Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1696 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բավական անհանգիստ օր է սպասվում: Գործնական տրամադրվել միանգամից չի ստացվի, ուստի առավոտյան լավ է բարդ ու կարևոր հարցերի լուծմամբ չզբաղվեք: Բացի այդ, շրջապատողները հաճախ են ձեզ շեղելու խնդրանքներով ու խորհուրդներով: Որոշ Խոյերի դա շատ կնյարդայնացնի: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Մասնագիտական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն: Բաց մի թողեք ձեզ դրսևորելու, ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը: Այս հատվածը հարմար կլինի և՛ տնային գործերի, և՛ ընտանեկան խնդիրները լուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք հրաշալի գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք նախկինում բոլորին չափազանց բարդ են թվացել: Փորձված մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն, այնպես որ պատրաստ եղեք փորձարկումներ անել, նոր բան մտածել: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի ստացվի: Սակայն այսօր ստացած փորձը ձեզ դեռ պետք կգա: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում և տանը: Բայց դուք հոգ կտանեք, որ լուրջ կոնֆլիկտներ չառաջանան, չեք վիճի ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ամեն անգամ հեշտ չի լինի փոխզիջումային տարբերակներ գտնելը, բայց դա ձեզ մոտ անպայման կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կարևոր գործերն ու լուրջ հանդիպումները երկար ժամանակով մի հետաձգեք, քանի որ օրվա սկիզբը դրանց համար հարմար կլինի: Աստղերի աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, բայց օրվա երկրորդ կեսն էլ բավական հաճելի կանցնի: Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու, պետհիմնարկներին դիմելու համար: Երեկոն լավ նորություններ է խոստանում ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Համարձակ կիսվեք ձեր գաղափարներով. դրանք բոլորին դուր կգան: Նույնիսկ նախկինում ձեր բոլոր առաջարկները քննադատող մարդիկ այս անգամ կաջակցեն ձեր մտահղացումներն ու կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Ամենահամառ Խեցգետինները կարիերայի սանդուղքներով բարձրանալու, պիտանի կապեր ձեռք բերելու շանս կունենան: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, հնարավոր են լարված պահեր ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումներում: Բայց ամեն ինչ արագ կհարթվի, եթե հանգստություն պահպանեք, չնյարդայանանաք դատարկ բաների պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք կարող եք գործերում իրական բեկման հասնել, բայց ամեն ինչ միանգամից ձեր ուզածի նման չի ստացվի: Խոչընդոտների առաջ մի նահանջեք, մի կորցրեք ձեր ուժերի հանդեպ վստահությունը անկախ նրանից, թե ինչ կասեն շրջապատողները: Գործնական ոլորտում իրադարձությունները կարող են ուզածի նման արագ չզարգանալ: Մի շտապեք ու մի շտապեցրեք ձեր համախոհներին, ավելի օգտակար կլինի համբերությամբ զինվելը: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ինտուիցիան կօգնի մոտեցում գտնել այն մարդկանց, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Երեկոն հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց շատ կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Վերադարձեք այն գործերին, որոնք երկար ժամանակ հետաձգել եք. այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հնարավորություն կունենաք ոչ միայն ավարտել ավելի վաղ սկսածը, այլև գլուխ հանել նախկինում անլուծելի թվացող խնդիրներից: Օգնության կարող են հասնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Որոշ Կույսեր ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն: Որոշ ժամանակ պիտի ծախսեք ուրիշների խնդիրների լուծման վրա, բայց դա ձեզ չի վշտացնի և չի նյարդայնացնի: Երեկոյան հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արեք այն, ինչ հուշում է ինտուիցիան: Հենց նրա շնորհիվ դուք արագ ելք կգտնեք բարդ իրավիճակից, գլուխ կհանեք մի բանից, ինչը մյուսները չափազանց բարդ են համարում: Նոր բան սովորելու և պիտանի ինֆորմացիա ստանալու շանս կունենաք: Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ընդհանրապես լեզու չէիք գտնում: Որոշ Կշեռքների նոր աշխատանք կառաջարկեն: Անձնական հարաբերություններում հնարավոր են լարված պահեր, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կենտրոնացեք իսկապես կարևոր հարցերի լուծման վրա: Այսօր դուք օգտակար բաներ շատ կանեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք, դատարկ զրույցների պատճառով գործերից չշեղվեք: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա. դուք ուշադիր կլինեք, ճիշտ կգնահատեք իրավիճակը, ուստի սխալներ թույլ չեք տա: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Մարդիկ, որոնց հետ առաջ լեզու գտնել չէր հաջողվում, իրենք նախաձեռնող կլինեն շփումներում: Հաճելի ծանոթությունը կարող է ռոմանտիկ շարունակություն ստանալ: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած անսովոր գաղափարներին: Դրանք միանգամից իրագործել չի հաջողվի, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, բավական ուժեղ կլինի: Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու համար: Աշխատանքը փոխելու մասին մտածող Աղեղնավորները կարող են հետաքրքիր առաջարկներ ստանալ: Տանը հոգսեր սպասվածից շատ կունենաք: Հնարավոր է նույնիսկ ստիպված լինեք հետաձգել ծրագրած զվարճանքները կամ ուղևորությունները կենցաղային խնդիրները լուծելու համար: Բայց դուք ինքներդ դրա պատճառով չեք հուզվի, մտերիմների տրամադրությունն էլ կկարողանաք բարձրացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կարող է այնքան էլ հաջող չսկսվել: Բայց առավոտվա թյուրիմացությունների պատճառով վշտանալ չարժե. դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, դուք շատ շուտով լավ փոփոխություններ կնկատեք: Գործարքներն ու գնումները լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար, կարևոր գործնական բանակցություններն էլ լավ է մինչև ճաշ անցկացնեք: Դուք հրաշալի գլուխ կհանեք կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Ավելի բարդ կլինի երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերն անելը: Բայց այստեղ էլ ձեզ օգնության կհասնեն ընկերներն ու մյուս մտերիմները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պատրաստ եղեք աշխատել. այսօր հաջողության հասնելը հեշտ չի լինելու: Բայց աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները ձեզանից նրբանկատություն ու համբերատարություն են պահանջելու: Աշխատեք չտաքանալ, եթե ձեզ միանգամից ճիշտ չհասկանան: Իսկ ահա մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Նրանք հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին, կաջակցեն ձեր ամենահամարձակ գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Զգույշ եղեք ֆինանսական գործերում, մի շտապեք գնումներ անել կամ գումարը կասկածելի նախագծերում ներդնել: Զգուշացեք, եթե նոր ծանոթը ձեզ ոսկե սարեր խոստանա, քանի որ վտանգ կա՝ ձեզ փորձեն ներգրավել կասկածելի կամ ռիսկային պատմության մեջ: Մնացած հարցերում դրական միտումները կգերակշռեն: Աշխատանքային առաջադրանքներն արագ կլուծեք: Նույնիսկ եթե ուզենաք լրիվ նոր բան ստանձնել, լուրջ դժվարություններ չեն առաջանա: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Բազում վառ տպավորություններ կստանան այսօր ընկերների հետ ճամփա գնացող Ձկները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|