Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2593 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հազիվ թե հարմար լինի նոր ու բարդ բան ստանձնելու համար: Իսկ ահա սկսածը կկարողանաք արագ ավարտել, դժվարությունների էլ չեք բախվի: Գործնական հանդիպումների ժամանակ ձեզ պետք կգա սեփական տեսակետը պաշտպանելու ունակությունը: Դուք կգտնեք նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսներին տարահամոզելու ձևը: Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Կթվա, թե նրանք հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից, բայց այդպես չի լինի: Բանը պարզ թյուրըմբռնման մեջ կլինի: Երեկոյան ամեն ինչ կպարզվի, և հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է գործնական հանդիպումների, աշխատանքային հարցերը քննարկելու, պոտենցիալ գործընկերների հետ բանակցելու համար: Դուք շատերին կհետաքրքրեք ձեր ծրագրերով, անտարբեր չեք մնա նաև շրջապատողների հայտնած լավ գաղափարների հանդեպ: Որոշ Ցուլեր նոր համախոհներ կգտնեն անձնական հմայքի շնորհիվ: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես հասնել նպատակին, արագ կսովորեք ամենը, ինչ պետք է: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Երեկոն արժե անցկացնել սիրելիի հետ, դուք իրար կես խոսքից կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է այն գործերի համար, որոնք սովորաբար շատ ձանձրալի, հոգնեցնող ու անօգուտ են թվում: Դուք դրանք արագ կանեք ու չեք էլ հոգնի: Կարող եք նաև լուծել ֆինանսական հարցերը, զբաղվել հաշվետվություններ ու կարևոր փաստաթղթեր կազմելով, դիմել պետկազմակերպություններին: Աշխատեք բոլոր կարևոր ու լուրջ բաները օրվա առաջին կեսին անել: Հետո կենտրոնանալը դժվարանալու է, ուզենալու եք հանգստանալ ու շեղվել հոգսերից, իսկ նման հնարավորություն կլինի: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց ընկերների հետ միասին մեկնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին հնարավոր փոքրիկ թյուրիմացությունների և դժվարությունների պատճառով մի հուզվեք: Նույնիսկ եթե սխալներ անեք, դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, նոր հնարավորություններ կբացվեն, և դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ մտերիմների հետ կարևոր զրույցների համար: Շատ ժամանակ չի պահանջվի նոր ծանոթների մասին ճիշտ տպավորություն կազմելու համար. ինտուիցիան միանգամից կհուշի՝ արդյոք կարելի է վստահել նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր դուք ուշադրության կենտրոնում սովորականից հաճախ եք հայտնվելու, և դա ձեզ դուր կգա: Ցանկացած միջոցառման ժամանակ բոլորի հայացքները ձեզ վրա են սևեռվելու: Ձեզ հետ կուզենան շփվել նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բացի իրենցից ոչ մեկին չէին նկատում: Հավանական են ծանոթություններ, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Սովորական գործերը ձանձրալի ու հոգնեցնող կթվան: Մտածեք՝ արդյոք չի կարելի հետաձգել դրանք կամ կենտրոնանալ նոր բանի վրա: Այնտեղ, որտեղ կարելի է զարկ տալ երևակայությանը, ձեզ հավասարը չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հոգսաշատ կլինի, և միանգամից պարզ չի լինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը՝ հետաձգել: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ տանն ու աշխատավայրում, սակայն կհաջողվի արագ պայմանավորվել շրջապատողների հետ, բոլորին դուրեկան լուծումներ գտնել: Գնումներն ու գործարքները լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսին, նույնը վերաբերում է նաև ֆինանսական փաստաթղթերի ձևակերպմանը: Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն հատկացնեք ընտանեկան գործերին: Մտերիմները շնորհակալ կլինեն օգնության համար, հաճույքով կհետևեն ձեր խորհուրդներին: Ավագ հարազատների հետ լեզու գտնելը կհեշտանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Թեթև, ոգեշնչող