Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 16
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկզբին աշխատեք չտաքանալ և հույզերին չտրվել: Ինչքան էլ ձեզ դուր գա արագ մտքին եկածն ասելու գաղափարը, դրանից, միևնույն է, լավ է հետ կանգնեք: Պահպանեք ինքնատիրապետումն ու մի հուսահատվեք. շատ շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, ապրումների և նյարդայնության առիթներն էլ կքչանան:
Օրվա երկրորդ կեսին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Հրաշալի ժամանակ կանցկացնեն հին նախասիրությանը վերադարձած Խոյերը: Բայց ընկերների անսպասելի առաջարկներին համաձայնված ու նոր բան փորձող Խոյերն էլ ձանձրանալու առիթներ չեն ունենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա համար ինչ էլ ծրագրեք, հիշեք, որ մտածածն իրագործելու հարցում շտապել պետք չէ: Առավոտը բավական անօգուտ կլինի, առանց թյուրիմացությունների ու տարօրինակ պատահարների չի անցնի: Շուտով իրավիճակը կփոխվի, ինտուիցիան կհուշի, որ եկել է գործելու ժամանակը:
Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ ուժեղանալու է, ուստի երեկոն խոստանում է շատ հաճելի լինել: Այն հրաշալի կլինի մտերիմների հետ շփվելու համար. դուք իրար կես խոսքից կհասկանաք: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե անսովոր վայրում այն անցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին շատ բան լավ կստացվի: Փորձեք վերադառնալ այն գործերին, որոնցից երկար ժամանակ գլուխ հանել չի ստացվել. շանս կա, որ հիմա հաջողության կհասնեք: Չեն բացառվում հրաշալի նորություններն ու մտերիմներից ոգեշնչող առաջարկները: Հաստատ ձանձրանալու ժամանակ չեք ունենալու:
Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի հանգստի համար. ուժերը վերականգնելու համար ձեզ շատ ժամանակ պետք չի գա: Բացի այդ, այս հատվածը հարմար կլինի ապագայի մասին մտորելու համար: Չի բացառվում իսկապես փայլուն գաղափարներ ունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբն առանց ապրումների չի անցնի: Այդ հատվածում ծրագրի համաձայն գործել չեք կարողանա, իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա: Սակայն դուք իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, կհասկանաք, թե ինչի վրա է պետք անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը կարող է սպասել: Շատ Խեցգետինների փորձը կօգնի խուսափել սխալներից ու արագ նպատակին տանող ուղին գտնել:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ նոր ծանոթների հետ արագ լեզու կգտնեք: Մտերիմները հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին, կաջակցեն ձեր անսովոր գաղափարներն ու կօգնեն դրանց իրագործման հարցում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու ոգեշնչող լուրերով: Հատկապես բարենպաստ կլինի նրա առաջին կեսը: Դա հարմար ժամանակ է լինելու ուժերը նոր բանում փորձելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչ է պետք անել, և առաջին հաջողությունները չեն ուշանա:
Ավելի ուշ կարող եք վերադառնալ հին ծրագրերին: Դրանք կարող եք իրագործել մտերիմների աջակցությամբ: Չի բացառվում տանը հոգսեր սովորականից շատ ունենաք: Սակայն այդ գործերը ձանձրալի և հոգնեցնող չեն թվա, հանգստի համար էլ բավարար ժամանակ կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաճելի օր է լինելու, երբ կարելի է ոչ մի տեղ չշտապել ու հանգիստ զբաղվել նրանով, ինչը իսկապես հետաքրքրում և ուրախացնում է: Հավանական է դուք գլխապտույտ հաջողությունների չհասնեք, բայց հրաշալի ժամանակ կանցկացնեք, ինչ-որ բան կսովորեք, իսկ օրվա վերջին նաև կզգաք, որ տրամադրությունն է բարձրացել:
Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Նույնիսկ եթե վաղուց չէիք հանդիպել, այսօր հեշտությամբ լեզու կգտնեք, զրույցի թեմաներ կգտնեք, նոր ծրագրեր էլ կհայտնվեն: Օրվա վերջին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Անսպասելի նորությունները կարող են փոխել օրվա սկզբի ձեր ծրագրերը: Չի բացառվում ստիպված լինեք հետաձգել ընկերների հետ հանդիպումը կամ հետաքրքիր ուղևորությունը անսպասելի առաջացած խնդիրները լուծելու համար: Բայց դուք իրավիճակից արագ գլուխ կհանեք և արդեն օրվա կեսին անհանգստության պատճառներ չեք ունենա:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու համար: Կարող եք զբաղվել բոլորի համար կարևոր գործերով. դրանցից արագ գլուխ կհանեք: Լավ է տան համար պիտանի իրեր գնեք, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հաջող ու հանգիստ օր է սպասվում, որը հարմար կլինի առանց շտապելու սկսած գործերն ավարտելու, ամեն ինչում կարգուկանոն հաստատելու, անպիտան իրերից ազատվելու, կյանքն ավելի հեշտ ու հաճելի դարձնելու համար: Ամեն հարցում կարող եք ինտուիցիային ապավինել. այն կօգնի արագ ճիշտ լուծումներ գտնել:
Դուք գործարքների և գնումների հարցում չեք շտապի, և դա իմաստուն որոշում կլինի: Կհաջողվի խուսափել և՛ զուր ծախսերից, և՛ անպիտան գնումներից: Իսկ ահա մտերիմներին ուրախացնելու և սիրելիին հաճելի անակնկալ անելու հնարավորությունը բաց չեք թողնի, այնպես որ բոլորը գոհ կմնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը շատ արդյունավետ կանցնի: Այն հրաշալի կլինի բարդ գործերին վերադառնալու համար, որոնցից առաջ գլուխ հանել չի ստացվել: Այս անգամ ամեն ինչ կստացվի: Նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները դուք զարմանալիորեն արագ կլուծեք: Շատ Աղեղնավորների այսօր պետք կգան վաղուց ստացած գիտելիքները:
Ձեզ համար հեշտ կլինի և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Տանը տարաձայնությունների առիթներ չեն լինի, ընտանիքի անդամները հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարվածներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրն սկսեք կարևոր գործերից. այդպես դուք ավելի շատ բան կհասցնեք: Առավոտյան ինտուիցիան ուժեղ կլինի և միանգամից կհուշի՝ ինչպես գործեք: Բացի այդ, նշված հատվածում հեշտությամբ օգնականներ կգտնեք: Ձեր խնդրանքներին հաճույքով կհամաձայնեն նույնիսկ մարդիկ, որոնք նախկինում ամեն հարցում մերժում էին ձեզ:
Օրվա երկրորդ կեսն առանց փոքրիկ թյուրիմացությունների, ցավալի սխալների չի անցնի: Բայց դրանց պատճառով շատ չեք հուզվի ու ճիշտ էլ կվարվեք: Բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, շուտով դուք դրական փոփոխություններ կտեսնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հրաշալի կլինի կարևոր հանդիպումների համար: Շրջապատողների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Մարդիկ, որոնք նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս, այսօր իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դրանցից մեկից կարող է ռոմանտիկ պատմություն սկսվել, բայց հարաբերություններն ուզածի նման արագ չեն զարգանա:
Հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև արժեքավոր նվերներ: Վատ օր չի լինելու ֆինանսական հարցերը լուծելու համար. այստեղ դուք չեք շտապի, ուստի սխալներ էլ չեք անի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Մի շտապեք: Սա վատ օր չի լինելու, բայց իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Ուստի ոչ բոլոր նպատակներին կկարողանաք միանգամից հասնել, գործերում ձգձգումները շատ հավանական են: Չարժե դրանց պատճառով հուզվել, կասկածել սեփական նախաձեռնությունների հաջողությանը: Աստղերը ձեր կողմից կլինեն:
Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Կարող եք հարազատների հետ քննարկել ընտանեկան գործերը, լուծել ընդհանուր ունեցվածքի հետ կապված հարցերը: Վատ չեն անցնի ուղևորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: