Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3394 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Այսօր դուք հեշտությամբ կգտնեք անհրաժեշտ բառերը, կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Դուք նրբանկատ կլինեք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց հանդեպ, և դրան շատերը ուշադրություն կդարձնեն: Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին է լինելու: Սակայն դա էլ տեղին կլինի, թույլ կտա հաջող գնում անել, ձեռք բերել հենց այն իրը, որը վաղուց էր ձեզ դուր գալիս: Հնարավոր են և՛ անսպասելի նվերներ, և՛ ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի օր է երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Դուք արագ կորոշեք նպատակները, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես ավելի արագ հասնել դրանց: Ձեզ լավ ճանաչող մարդիկ հրաշալի խորհուրդներ կտան: Իսկ ահա ձեզ շեղել ու խճճել ոչ ոքի չի հաջողվի. դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք ու շատ վստահող չեք լինի: Հեշտությամբ կտրվի ուսումը, նոր ինֆորմացիան ոտքի վրա կյուրացնեք: Օրը բարենպաստ կլինի նաև ուղևորությունների համար: Դրանք հաճելի ու գրավիչ կանցնեն, եթե ճամփա գնաք սիրելիի հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լուրջ տրամադրվելը դժվար կլինի, ուստի կարևոր հարցերի լուծումը լավ է հետաձգեք: Օրը ավելի հարմար կլինի հանգստի և զվարճանքների համար: Ընկերները ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, կհրավիրեն մի միջոցառման, որի մասին շատ եք լսել: Հավանական են չծրագրված ծախսեր, բայց գումարը նշանակալի չի լինի, այնպես որ շատ անհանգստանալու կարիք չկա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում ընտանիքում: Այն նաև բարենպաստ կլինի հարազատների հետ զրուցելու, ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր ստանձնած բոլոր գործերում դուք հնարամտություն ու նախանձելի համառություն կդրսևորեք: Հենց դրա շնորհիվ էլ կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում: Հավանական է հաջողությամբ լուծվեն այն հարցերը, որոնց պատճառով վերջերս հուզումներ շատ էին լինում: Բացի այդ, հնարավորություն կունենաք իրագործել համարձակ գաղափարը, որը նախկինում համարյա ֆանտաստիկ էր թվում: Բայց աշխատեք շատ չհոգնել: Չնայած օրը հագեցած կլինի, արժե հանգստի համար ժամանակ գտնել. գործերում փոքրիկ դադարն էլ բավարար կլինի, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հրաշալի կլինի կարևոր հանդիպումների համար. դրանք կանցնեն այնպես, ինչպես պետք է: Եթե ուզենաք լավ տպավորություն թողնել ինչ-որ մեկի վրա, ապա դա առանց դժվարության կանեք: Մարդիկ, որոնց հետ առաջ պայմանավորվել չէր ստացվում, հաճույքով զիջումների կգնան կամ պարզապես կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի: Կարող եք զբաղվել նրանով, ինչը սովորաբար շատ ձանձրալի ու հոգնեցնող է թվում: Այսօր նման գործերը չեն ձանձրացնի, դուք սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չեք ունենա: Վատ չեն անցնի ուղևորությունները, սակայն դրանք կարող են սպասվածից ժամանակատար լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Եթե այսօր գործերում համառություն դրսևորեք, ապա կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնարին էր թվում: Անսովոր գաղափարներ կունենաք, և դուք դրանք միանգամից կյանքի կոչելու ձևը կգտնեք: Հեշտությամբ կպայմանավորվեք և՛ հին ծանոթների, և՛ նորերի հետ: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ չեն մերժի: Միակ բանը, որը կարող է բարդացնել օրը, ձեր հուզական դաշտի անկայուն լինելն է, ինչի պատճառով տրամադրությունը փոփոխական կլինի: Բայց ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք ունակ կլինեն աջակցել ու