ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2471 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է աշխատանքի, ձեր կարիերային կամ բիզնեսի զարգացմանը վերաբերող կարևոր հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Չեն բացառվում առաջարկները, որոնք ընդունելով՝ դուք կկարողանաք նկատելիորեն մեծացնել ձեր եկամուտները:

Լավ կանցնեն ուղևորությունները: Եթե ճամփա գնաք ընկերների և մյուս մտերիմների հետ, ապա միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Իսկ ահա տանը հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, որոնք հաճախ կապված կլինեն կենցաղային խնդիրների կամ էլ նրա հետ, թե ինչպես եք պատրաստվում տնօրինել ընդհանուր ունեցվածքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Դա հարմար ժամանակ է լինելու կարևոր զրույցների, աշխատանքային հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Դուք կօգտվեք իրադարձությունների բարնեպաստ ընթացքից ու ժամանակին նախաձեռնող կլինեք: Շրջապատողներին դա դուր կգա, շատերը կուզենան ձեզ աջակցել:

Օրվա երկրորդ կեսն էլ վատ չի դասավորվի, սակայն զգուշության կարիք կլինի: Լավ է չշտապեք որոշումների հարցում, եթե գիտեք, որ դրանք կարևոր են ոչ միայն ձեզ համար: Շատ Ցուլերի համար այսօր օգտակար կլինեն մտերիմների խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և դա բավական հոգնեցնող կլինի: Ամենայն հավանականությամբ օրվա առաջին կեսին կենտրոնանալը դժվար է լինելու: Բայց որոշ ժամանակ կանցնի, և դուք կկարողանաք տրամադրվել: Կարող եք ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով, բայց արժե միանգամից մտածել, թե ինչպես եք շնորհակալություն հայտնելու:

Օրը դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ է խոստանում: Որոշ Երկվորյակներ սպասվածից շատ գումար կստանան ու արագ կհասկանան, թե ինչպես է պետք տնօրինել այն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Ինտուիցիան կհուշի, թե ում կարող եք դիմել աջակցության խնդրանքով: Որոշ Խեցգետիններ կգտնեն թշնամիներին հուսալի համախոհների վերածելու ձևը:

Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ պատմության սկիզբ կդառնա: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Աստղերը բարյացակամ կլինեն այն Խեցգետինների հանդեպ, որոնք կուզենան վերականգնել հին կապերը կամ հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին: Նախաձեռնող եղեք ու մի կասկածեք, որ ամեն ինչ ստացվելու է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին մի տաքացեք ու որոշումների հարցում մի շտապեք: Այդ հատվածը իսկական փորձություն կդառնա այն Առյուծների համար, որոնք սովոր են արագ հասնել ցանկացած նպատակի ու միանգամից իրագործել բոլոր ցանկությունները; Իրադարձությունները ուզածից դանդաղ են զարգանալու: Համբերությամբ զինվեք, և դուք անպայման հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր կորոշեն վերադառնալ հին ծրագրերին: Այս շրջանը բարենպաստ կլինի տնային գործերի համար. դուք դրանք արագ կանեք: Միակ ոլորտը, որը զգուշություն է պահանջում, ֆինանսներն են: Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ գործնական զրույցների, և՛ անձնական բնույթի հարցերը քննարկելու համար: Շրջապատողները ձեր հանդեպ ուշադիր կլինեն, շատերը կուզենան օգնել, իրենց աջակցությունը կառաջարկեն: Հավանական է երկարատև հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր կդառնան ձեզ համար: Դրանք կարող են և՛ աշխատանքային, և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ բնույթ կրել:

Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը երևակայություն է պահանջում, արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք հաջողության հասնել նոր գործերում: Իսկ ահա կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում կարող են դժվարություններ առաջանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչով էլ այսօր զբաղվեք, համբերատար եղեք: Անհրաժեշտ արդյունքին արագ հասնել հազիվ թե հաջողվի: Ամենայն հավանականությամբ պիտի մի քանի փորձ ձեռնարկեք: Եթե խոսքն աշխատանքի մասին է, լավ է ինքնուրույն գործեք ու միայն սեփական ուժերին ապավինեք: Իսկ ահա մնացած ամեն ինչում կարող եք ոչ միայն փորձված համախոհների, այլև նոր ծանոթների վրա հույս դնել. նրանք հուսախաբ չեն անի:

Հաճելի անակնկալներ են սպասվում գործնական ուղևորությունների մեկնող Կշեռքներին: Բացի այդ, օրը բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար: Գումարի հետ կապված ամեն հարցում կարող եք ինտուիցիային ապավինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք կարող եք հաջողության հասնել նույնիսկ լրիվ նոր բանում, և դրա համար օգնության կարիք չեք ունենա: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք արագ կմտապահեք ամենը, ինչ պետք է:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր հեշտ է լինելու: Շատերը կհետաքրքրվեն ձեր ծրագրերով ու գաղափարներով: Երեկոն հարմար ժամանակ կլինի սեփական զգացմունքներից գլուխ հանելու և որոշելու համար, թե ինչ եք իրականում ուզում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան լավ ծանոթ գործերում հնարավոր է անսպասելիորեն բախվեք դժվարությունների, անուշադրության պատճառով ցավալի սխալներ անեք: Լավ է չշտապեք կարևոր զրույցների հարցում: Դրանց ինչպես հարկն է պատրաստվեք, մտածեք, թե ինչ և ինչպես եք ասելու, համոզիչ փաստարկներ գտեք: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների և պայմանները փոխելու համար: Այն հարմար կլինի նաև սովորելու կամ նոր բան իմանալու համար. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբն առանց դժվարությունների և լարված պահերի չի անցնի: Դժվարություններ կարող են առաջանալ գործնական շփումներում, հեշտ չի լինի նույնիսկ փորձված համախոհների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Պրովոկացիաներին մի տրվեք: Եթե ձեզ հանգիստ ու բարեհամբույր պահեք, հարաբերությունները շուտով կհարթվեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի օգտակար գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ բարդ առաջադրանքներից: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներից մեկին, լուծել բոլորին վշտացնող խնդիրները: Երեկոն անսովոր գաղափարներ կբերի: Դրանք շատ հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, այդ թվում՝ այնպիսիք, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու միայն ուրիշների թերություններն են նկատում: Համախոհները, որոնց այսօր կգտնեք, ժամանակի ընթացքում ձեր իսկական ընկերները կդառնան:

Օրը հակասական լուրեր կբերի: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել, այնպես որ աշխատեք հասանելի ողջ ինֆորմացիան ստուգել: Կարևոր որոշումները լավ է հետաձգեք մինչև օրվա երկրորդ կեսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պատմեք ձեր գաղափարների մասին. այսօր դրանք աջակցություն կստանան: Շրջապատողները կգնահատեն ձեր հնարամտությունն ու խորքում գտնվող լուծումները գտնելը: Չեն բացառվում ծանոթությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ շուտով նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն:

Արժե զգույշ լինել գումարի և արժեքավոր ունեցվածքի հետ կապված ամեն ինչում. այստեղ նույնիսկ աննշան սխալը կարող է կորուստների հանգեցնել: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի և ուրախության առիթներ կբերի: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2471 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0