ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3766 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ նախկինում ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ չեք կարողանա միանգամից ընդհանուր լեզու գտնել: Աշխատեք լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ: Հնարավոր է, դրա համար ոչ մեծ զիջումների կարիք լինի, սակայն դուք դրանց համար չեք զղջա:

Պիտանի գնումներ անելու հնարավորություն կունենաք: Որոշ Խոյեր ձեռք կբերեն հենց այն իրերը, որոնք երկար էին փնտրել: Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ կունենաք: Դրանց արժե ուշադրություն դարձնել. մտածածն իրագործելու հնարավորություն շատ շուտով կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր բաների վրա կենտրոնանալ միանգամից չի հաջողվի, պիտի շեղվեք մանր-մունր, բայց շտապ գործերի վրա, շրջապատողներն էլ ձեր օգնության կարիքը կունենան: Աշխատավայրում խառնաշփոթ կլինի, միայն դուք կկարողանաք կարգուկանոն հաստատել, բացատրել բոլորին իրենց անելիքները, հանգստացնել չափից դուրս հուզվածներին:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի ուսման համար. դուք գլուխ կհանեք նախկինում բարդ թվացող բաներից: Ե՛վ ձեզ, և՛ ձեր մտերիմներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը կհաջողվի զարմանալիորեն արագ լուծել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բավական անհաջող կլինի: Այդ հատվածում դժվարությամբ կհավաքեք մտքերը, բացի այդ, ապրումների առիթներ կհայտնվեն: Սակայն դրական միտումների ազդեցությունը շատ արագ կուժեղանա, այնպես որ դրական փոփոխությունները չեն ուշանա:

Օրվա երկրորդ կեսը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Կհաջողվի հանդիպել մարդկանց, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Հնարավորություն կունենաք կարգավորել նախկինում բավական լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հրաշալի կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Ինտուիցիան ձեզ նպատակին տանող ամենակարճ ճամփան ցույց կտա, և դուք անպայման կլսեք նրան: Նոր բան իմանալու հնարավորություն կունենաք: Շուտով ստացված ինֆորմացիան պետք կգա աշխատանքի մեջ: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները՝ ինչպես նախապես ծրագրվածները, այնպես էլ վերջին պահին որոշվածները:

Օրը բարենպաստ կլինի նաև ընտանիքի անդամների հետ շփվելու համար, տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն լինի, դուք արագ կպայմանավորվեք բոլորի համար կարևոր բաների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Գործերում դուք համառություն կդրսևորեք ու դրա շնորհիվ կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Նախկինում ձեր կարծիքով չհետաքրքրվող մարդիկ այս անգամ կլսեն ձեզ ու կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը: Իսկ նրանք, ովքեր նախկինում կանգնում էին ձեր ճանապարհին, կնախընտրեն նահանջել կամ նույնիսկ համագործակցություն կառաջարկեն:

Կարող եք խոշոր գնումներ անել, իրեր ձեռք բերել, որոնցից մտերիմների հետ միասին կօգտվեք: Չեն բացառվում դրամական մուտքերը անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև պիտանի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դուք համառ կլինեք, խոչընդոտների առաջ չեք նահանջի, անպայման կհասնեք ձեր ուզածին: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն շինարարության կամ անշարժ գույքի հետ կապված հարցերով զբաղված Կույսերի հանդեպ, նաև նրանց, ովքեր կկենտրոնանան ընտանեկան բյուջեի ծրագրման վրա, կմտածեն խոշոր գնումներ անելու մասին:

Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Ինտուիցիան կօգնի մոտեցում գտնել նրանց, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հին ընկերները հրաշալի լուրեր կհայտնեն կամ հետաքրքիր մի բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է նոր նախաձեռնությունների համար: Հնարավոր է դժվարություններ առաջանան, բայց դրանք ձեզ չեն ստիպի նահանջել: Դուք շատ բանի կհասնեք ժամանակին նախաձեռնող լինելու և համախոհներին ճիշտ ընտրելու ունակության շնորհիվ: Շատ Կշեռքների պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը:

Շրջապատողները ամեն հարցում համաձայն չեն լինի ձեզ հետ, այնպես որ տարաձայնություններից ու վեճերից խուսափել հազիվ թե հաջողվի: Սակայն դուք հանգստություն կպահպանեք, բարյացակամ կլինեք, արագ բոլորին դուրեկան որոշումներ կընդունեք: Այնպես որ հարաբերություններում ներդաշնակությունը շուտով կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ծրագրի համաձայն գործել հազիվ թե հաջողվի, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա նոր բան մտածել: Այսօր ձեզ մոտ առաջ եկած ոչ բոլոր գաղափարները հաջող կլինեն: Բայց դուք կլսեք ինտուիցիային և ժամանակն ու ուժերը նախապես անհույս մտահղացումների իրագործման վրա չեք ծախսի:

Լավ կանցնեն հին ծանոթների հետ հանդիպումները, դուք նրանցից նոր բան կիմանաք: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հարազատների հետ, բոլոր հին տարաձայնություններն ու վիրավորանքները կմոռացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն արժե նվիրել իսկապես կարևոր գործերին: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ դուք արագ հաջողության կհասնեք: Հավանական են դրամական մուտքեր: Հաջող գործարքներ կնքելու շանս կլինի, դրանք շատ շուտով եկամուտ կբերեն:

Օրը հարմար կլինի հանդիպումների և ծանոթությունների համար: Դուք առանց դժվարության լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, նույնիսկ անբարյացակամ տրամադրվածների: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կարող է բավական հոգնեցնող լինել: Գործեր սպասվածից շատ կունենաք, բացի այդ որոշ Այծեղջյուրներ ստիպված են լինելու ուղղել ուրիշների սխալները կամ գլուխ հանել այլ մարդկանց մեղքով առաջացած խնդիրներից: Սակայն դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Ստանձնած ամեն ինչին լուրջ կվերաբերվեք, ուստի նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, այստեղ ձեզ կօգնի ինտուիցիան: Օրը հարմար կլինի գործարքների և գնումների համար: Դուք ընտրության հարցում չեք սխալվի, գումարը զուր չեք ծախսի; Վատ չեն անցնի ուղևորությունները, սակայն դրանք կարող են սպասվածից ժամանակատար լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Եթե համառություն դրսևորեք, ապա գործերում իրական բեկման կհասնեք, գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հաջողությունը կուղեկցի այսօր կարևոր հանդիպումների գնացող, հասարակական միջոցառումների մասնակցող, կոնֆերանսներին կամ այլ մասնագիտական միջոցառումներին ելույթ ունեցող Ջրհոսներին:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան գնել իրեր, որոնք երկար կուրախացնեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից և սթրեսային իրավիճակներից: Մի փոքր հանգստացեք ու անմիջապես ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ օր է սպասվում, բայց այն ձեզ լուրջ դժվարություններ չի բերի: Կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը, հատկապես եթե խոսք գնա աշխատանքի կամ ֆինանսական գործերի մասին: Դրանցից գլուխ հանելու, կողմնորոշվելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք գալու: Ամեն անգամ չեք կարողանա հույս դնել նույնիսկ փորձված համախոհների վրա: Ամենապատասխանատու պահերին արժե սեփական ուժերին ապավինել:

Անձնական բնույթի խնդիրներ այսօր չեն առաջանա: Ձեզ համար դժվար չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Հաճախ դուք նրանց կես խոսքից կհասկանաք, իսկ նրանք էլ՝ ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3766 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0