ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1945 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտվա համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, ձեր տրամադրությունը կարող է երկար ժամանակով փչանալ: Բացի այդ, անուշադրության պատճառով հնարավոր է կորցնեք այն շանսը, որից արժեր օգտվել:

Կեսօրից հետո դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կգա շփումների համար բարենպաստ պահը, շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա: Որոշ Խոյեր հեշտությամբ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վերջերս դատարկ բանի պատճառով վիճել էին: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու և մտերիմներին օգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ մի տեղ մի շտապեք: Իրադարձություններն այսօր կարող են ձեր ուզածից դանդաղ զարգանալ: Բայց արդեն օրվա կեսին դուք կհասկանաք, որ դա նույնիսկ լավ է: Արժե շփվել հին ծանոթների հետ, որոնք հրաշալի խորհուրդներ կտան, կօգնեն ձեզ խուսափել սխալներից, չասել ու չանել այն, ինչի համար ավելի ուշ ստիպված էիք լինելու զղջալ:

Մտերիմներն այսօր սովորականից շատ են ձեր աջակցության կարիքն ունենալու: Եթե օրվա համար ընտանեկան միջոցառումներ եք ծրագրել, մի հետաձգեք դրանք, նույնիսկ եթե պայմաններն այնքան էլ հաջող չեն դասավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բազմաթիվ իրադարձություններ կբերի, և դա ձեզ կուրախացնի: Հնարավոր է գործեր սպասվածից շատ ունենաք: Բայց դուք հոգնածություն չեք զգա, էներգիան էլ կբավարարի սկսածն ավարտին հասցնելու համար: Շրջապատողները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կօգնեն՝ ձեզանից պատասխան ծառայություններ չակնկալելով: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի:

Այսօր դուք մարդկանց սովորականից շատ եք դուր գալու: Այդ իսկ պատճառով հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կարող են ստանալ: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես պիտի ձեզ պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ծրագրած ցանկացած գործի աշխատեք լուրջ վերաբերվել: Հազիվ թե ինչ-որ բան ինքն իրեն ստացվի, դուք պիտի ջանքեր գործադրեք: Բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի, դուք սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Կհաջողվի լուծել նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Իհարկե, դրանից հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

Օրը բարենպաստ կլինի գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ: Որոշ Խեցգետինների կհուշեն՝ ինչպես մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաջող կդասավորվի: Ճիշտ է, նրա առաջին կեսին հնարավոր են թյուրիմացություններ, ցավալի պատահարներ, բայց դրական միտումների ազդեցությունը միևնույն է գերակշռելու է: Կարող եք կենտրոնանալ ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր գործերի վրա: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, և ուժերը զուր չեք վատնի, եթե լրիվ նոր բան ստանձնեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սիրահարված Առյուծների համար, նաև նրանց, ովքեր կուզենան նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիշեք այն գործի մասին, որը երկար ժամանակ հետաձգել եք ու կենտրոնացեք դրա վրա: Այսօր դուք շատ առաջադրանքներ հրաշալի կլուծեք: Այստեղ պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Հին ծանոթները հետաքրքիր մի բան կառաջակեն: Մի հրաժարվեք առաջարկից. նոր գործերը վառ տպավորություններ կպարգևեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Արժե զգույշ լինել գումարի հետ, քանի որ ֆինանսական հարցերը լուծելիս հակված կլինեք որոշակի թեթևամտության: Գնումներ անելուց առաջ երկար մտածեք, հատկապես եթե խոսք գնա թանկարժեք ու ոչ այնքան անհրաժեշտ իրի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պատրաստ եղեք անսպասելի իրադարձությունների և մեծ փոփոխությունների. այսօր երկուսն էլ շատ հավանական են: Օրը նորություններ կամ իրադարձություններ կբերի, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Բայց դրանց համար անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվելու:

Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները, որոնք վաղուց լուծված էիք համարում: Այստեղ էլ հուզվելու առիթներ չեն լինի, քանի որ դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Հաճույքով կօգնեն մտերիմները, դուք կարող եք ցանկացած պարագայում հույս դնել նրանց աջակցության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի հին ընկերների հետ հանդիպելու, ինչպես նաև ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Չի բացառվում ուզենաք վերադառնալ հին հոբբիին ու դրա շնորհիվ հաճելի ծանոթություն կհաստատեք: Լավ գաղափարներ շատ կունենաք: Եթե կենտրոնանաք ստեղծագործ զբաղմունքների վրա, ապա դրանցում հաջողության կհասնեք:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, բարդ թեմաներից գլուխ հանելու համար էլ շատ ժամանակ չի պահանջվի: Օրը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Որոշ ծանոթների դուք կես խոսքից կհասկանաք, իսկ մյուսների հետ չեք կարողանա ընդհանուր լեզու գտնել նույնիսկ մեծ ջանքերի գնով: Չեն բացառվում տարաձայնություններն ամենամտերիմների հետ: Դուք չեք տաքանա, հանգստություն կպահպանեք, և հենց դրա շնորհիվ էլ հարաբերությունները չեն փչանա, իսկ շփումները շուտով միայն ուրախություն կբերեն:

Օրը հազիվ թե հարմար լինի կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք սովորականից հաճախ եք շեղվելու, կարող եք մանր-մունր սխալներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավական հոգնեցնող կլինի. ծրագրված գործերին կավելանան նորերը, շտապ առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծման համար պիտի հետաձգեք ծրագրված հանդիպումներն ու զվարճանքները: Աշխատեք չնյարդայանանալ ու խուսափել ավելորդ շտապողականությունից: Դուք ամեն ինչ կհասցնեք, եթե հանգստություն պահպանեք:

Շրջապատողների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը սովորականից բարդ է լինելու: Իսկ ահա պարզապես հաճելի մի բանի մասին զրուցելը լավ կլինի: Ձեր խոսքերը շատերին կհետաքրքրեն. ինչ-որ մեկը կուզենա ձեր մասին ավելի շատ բան իմանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե առանց փոքրիկ տարաձայնությունների և թյուրիմացությունների անցնի, բայց լուրջ խնդիրներ չի բերի: Աշխատեք դրական տրամադրվել: Դա թույլ կտա հնարավորություններ նկատել, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում, ավելի լավ հասկանալ սեփական մտքերն ու ցանկությունները:

Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, իրար չեք խառնի ու ոչինչ աչքաթող չեք անի: Հավանական են հաջող գնումներ: Որոշ Ջրհոսներ նվեր կստանան մի բան, ինչի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե այսօր ձեզ շատ գործեր են սպասվում, դրանք արժե առանց հետաձգելու հենց առավոտվանից ստանձնել: Օրվա այդ հատվածը բարենպաստ է լինելու ցանկացած բարդ առաջադրանք լուծելու համար: Կարող եք մենակ գործել կամ ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվել: Աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ կստացվի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի հանգստի համար: Դուք կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից ու հաճելի ժամանակ անցկացնել: Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով կիմանան ձեզ ոչ մեծ ուղևորությունների ժամանակ: Երեկոն բարենպաստ կլինի սիրելիի հետ շփվելու համար. դուք իրար ասելու կարևոր բաներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1945 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0