Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1924 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կուրախացնեն հին ընկերների և ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ հանդիպումները: Զրույցի համար թեմաներ շատ կունենաք, իսկ միասին անցկացրած ժամանակը դրական հույզեր կպարգևի: Լավ կանցնեն ուղևորությունները: Նույնիսկ ոչ մեծ ռոմանտիկ ճամփորդությունը բազում վառ տպավորություններ կնվիրի: Աշխատեք չհոգնել: Կարևոր կլինի առաջնահերթությունները դնելը, որոշելը, թե ինչը պետք է այսօր անեք, իսկ ինչը կարելի է հետաձգել: Այսօր հանգիստը ձեզ չի խանգարի: Գործերում նույնիսկ ոչ մեծ դադարները բավարար կլինեն դրական տրամադրվելու, ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի զգալու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Չնայած դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, օրը հազիվ թե առանց դժվարությունների և թյուրիմացությունների անցնի: Նույնիսկ լավ ծանոթ գործերը սովորականից ժամանակատար կլինեն: Իսկ եթե լրիվ նոր բան ստանձնեք, ապա առաջին հաջողություններին միանգամից չեք հասնի: Լավ է հետաձգեք բարդ հարցերի քննարկումը, հատկապես այն հարցերի, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Այսօր ձեզ համար դժվար կլինի ընդդիմախոսների փաստարկները ճիշտ գնահատելը: Լավ է խոսեք թեթև ու հաճելի բանի մասին. դա բոլորի տրամադրությունը կբարձրացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավ է չշտապեք: Նույնիսկ եթե օրվա համար գործեր շատ եք ծրագրել, չարժե դրանց հենց առավոտվանից անցնել: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու կենտրոնանալու, ճիշտ տրամադրվելու, միաժամանակ որոշելու համար, թե ինչից եք սկսելու: Այստեղ լավ է հույս դնեք սեփական ինտուիցիայի ու առողջ բանականության վրա: Կողքից խորհուրդները ձեզ հազիվ օգնեն: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը շատ Երկվորյակների կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Այդ հատվածը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու և ռոմանտիկ ժամադրությունների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կենտրոնացեք իսկապես կարևոր բաների ու լուրջ ծրագրերի վրա, մանրուքների վրա էլ մի շեղվեք: Դա թույլ կտա ձեզ խուսափել ապրումներից ու հուզումներից, հանգստություն պահպանել ու ճիշտ որոշումներ ընդունել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Եթե օգնության հարցով դիմեք մտերիմներից մեկին, ձեզ չեն մերժի: Օրը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև ցանկացած զբաղմունքի, համար, որին պետք է ստեղծագործաբար մոտենալ: Օրվա երկրորդ կեսը հաջող գաղափարներով լի կլինի, և դուք շուտով կյանքի կկոչեք դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն անակնկալներ կբերի, և դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն: Սակայն դուք բոլոր դժվարություններն ու խոչընդոտները կհաղթահարեք, կգտնեք ծագած խնդիրների լուծումը: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք նույնիսկ սխալներ չեք անի, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճամփան: Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների ու հին ծանոթների հետ: Իսկ ահա նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել, հազիվ թե միանգամից լեզու գտնեք: Մանր-մունր տարաձայնությունների պատճառով մի հուզվեք: Երեկոյան ամեն ինչ կհարթվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք դատարկ բաների պատճառով չեք հուզվի, այլ կկենտրոնանաք իսկապես կարևոր բաների վրա: Կհաջողվի գլուխ հանել բարդ առաջադրանքներից, հաջողությամբ ավարտել այն, ինչին նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները: Նման հուշումների շնորհիվ դուք սխալներ չեք անի: Երբեմն հանգստություն պահպանելը դժվար կլինի, բայց դուք արագ կհաղթահարեք հույզերը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եկել է լուրջ հարցերը քննարկելու համար հարմար պահը: Բաց մի թողեք այն մարդկանց հետ զրուցելու հնարավորությունը, որոնց կարծիքը կարևոր է ձեզ համար: Ընդհանուր լեզու գտնել արագ կհաջողվի, լուրջ տարաձայնություններ էլ չեն առաջանա: Սա վատ օր չի լինելու առօրյա գործերի, ընթացիկ հարցերը լուծելու համար: Իսկ եթե պատրաստվում եք լրիվ նոր բան ստանձնել, աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերը: Մտածեք, թե ում կարող եք դիմել աջակցության խնդրանքով: Եթե նման մարդիկ ձեր կողքին չլինեն, ձեզ համար դժվար կլինի դժվարությունների դեպքում սկսածը կիսատ չթողնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր, որոնք կարճ ժամանակով կհանեն ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել ու բարեհամբույր լինել նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատողները իրենց ձեր ուզածի նման չպահեն: Հենց ձեր ինքնատիրապետման ու խելամտության շնորհիվ շուտով ամեն ինչ կհարթվի, շփումները կրկին միայն դրական հույզեր կպարգևեն: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կարիճներ հաջող գնումներ կանեն, մյուսները նվեր կստանան այն, ինչի մասին երկար երազել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Հուզական դաշտը լարված կլինի, այդ իսկ պատճառով հավասարակշռություն պահպանելը հեշտ չի լինի: Աշխատեք փոքրիկ թյուրիմացությունների ու դժվարությունների պատճառով չհուզվել, հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին: Եթե կենտրոնանաք հետաքրքիր գործերի վրա, տրամադրությունը կլավանա: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այդ հատվածը դրական պահեր կպարգևի այն Աղեղնավորներին, որոնք կորոշեն այն մտերիմների հետ անցկացնել: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը, սիրելին էլ կփորձի ձեզ ուրախացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Բարդ հարցերը լուծելու, երկար ժամանակ հետաձգվող գործերն անելու համար շատ ժամանակ պետք չի գալու: Ձեզ հաճույքով կօգնեն մտերիմներն ու հին ծանոթները: Նրանք կաջակցեն ձեր գաղափարները, իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Օգտակար կլինի ծրագրերը քննարկելը. ձեզ մի քանի պիտանի խորհուրդ կտան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի ու հաճելի շփումների, այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Հին կապերը վերականգնելը դժվար չի լինի, դուք ժամանակին նախաձեռնող կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի շտապեք ստանձնել բարդ գործերը. առավոտը դրանց համար հարմար չի լինի: Որոշ ժամանակ է պետք գալու վատ տրամադրությունը հաղթահարելու և ոգեշնչվածության աղբյուր գտնելու համար: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, արդեն կեսօրից հետո ձեզ ավելի լավ կզգաք: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների ու հարազատների հետ հանդիպելու համար: Կգտնվեն գործեր, որոնցով կուզենաք զբաղվել մտերիմների հետ միասին: Չի բացառվում ծանոթներից մեկի շնորհիվ դուք հետաքրքրվեք մի գործով, որի հանդեպ առաջ անտարբեր էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից, և նման հնարավորություն ձեզ կընձեռվի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Որոշ Ձկների կառաջարկեն լինել վայրերում, որոնց մասին նրանք շատ են լսել, ծանոթանալ անսովոր մարդկանց հետ: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Դուք ոգեշնչվածության աղբյուր կգտնեք, կտարվեք նրանով, ինչի մասին նախկինում քիչ բան գիտեիք: Կուրախացնեն ոչ մեծ դրամական մուտքերը, հաջող գնումներն ու գործարքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|