Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1830 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք շատ բան կարող եք սրտին մոտ ընդունել, լրջորեն բարկանալ, եթե շրջապատողները թեկուզ մի բանում համաձայն չլինեն ձեզ հետ ու վիրավորվել, եթե ինչ-որ մեկը թեկուզ կատակով փորձի քննադատել ձեզ: Կարևոր կլինի պահի հույզերին չտրվելը, այլ առողջ բանականությամբ ղեկավարվելը, ավելի վաղ դրված նպատակների մասին հիշելը և սկսածը կիսատ չթողնելը, եթե ձեզ հանկարծ ինչ-որ բան դուր չգա: Նկատելի հաջողությունների կարող եք հասնել հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Լավ գաղափարներ կունենան այսօր նոր գործերի անցնող Խոյերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ե՛վ լուրջ գործերը, և՛ կարևոր հանդիպումները արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար. այդ հատվածը բարենպաստ է լինելու: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. առաջին հաջողությունները չեն ուշանա: Հավանական են հաճելի ծանոթություններ, դուք ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք ձեր սեփական փորձին ու առողջ բանականությանն ապավինել. ինչ-որ մեկի խորհուրդների կարիքը չեք ունենա: Երեկոն բարենպաստ կլինի ձեզ վաղուց դուր եկող մարդու հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հետաքրքիր ու հագեցած կլինի: Հեռանկարային գործեր ու նոր նախագծեր ստանձնելու հնարավորություն կունենաք, որոնք էլ թույլ կտան ցույց տալ, թե ինչի եք ունակ: Դուք ոչ միայն հրաշալի կկատարեք բոլոր առաջադրանքները, այլև կկարողանաք ուրիշի աշխատանքն այնպես կազմակերպել, որպեսզի այն առավելագույն օգուտ տա: Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումների ժամանակ է լինելու: Դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնց հայացքներն ու հետաքրքրությունները շատ կտարբերվեն ձերինից, նորովի կնայեք նրան, ինչն առաջ ակնհայտ է թվացել: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, վտանգ կա գլուխներդ կորցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Վատ մի զգացեք միայնակ անցնել սեփական գաղափարների իրագործմանը: Հնարավոր է դրանք միանգամից դուր չգան շրջապատողներին, բայց ավելի ուշ անպայման հուսալի համախոհներ կհայտնվեն, որոնց վրա կարող եք հույս դնել: Լավ կանցնեն ուղևորությունները, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ բանակցությունները: Օրվա երկրորդ կեսը ավելի անհանգիստ կանցնի: Լուրջ խնդիրներ այդ հատվածում էլ չեն առաջանա, սակայն դուք կարող եք սրտին մոտ ընդունել աննշան պատահարները, դատարկ բաների պատճառով տագնապել: Սակայն ձեր կողքին կլինեն մտերիմ մարդիկ, որոնք անպայման կմտածեն՝ ինչպես աջակցել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է օգտակար գործերի և լուրջ հարցերը լուծելու համար: Խորհուրդների կարիք չեք ունենա հասկանալու համար, թե ինչպես հասնեք նպատակին: Տրորված ճամփով գնալ չեք ուզենա, կնախընտրեք ձեր ձևով գործել: Աստղերը ձեզ կաջակցեն, ամեն ինչ հաջող կդասավորվի: Շատ Առյուծներ կհասցնեն ծրագրածից ավելին անել, քանի որ ժամանակը դատարկ զրույցների և երկար վեճերի վրա չեն վատնի: Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ խոսքը կարող է նշանակալի գումարի մասին լինել: Մի շտապեք ծախսել այն: Հետո այդ դրամական միջոցները կարևոր բանի համար են պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ամենահասարակ օրը չի լինի, բայց այն բավական հաջող կանցնի: Համբերությամբ զինվեք, նույնիսկ հասարակ ու լավ ծանոթ գործերը կարող են սպասվածից ժամանակատար լինել: Բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, ձեր ծրագրերից չեք հրաժարվի ու անպայման կհասնեք դրված նպատակներին: Հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից. դրանք հնարավոր են և՛ աշխատավայրում, և՛ տանը: Սակայն բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի, դուք անպայման բոլորին դուրեկան լուծում կգտնեք: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում ընտանիքում: Կլավանան ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին. դրանք իսկապես հաջող կլինեն: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես ավելի արագ գլուխ հանեք բարդ գործերից: Նախկինում ձեր ճամփին կանգնած մարդիկ այսօր ձեզ չեն խանգարի: Դրանից արժե օգտվել կարևոր նպատակին հասնելու համար: Հավանական են անսովոր պատահարներ, զարմանալի զուգադիպություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Այդ իրադարձություններից մեկը ձեզ կհուշի՝ դեպի ուր շարժվել, ձեր կյանքում նկատելի փոփոխությունների սկիզբ կդնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կարող է բավական անհաջող սկսվել: Ամենայն հավանականությամբ դուք պիտի զբաղվեք այն գործերով, որոնք կուզենայիք մեկ ուրիշին հանձնարարել: Բացի այդ, մեծ կլինի անսպասելի ձգձգումների, թյուրըմբռնման, մանր-մունր սխալների հավանականությունը: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, այնպես որ դրական փոփոխություններին երկար սպասելու կարիք չի լինի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, հեշտությամբ նրանց հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով, հնարավորություն կտա շփվել ձեր հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ: Վերջին ժամանակներս դժվարությունների հաճախ բախվող Աղեղնավորները օգնություն կստանան, նրանց տրամադրությունն անմիջապես կլավանա: Չեն բացառվում դրամական մուտքերը: Շահավետ գործարքներ կնքելու կամ վաղուց փնտրած իրը գնելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսին հավանական են և՛ գործնական, և՛ անձնական բնույթի հետաքրքիր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի՝ ինչ պատասխան տալ դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը բարենպաստ կլինի գործնական հանդիպումների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Մարդիկ, որոնց կպատմեք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին, անտարբեր չեն մնա, կուզենան աջակցել ձեզ, օգնել մտածածն իրագործելու հարցում: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ սխալներ չեք անի, ոչինչ ձեր աչքից չի վրիպի: Օրը հարմար կլինի նաև պիտանի իրեր ձեռք բերելու համար, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը բավական անհանգիստ կանցնի: Շատ բան պիտի հասցնեք, և միանգամից պարզ չի լինի, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին: Աշխատեք հետևողականորեն գործել, մի խնդրից մյուսը չնետվել, խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից: Հենց ձեր և ուրիշի աշխատանքը ճիշտ կազմակերպելու ունակության շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք: Լավ կանցնեն ինչպես ծրագրված, այնպես էլ վերջին պահին որոշված ուղևորությունները: Պայմանների փոփոխությունն օգտակար կլինի կուտակված գործերից հոգնած ու ձանձրացած Ջրհոսների համար, որոնք դրանից նյարդային էին դարձել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի աշխատանքի և ցանկացած պիտանի գործի համար: Նույնիսկ եթե շատ բարդ բան ստանձնեք, անհրաժեշտ արդյունքներին արագ կհասնեք: Ճանապարհին կարող են դժվարություններ առաջանալ, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից կամ սկսածը կես ճամփին թողնել: Դուք կգտնեք խոչընդոտները հաղթահարելու ձևը, պետք եղած դեպքում ժամանակին աջակցություն կստանաք: Հավանական են հաճելի հանդիպումներ: Նոր ծանոթներին դուր գալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի. նրանք անմիջապես համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Հնարավոր է անսովոր ու գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|