. դրանք հաջող կլինեն: Մտածածն իրագործելուն միանգամից անցնել չի ստացվի, բայց դուք բավարար ժամանակ կունենաք ամեն ինչ հանգիստ մտածելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն, մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ այսօր չի հաջողվի: Անսպասելիորեն անհապաղ լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն: Դրանցից գլուխ հանելուն կօգնեն մարդիկ, որոնց ինքներդ դժվար պահերին բազմիցս աջակցել եք: Ցանկացած կարևոր զրույց լավ է վարեք օրվա առաջին կեսին. ձեզ համար հեշտ կլինի սեփական տեսակետը պաշտպանելը՝ դրա հետ մեկտեղ ոչ մեկին չվիրավորելով ու չվշտացնելով: Իսկ ահա երեկոյան հնարավոր են լարված պահեր շփման մեջ: Նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Աշխատեք հարթել սուր անկյունները. ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտ թույլ չտալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե ինչ-որ մեկն այն առաջարկի, մի մերժեք. դուք հուսալի համախոհներ կգտնեք, որոնց աջակցությունը բազմիցս պետք կգա: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում, նույնիսկ փոքրիկ գումարը ռիսկի չենթարկեք: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բացառապես բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության և մի մարդու հետ շփվելու համար, որը ձեզ վաղուց է դուր գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Դուք կարող եք դատարկ բաների պատճառով տագնապել, սրտին մոտ ընդունել մանր-մունր պատահարները: Երբեմն հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները. ամենատպավորվող Կշեռքներին նույնիսկ անմեղ նկատողությունները վիրավորական կթվան: Սակայն իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե կենտրոնանաք հետաքրքիր ու բարդ գործի վրա: Այն ձեզ իսկապես կգրավի, իսկ հաջողությունը, որին շուտով կհասնեք, կոգեշնչի և կբարձրացնի ձեր տրամադրությունը: Բացի այդ, կուրախացնի հին ընկերոջ հետ հանդիպումը; Նա ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գործերը լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հաջող, հետաքրքիր ու խոստումնալից կլինի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, եզրահանգումներ անելու համար: Հնարավորություն կունենաք ուղղել գործած սխալները: Վատ չեն անցնի կարևոր զրույցները, լուրջ տարաձայնություններ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսին կդժվարանա կենտրոնանալը, այդ հատվածը ավելի հարմար կլինի հանգստի, քան օգտակար զբաղմունքների համար: Շատ Կարիճներ կուզենան մենակ մնալ: Դա կօգնի արագ վերականգնել ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին շատ կարևոր կլինի ամպերում չսավառնելը: Այս հատվածը լավն է լինելու պրակտիկ առաջադրանքները լուծելու համար. այստեղ դժվարություններ չեք ունենա: Իսկ ահա համարձակ ծրագրերն իրագործել պետք է մեծ զգուշությամբ. վտանգ կա, որ մեծ ուժեր կներդնեք նախապես անհույս գործի մեջ: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները, և՛ ընտանեկան միջոցառումները: Դուք կգտնեք մտերիմների տրամադրությունը բարձրացնելու ձևը, իսկ նրանք կկիսվեն հրաշալի նորություններով ու հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե բարդ գործերը հետաձգելու, ինչ-որ հասարակ, բայց հետաքրքիր ու հաճելի բանով զբաղվելու հնարավորություն կա, ապա արժե հենց այդպես էլ վարվել: Կարևոր առաջադրանքները լուծել պատրաստվող Այծեղջյուրները պիտի մտածեն, թե ով կարող է իրենց օգնել: Պարտադիր չէ դժվարությունները միայնակ հաղթահարեք, քանի որ ձեր կողքին կլինեն ձեր հոգսերի մի մասն իրենց վրա վերցնելու պատրաստ մարդիկ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու գրավիչ առաջարկներով: Նշանի որոշ ներկայացուցիչների կհրավիրեն հենց այնտեղ, որտեղ նրանք միշտ երազել են լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը շատ հաճելի կսկսվի. լավ նորություններից կամ հանդիպումներից, որոնք անմիջապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ինքնատիպ գաղափարներ կհայտնվեն, և դուք անմիջապես կկենտրոնանաք դրանց իրագործման վրա: Հին ընկերները հուսախաբ չեն անի, եթե դիմեք նրանց աջակցության խնդրանքով: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, օրվա երկրորդ կեսն էլ ավելի հանգիստ ու նվազ արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի հանգստի համար: Շատ Ջրհոսների օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Նրանց, ովքեր այսօր ուղևորությունների կմեկնեն, հաճելի ծանոթություններ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար օր է նոր բան ստանձնելու համար: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, դուք մտածածից չեք հրաժարվի, եթե ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն: Եթե ուզում եք ավելի արագ հասնել նպատակին, խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Նրանք կհուշեն՝ ինչպես է լավ գործել: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք արագ կմտապահեք նոր ինֆորմացիան, նրանից ճիշտ եզրահանգումներ կանեք: Կուրախացնեն ընկերների և հարազատների հետ շփումները. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն լինի: Իսկ ահա ռոմանտիկ ժամադրությունը կարող է ուզածի նման լավ չանցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|