Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3944 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգստացեք. դա հաստատ ձեզ օգուտ կտա: Օրը հարմար չի լինի բարդ գործերով զբաղվելու կամ մի բան ստանձնելու համար, որից դեռ լավ գլուխ չեք հանում: Ծանոթ առաջադրանքները կհաջողվի արագ անել, և այստեղ ձեզ կօգնեն մտերիմները: Վատ մի զգացեք նրանց հետ կիսել ձեր հոգսերի բեռը: Առավոտյան քիչ նկատելի դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի հաճելի կանցնի, շատ Խոյերի կուրախացնի լավ նորություններով, անսպասելի նվերներով ու անակնկալներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բան սպասվածից լավ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից կարևոր նպատակին հասնելու, վաղուց մտածածն իրագործելու համար: Շրջապատողները ձեզ օգնություն կառաջարկեն ու չեն մերժի, եթե ինքներդ նրանց խնդրանքով դիմեք: Օրը բարենպաստ կլինի հանդիպումների և ծանոթությունների համար. դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավ օր է նոր գործեր սկսելու համար: Նույնիսկ եթե ստանձնեք այն, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք, միևնույն է, արագ գլուխ կհանեք՝ ինչպես հասնել նպատակին, դրան տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթները, և դա շատ տեղին կլինի: Ընդհանուր գործերը ձեզ ավելի շատ կմտերմացնեն, կօգնեն մոռանալ հին տարաձայնությունների և վիրավորանքների մասին: Մտերիմների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն: Հնարավոր են տարաձայնություններ մանրուքների պատճառով, անիմաստ վեճեր: Միանգամից պարզ չի լինի, թե երբ է պետք համառություն դրսևորել, իսկ երբ զիջումների գնալ: Բայց երեկոյան մոտ ներդաշնակությունը կվերականգնվի, շփումները կրկին կսկսեն ուրախություն բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի գաղափարներ կունենաք օրվա սկզբին: Ամենայն հավանականությամբ դրանք միանգամից կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը. ինչքան շուտ սկսեք կոնկրետ քայլեր անել, այնքան հեշտ կլինի արդյունքի հասնելը: Օգնականներ գտնելը դժվար չի լինի, հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեր աջակցության խնդրանքը: Օրվա երկրորդ կեսին ուշադրություն կպահանջեն տնային գործերը: Չի բացառվում պետք լինի հետաձգել ծրագրված հանդիպումները կենցաղային խնդիրները լուծելու համար: Երեկոն կուրախացնի ընտանիքում լավ նորություններով: Ուրախության առիթներ կունենան նաև մոտ ժամանակներս ամուսնանալ պատրաստվող Խեցգետինները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով, հնարավորություն կտա շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից տարբերվողների հետ, որոնք այլ հայացքներ ու կենսափորձ ունեն: Հավանական է անսովոր ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Հնարավոր են լավ նորություններ: Դրանք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան ֆինանսներին և հարազատների հետ համատեղ ունեցվածքին վերաբերող հարցերը լուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Եթե օրվա համար շատ ծրագրեր ունեք, պատրաստ եղեք մտածածն իրագործելու համար համառություն դրսևորելուն: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կստացվի, բայց սկսածը կիսատ թողնել չարժե: Ամենակարևոր գործերը լավ է ինքնուրույն անեք, իսկ ահա մանր-մունր առաջադրանքները լուծելուն կօգնեն լավ ծանոթները: Օրը հարմար կլինի ակտիվ հանգստի, ուղևորության կամ զբոսանքի համար: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ, և դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երեկոն կուրախացնի լավ նորություններով այն Կույսերին, որոնք սովորում են, բարձրացնում են որակավորումը, մասնակցում են գիտական նախագծերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա համար լավ է բարդ գործեր չծրագրեք: Նույնիսկ ճանապարհին առաջ եկած աննշան խոչընդոտը կարող է երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը, իսկ ցանկացած թյուրիմացություն կստիպի ապրումներ ունենալ: Օրը ավելի հաճելի կանցնի, եթե այն նվիրեք հասարակ ու լավ ծանոթ առաջադրանքների լուծմանը, հետաքրքիր զբաղմունքներին կամ հանգստին: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, օրինակ՝ ինչ-որ տեղ կանչել ձեզ դուր եկող մարդուն: Օրը բարենպաստ կլինի նաև բարդ ընտանեկան հարաբերություններից գլուխ հանելու, վերջերս բոլորին վշտացնող տարաձայնություններին վերջ տալու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձանձրալի ու միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը դժվար է լինելու: Փոխարենը երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերում հրաշալի արդյունքների կհասնեք: Օրվա սկզբին առաջ եկած գաղափարները շատ հաջող կլինեն: Դրանք կյանքի կոչելուն կօգնեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները: Աշխատեք զգուշություն ցուցաբերել գումարի հետ կապված հարցերում. պարտքով գումար վերցնել և ուրիշներին տալ չարժե: Օրը հարմար չի լինի սպոնտան գնումների կամ ավելի վաղ չծրագրված գործարքներ կնքելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի, արդյունավետ օր է: Նույնիսկ եթե գործեր սպասվածից շատ ունենաք, դուք ամեն ինչ կհասցնեք: Հաճախ պիտի մի քանի բանի մասին միաժամանակ մտածեք, բայց նույնիսկ նման պահերին դուք ոչինչ չեք մոռանա, իրար չեք խառնի և աչքաթող չեք անի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Չի բացառվում փոխադարձ համակրանք ծնվի, այնպես որ ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը շատ հավանական է: Օրը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Հաջող կլինեն հատկապես առավոտյան կատարած ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լավ գաղափարներ կբերի, թույլ կտա պատասխաններ ստանալ շատ հարցերի, որոնց մասին վերջին ժամանակներս մտորում էիք: Պիտանի տեղեկատվություն ստանալու, փորձառու մարդկանց հետ խորհրդակցելու հնարավորություն կունենաք: Օրվա սկիզբը հարմար կլինի հին գործերն ավարտելու համար, հետո նոր բան ստանձնելու հնարավորություն կունենաք, և դուք այն բաց չեք թողնի: Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից. ամենայն հավանականությամբ պիտի հանգստանաք, վերականգնեք ուժերը: Շատ Այծեղջյուրների ընկերները կօգնեն շեղվել առօրյա հոգսերից ու դրական տրամադրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է շփումների համար. դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում առաջ մոտեցում գտնել չէր հաջողվում: Մինչև վերջերս լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան, անցյալում կմնան ձեզ վշտացնող տարաձայնություններն ու վեճերը: Ցանկալի չէ բարդ ու մասշտաբային գործերը ստանձնելը. վտանգ կա, որ շուտով կկորցնեք դրանց հանդեպ հետաքրքրությունը, սկսածը կես ճամփին կթողնեք: Իսկ ահա մանր-մունր առաջադրանքներից արագ գլուխ կհանեք, և այստեղ ոչ մի դժվարություն չի առաջանա: Երեկոն հեռվից լավ նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբն առանց փոքրիկ թյուրիմացությունների չի անցնի: Չեն բացառվում լարված պահերը մտերիմների հետ շփումներում: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Շատ շուտով դուք կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, իսկ կասկածներին ու տագնապներին փոխարինելու կգա ինքնավստահությունը: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի նոր նախաձեռնությունների, համարձակ փորձարկումների, ինքնատիպ գաղափարները կյանքի կոչելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Շրջապատողները ուշադրություն կդարձնեն դրանց. դուք ոչ միայն հաճոյախոսություններ, այլև հետաքրքիր առաջարկներ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|