ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6147 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ձեր ուզած բանով չեք զբաղվելու: Որոշ Խոյեր պիտի հետաձգեն սեփական գործերը բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու կամ ուրիշի սխալներն ուղղելու համար: Բայց նաև նոր հնարավորություններ կբացվեն: Աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների մտքին, կկարողանաք մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Եթե ձեր առաջ բարդ խնդիրներ են դրված, դրանց լուծմանն արժե անցնել առավոտվանից: Աստղերի աջակցությամբ կհաջողվի հրաշալի արդյունքի հասնել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ցուլերի կվերադարձնեն հին պարտքերը:

Անձնական հարաբերությունները հարթ չեն լինի: Ձեզ համար դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելն ու նրանց հասկանալը: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ: Սակայն ամեն ինչ կհաջողվի արագ հարթել, եթե նրբանկատ ու համբերատար լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը նոր գաղափարներ կբերի ու շատ բարենպաստ կլինի ստեղծագործելու, սովորելու, մտավոր աշխատանքի համար: Բացի այդ, ձեզ համար հեշտ կլինի շրջապատողներին ձեր ծրագրերով հետաքրքրելն ու նրանց աջակցությունը ստանալը: Չի բացառվում համագործակցության մասին պայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց վաղուց էիք ուզում տեսնել ձեր համախոհների շարքում:

Մտերիմները կուրախացնեն հրաշալի նորություններով ու հաճելի անակնկալներով: Օրը հարմար կլինի և՛ ընտանեկան միջոցառման, և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Դուք լավ ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան լավ կստացվի: Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, զբաղվեք նրանով, ինչը ձեզ համար իսկապես կարևոր է, քանի որ հենց նման գործերում կկարողանաք հաջողության հասնել: Պետք կգա ամեն ինչին ստեղծագործաբար մոտենալու և այնպիսի լուծումներ գտնելու ունակությունը, որոնք աչքի առաջ դրված չեն: Գործնական ինտուիցիան շատ սուր կլինի: Դուք հաջող գործարքներ կկնքեք, եթե հետևեք նրա հուշումներին:

Բայց որքան էլ այսօր զբաղված լինեք սեփական գործերով, մտերիմներին ուշադրություն հատկացնելու հնարավորություն գտեք: Նրանք ձեր օգնության կամ խորհրդի կարիքն են ունենալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերի հետ աշխատելու, հաշվետվություններ կազմելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, նույնիսկ մանր-մունր սխալներ չեք անի: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումներում ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք:

Իսկ ահա մտերիմների հետ շփումներում հնարավոր են որոշ դժվարություններ: Ուրիշների զգացմունքները հասկանալն այսօր սովորականից բարդ է լինելու: Դա կարող է վիրավորանքների և նույնիսկ ձեզ համար թանկ հարաբերությունների ժամանակով սառեցման հանգեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն անհանգիստ ու հագեցած կլինի: Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, լուծել ուրիշների խնդիրները, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Աշխատավայրում հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, վեճեր կոլեգաների և նույնիսկ ղեկավարության հետ:

Բայց ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրելու: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից կուզենաք անհապաղ օգտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք երկար ժամանակով կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հնարավորություն կունենաք շփվել ձեր հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ: Դուք աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք: Որոշ Կշեռքներ հուսալի համախոհներ կգտնեն, իսկ ոմանք էլ՝ նոր ընկերներ:

Գործնական ոլորտում հնարավոր են դրական փոփոխություններ: Դուք կգտնեք հին մրցակիցներին հաղթելու և ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու ձևը: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Այն կարող է բարդ առաջադրանքներ բերել, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես լուծել դրանք: Կհաջողվի ավարտել վաղուց սկսած գործերը, որոնք արդեն մեծ ուժեր են խլել: Դուք ուրիշի օրինակին չեք հետևի, կնախընտրեք ձեր ձևով գործել, և դա թույլ կտա արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Քանի որ այսօր դուք սովորականից ավելի հմայիչ կլինեք, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կարող է դժվարություններ բերել, բայց դուք արագ դրանցից գլուխ կհանեք: Կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը, նաև նրանց, ովքեր նախկինում ձեր կողմից չեն եղել: Շատ կոնֆլիկտներ անցյալում կմնան ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, իսկ ահա խոշորների հարցում լավ է չշտապեք. վտանգ կա, որ ընտրության հարցում կսխալվեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք հաջող կանցնեն, նույնիսկ եթե առանց կոնկրետ նպատակի ճամփա ընկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Օրը վատը չի լինի, բայց չմտածված արարքներն ու շտապելով ընդունած որոշումները կարող են խնդիրների պատճառ դառնալ: Նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումն ավելի ուշ հնարավոր կդառնա: Իսկ մինչ այդ խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Պիտանի հուշումներ ստանալու շանս կա:

Գործնական հանդիպումները վատ չեն անցնի, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են նախնական բնույթ կրել: Պետք է ուշադիր լինեն այն Այծեղջյուրները, որոնք պիտի նոր ծանոթների հետ քննարկեն կարևոր հարցերը: Վտանգ կա, որ ձեզ կփորձեն շեղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի գաղափարներ կունենաք: Բայց դրանց իրագործման վրա կենտրոնանալուց առաջ պիտի ավարտեք ավելի վաղ սկսած գործերը: Դա կարող է մտածածից բարդ լինել: Չի բացառվում անսպասելի դժվարություններ առաջանան, կարող են հիասթափեցնել մարդիկ, որոնց հետ հույսեր էիք կապում: Բայց օրն անհաջող անվանել չի կարելի: Դուք անպայման ելք կգտնեք բարդ իրավիճակից:

Հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք հին ծանոթները կբերեն: Վատ մի զգացեք ճշտող հարցեր տալուց, քանի որ դրանց պատասխաններից կախված կլինեն մոտ ապագայի ձեր ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Միապաղաղ գործերով զբաղվել չեք ուզենա: Ամենայն հավանականությամբ դուք կնախընտրեք ինչ-որ անսովոր ու հատուկ բանով զբաղվել: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար, դուք անսովոր ու համարձակ գաղափարներ կունենաք: Բայց եթե դրանցով շատ տարվեք, կմոռանաք բարդ առաջադրանքների մասին, որոնք վաղուց լուծելու ժամանակն է: Ուստի աշխատեք ժամանակ գտնել առօրյա հոգսերի համար:

Գումարի, գործարքների և գնումների հետ կապված ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել: Նրա հուշումները կօգնեն խուսափել սխալներից, որոնք կորուստների կհանգեցնեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6147 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0