ու հետաքրքիր կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածում շատ բան լավ կստացվի: Ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Նոր առաջադրանքներից էլ հրաշալի գլուխ կհանեք: Միայն ֆինանսների ոլորտում կարող են որոշ դժվարություններ առաջանալ: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում: Ավելի ուշ ուսման, ստեղծագործելու համար հարմար ժամանակ կգա: Հնարավոր է, դուք հիշեք ձեր հին նախասիրության մասին, և այն կրկին բազում վառ հույզեր կպարգևի: Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կմիանան ձեզ: Ընդհանուր նախասիրությունը ձեզ ավելի կմտերմացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող թվալ: Ամենանկատելի դժվարություններին այս հատվածում կբախվեն կարևոր հանդիպումների գնացող կամ ազդեցիկ մարդկանց հետ լուրջ հարցերը քննարկել պատրաստվող Կարիճները: Սեփական տեսակետը պաշտպանելը դժվար կլինի: Սակայն դուք գլուխ կհանեք դրանից: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բազում հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Այն բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Լավ կանցնի և՛ ընկերական հանդիպումը, և՛ ռոմանտիկ ժամադրությունը, և՛ ընտանեկան միջոցառումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե շատ թեթև անցնի, ամեն ինչ միանգամից լավ չի ստացվի, սկսածը ժամանակին ավարտելու համար պիտի ջանքեր գործադրեք: Հիշեք, որ պարտադիր չէ բոլոր դժվարությունները մենակ հաղթահարեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Ինչքան շուտ դա անեք, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, և օրվա երկրորդ կեսին ձեզ հետաքրքիր բաներ են սպասվելու: Բաց մի թողեք հին ծանոթներին հանդիպելու հնարավորությունը. նրանք կարևոր նորություններ կհայտնեն ու գրավիչ առաջարկներ կանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ բաների մասին պիտի մտածեք ու մի քանի բարդ առաջադրանք լուծեք: Ամենայն հավանականությամբ այդ ամենով պիտի օրվա առաջին կեսին զբաղվեք: Դրա հետ մեկտեղ անսպասելիորեն առաջացած գործերի պատճառով պիտի հետաձգեք ավելի վաղ ծրագրածը: Չնայած շուրջը տիրող խառնաշփոթին, դուք կկարողանաք պահպանել ինքնատիրապետումն ու սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Դուք կարող եք վերադառնալ ավելի վաղ սկսածին, ավարտել հին գործերը: Երեկոն պիտի նվիրեք ընտանեկան խնդիրների լուծմանը: Մտերիմները ձեր օգնության ու աջակցության կարիքը կունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շտապել չարժե: Իրադարձությունները ուզածից դանդաղ են զարհանալու, և դուք դրա վրա ազդել չեք կարողանա: Եթե օրվա առաջին կեսի համար ուղևորություններ եք ծրագրել, համոզվեք, որ ձեզ հետ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք ու պատրաստ եղեք ճանապարհին հնարավոր ձգձգումներին: Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին ձեզ հաճելի հանդիպումներ են սպասվելու: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան շփվել մի մարդու հետ, որի մասին նախկինում լավ բաներ շատ են լսել ու նույնիսկ կընկերանան նրա հետ: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր գումարի հարցում հաջողակ կլինեք: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ, ֆինանսական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Բացի այդ, օրը հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, կարևոր հանդիպումներ անցկացնելու, նոր գործընկերների հետ համագործակցության մասին պայմանավորվելու համար: Ինչքան հաճախ աշխատանքի մեջ նախաձեռնող լինեք, այնքան լավ արդյունքների կհասնեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Այդ հատվածը հաջող կլինի այն Ձկների համար, որոնք հստակ գիտեն՝ ինչ են ուզում, և պատրաստ են դրա համար մնացած ամեն ինչ հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|