ոգեշնչել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա համար ինչ ծրագրեր էլ լինեն, նկատի ունեցեք, որ դրանց իրագործմանն արժե հնարավորինս վաղ անցնել: Հենց առավոտն է բարենպաստ ու խոստումնալից լինելու, հարմար և՛ նոր նախաձեռնությունների, և՛ հին գործերն ավարտելու համար: Բացի այդ, նշված հատվածում շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Հավանական են փոփոխություններ հուզական վիճակում. պասիվ հանգստի կարիք կունենաք: Օրվա երկրորդ կեսին շատ Կշեռքներ կզգան, որ մենակ մնալու, կարևոր բանի մասին մտածելու անհրաժեշտություն կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հավանական են հաճելի հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ: Բաց մի թողեք ձեզ հետաքրքրող բանի մասին զրուցելու հնարավորությունը. անսովոր, բայց հուսալի աղբյուրից չափազանց արժեքավոր ինֆորմացիա ստանալու շանս կա: Շատ Կարիճների կհաջողվի անկաշկանդ միջավայրում քննարկել լուրջ հարցերը, և դա թույլ կտա հասնել հենց այն արդյունքներին, որոնք պետք են: Հավանական են դրամական մուտքեր: Ճիշտ է, խոսքը մեծ գումարի մասին չի լինի, բայց դա էլ կուրախացնի, քանի որ շատ հաջող գնում անելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում հեշտությամբ էիք ընդհանուր լեզու գտնում, կարող են իրենց տարօրինակ պահել, հիմարություններ անել ու ասել ոչ այն, ինչ ուզում էիք լսել: Բայց լուրջ կոնֆլիկտներ, միևնույն է, չեն առաջանա: Դրանցից խուսափելուն կօգնի հումորի զգացումը: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Հենց այդ հատվածում արժե ծրագրել և՛ գործերը, և՛ կարևոր հանդիպումները: Ամեն ինչ կանցնի հենց այնպես, ինչպես պետք է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե այսօր բարդ գործ ստանձնեք, ապա արագ գլուխ կհանեք դրանից: Առաջին հերթին՝ աստղերը ձեր կողմից կլինեն և նրանց աջակցությամբ դուք բոլոր խոչընդոտները կհաղթահարեք: Երկրորդ՝ ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել և՛ գործով, և՛ խորհրդով, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Երրորդ՝ նրանք, ովքեր կարող էին ձեզ խանգարել, չափազանց զբաղված կլինեն և ոչինչ չեն ձեռնարկի: Հավանական են ոչ մեծ տնային տարաձայնություններ, մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Բայց դուք բարեհամբույր ու նրբանկատ կլինեք, իսկ ներդաշնակությունը վերականգնելու համար ավելին պետք չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Երևակայությանը զարկ տալու ճիշտ ժամանակն է: Հենց դրա շնորհիվ դուք մյուսներից շուտ կհասկանաք, թե ինչպես է պետք լուծել բարդ հարցերը, կգտնեք ցանկացած գործում հաջողության հասնելու ձևը: Այո, սովորական մեթոդները կարող են քիչ արդյունավետ լինել: Բայց դուք կկարողանաք լրիվ նոր բան մտածել: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի առաջին ժամադրության համար. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա անտարբեր մնալ ձեր հմայքին: Ընկերների հետ հանդիպումը, ընտանեկան միջոցառումներն էլ ձեզ չեն հիասթափեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կարևոր ու հետաքրքիր բոլոր գործերը արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար. այդ հատվածը բարենպաստ կլինի: Աստղերը կաջակցեն այն Ձկներին, որոնք լրիվ նոր բան կստանձնեն կամ կփորձեն միայնակ լուծել ոչ մեծ առաջադրանքները: Լուրջ զրույցները նույնպես լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Դրանց համար հրաշալի կլինի առավոտը: Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա: Նշանի որոշ ներկայացուցիչներ հակված կլինեն թեթևամտության, մյուսները չեն ուզենա ջանքեր գործադրել նպատակին հասնելու համար: Փոխարենը կհաջողվի հրաշալի հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել լավ ընկերախմբում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|