Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3617 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք դրանց ստեղծագործաբար կմոտենաք, և հենց դրա շնորհիվ էլ արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հավանական են հաջողություններ բիզնեսում, նկատելի մասնագիտական ձեռքբերումներ, որոնք ձեր առաջ կարիերայի բարձունքներին տանող ուղի կբացեն: Որոշ Խոյեր համագործակցության շատ գրավիչ առաջարկներ կստանան: Դուք սովորականից ավելի զգույշ կլինեք, կաշխատեք խուսափել չարդարացված ռիսկից, այնպիսի սխալներ չեք անի, որոնք կարող էին տհաճ հետևանքներ ունենալ: Համատեղ գործողությունների մասին կհաջողվի պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ չէին ուզում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մանր-մունր դժվարությունների ու ցավալի սխալների պատճառով մի անհանգստացեք: Ինչ-ինչ դժվարություններ այսօր կարող են առաջանալ, սակայն կգերակշռեն դրական միտումները: Նկատելի դրական փոփոխություններ հավանական են գործնական ոլորտում: Կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, ձեր կարծիքը կլսեն մարդիկ, որոնք նախկինում արհամարհել են այն: Օրվա սկզբին տանը հավանական են ոչ մեծ տարաձայնություններ, բայց մտերիմների հետ հարաբերություններում ներդաշնակությունը շուտով կվերականգնվի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ հին ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք սովորականից ավելի տպավորվող ու խոցելի կլինեք, ուստի կարող եք սուր արձագանքել նույնիսկ աննշան իրադարձություններին, սրտին մոտ ընդունել այն, ինչին ընդհանրապես չարժեր ուշադրություն դարձնել: Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կանցնի: Եթե առավոտյան գործերում հավանական են ձգձգումներ, ապա ավելի ուշ ցանկացած առաջադրանք ավելի արագ կլուծեք: Երեկոն խոստանում է շատ հաճելի անցնել: Աստղերը բարյացակամ կլինեն հատկապես սիրահարված Երկվորյակների հանդեպ, որոնց ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հեշտ չի սկսվի: Առավոտյան իրենց մասին կարող են հիշեցնել հին մրցակիցներին ու թշնամիները. ստիպված եք լինելու կրկին հակահարված տալ նրանց: Գործնական հանդիպումները ուզածի նման թեթև չեն անցնի: Պատրաստ եղեք պաշտպանել ձեր տեսակետը: Ինչքան լուրջ վերաբերվեք բարդ զրույցներին, այնքան ավելի հավանական է, որ այն ձեզ համար բարենպաստ ձևով կավարտվի: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Այն հարմար կլինի ցանկացած տեսակի հանդիպման համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից շատ տարբերվողների հետ: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պատրաստ եղեք ձեզ վրա ուրիշների համար պատասխանատվություն վերցնելուն, քանի որ առանց դրա այսօր չի ստացվի: Շրջապատողները ձեզանից և՛ աջակցություն, և՛ խորհուրդներ, և՛ օգնություն կսպասեն: Սակայն չարժե մոռանալ նաև սեփական հետաքրքրությունների մասին: Աշխատեք մինչև օրվա կեսը գլուխ հանել ամենակարևոր ու շտապ գործերից: Ավելի ուշ նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Ուսմամբ, ստեղծագործ կամ հետազոտական գործունեությամբ զբաղվող Առյուծները հնարավորություն կունենան ցույց տալ, թե ինչի են ունակ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Այդ հատվածը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Այսօր սկսվող մասնագիտական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում գործնական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: Օրվա երկրորդ կեսին կուզենաք մի փոքր հանգստանալ, թեկուզ կարճ ժամանակով շեղվել առօրյա հոգսերից: Այդ հատվածը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք հաջող ու հաճելի կլինեն, եթե ճամփա գնաք մտերիմների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պատրաստ եղեք անակնկալների: Ծրագրի համաձայն գործել հազիվ թե հաջողվի: Ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անել, ինչ-որ բան ոտքի վրա մտածել: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Եվ բանը միայն աստղերի աջակցության մեջ չի լինի, այլև ձեր ինտուիցիայի, որը կօգնի լավագույն լուծումը գտնել: Հնարավոր են զարմանալի հանդիպումներ: Չի բացառվում ծանոթությունը անսովոր մարդու հետ, որը ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնի, կօգնի շատ բաների նորովի նայել: Չի բացառվում սերն առաջին հայացքից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Չարժե սրտին տոն ընդունել օրվա առաջին կեսին առաջ եկած դժվարությունները: Սա իսկապես ամենաբարենպաստ շրջանը չի լինելու, սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, այնպես որ լավ փոփոխությունները չեն ուշանա: Սկզբում դուք կնկատեք, որ գործերն անելը հեշտացել է, հետո օգնություն կստանաք, որի հույսը չունեիք, իսկ ավելի ուշ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն, որոնք բաց թողնել չի կարելի: Լավ է չշտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում: Այստեղ հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի զուր ծախսերի հավանականությունը մեծ է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Չնայած այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, սակայն օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, դատարկ բաների պատճառով կարևոր առաջադրանքների լուծումից չեք շեղվի: Որոշ Աղեղնավորներ կընկերանան մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները բավական լարված են եղել: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Գումարի հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել: Նրա հուշումների շնորհիվ կհաջողվի խուսափել զուր ծախսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա մի մասը պետք է նվիրեք ուրիշների խնդիրների լուծմանը կամ մյուսների գործած սխալներն ուղղելուն: Միաժամանակ կարևոր կլինի չնյարդայնանալն ու չհուզվելը, ինքնատիրապետումը պահպանելը: Եթե չկորցնեք ձեզ բնորոշ խելամտությունը, ապա արագ կորոշեք նպատակներն ու առաջնահերթությունները, կհասկանաք՝ ինչպես գործել: Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կանցնի, երկրորդին արդեն շտապելու կարիք չի լինի, լուրջ հարցերը հանգիստ մտածելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը բավական լարված կանցնի: Գործեր սպասվածից շատ կունենաք, ընդ որում՝ դրանց մեջ կլինեն շտապ գործերը: Բացի այդ, շրջապատողները կփորձեն ճնշել ձեզ, պարտադրել իրենց կարծիքը: Ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, կշռադատված որոշումներ ընդունել: Նույնիսկ եթե շուրջը խառնաշփոթ իշխի, ձեզ ոչ ոք չի շեղի: Օրվա երկրորդ կեսին իրադարձությունները նույնքան արագ չեն զարգանա, դուք կկարողանաք շունչ քաշել: Այդ հատվածը հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Նրանք ոչ միայն կաջակցեն ձեզ, այլև կկիսվեն շատ արժեքավոր տեղեկատվությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Հավանական են հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ: Որոշ Ձկներ առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու դրանք կիսատ չեք թողնի, նույնիսկ եթե ճանապարհին դժվարություններ առաջանան: Անսովոր հանդիպումը կուրախացնի ու հետաքրքիր մտքեր կտա: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես բարենպաստ կլինի: Այդ հատվածը հարմար կլինի բարդ գործերի և կարևոր հանդիպումների համար: Դուք գլուխ կհանեք այն հարցերից, որոնք նախկինում բոլորին փակուղու առաջ են կանգնեցրել, նախանձելի խորաթափանցություն կդրսևորեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|