ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5315 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստացեք, շեղվեք առօրյա հոգսերից, զբաղվեք ձեզ իսկապես հետաքրքրող բանով: Օրը բարենպաստ կլինի սովորելու և ստեղծագործելու, ինչպես նաև զբոսնելու և փոքրիկ ճամփորդությունների համար: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների, ընկերների հետ, որոնց վաղուց չեք տեսել: Հետաքրքիր զրույցներ ու հաճելի լուրեր շատ կլինեն:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Ֆինանսների հետ կապված ամեն ինչում այսօր հակված կլինեք թեթևամտության: Հավանական են զուր ծախսեր, անհաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե կարևոր ծրագրեր ունեք, դրանց իրագործմանն արժե անցնել օրվա սկզբին: Առավոտյան շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում շատ բարդ է թվացել: Սակայն չարժե շտապել գումարի հետ կապված հարցերում: Այստեղ ցանկացած որոշում պետք է լավ մտածված լինի, լավ է հույզերին չտրվեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ նոր, և՛ հին ծանոթների հետ: Հավանական են դրական փոփոխություններ լարված հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ստանձնեք կարևոր գործերն ու մի վախեցեք, եթե դրանք բարդ լինեն: Այսօր դուք հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը երկար ժամանակ ոչ մեկի մոտ չի ստացվել: Մի շտապեք, հետևողականորեն գործեք, խորհրդի ու աջակցության հարցով դիմեք մարդկանց, որոնց վրա վստահ եք: Դա բավական կլինի անհրաժեշտ արդյունքին հասնելու համար:

Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին վեճերից խուսափելը հեշտ չի լինելու: Հազիվ թե կարողանաք արագ պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր առաջ կես խոսքից հասկանում էին ձեզ: Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգել մինչև այն պահը, երբ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Իսկ դա բավական շուտ տեղի կունենա:

Օրվա երկրորդ կեսը հակառակը՝ բարենպաստ կլինի շփումների համար: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Խեգետինների հանդեպ. նրանք ուրախության առիթներ շատ կունենան: Միակ ոլորտը, որտեղ զգուշության կարիք կլինի, ֆինանսներն են: Լավ է չշտապեք խոշոր գնումների և գործարքների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ստանձնեք կարևոր գործերը, լուծեք լուրջ հարցերը. օրը հրաշալի կլինի դրանց համար: Փորձն ու խորաթափանցությունը կօգնեն խուսափել սխալներից, նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, և դա դուր կգա շրջապատողներին: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները:

Հավանական է այսօր պետք լինի խառնվեք մտերիմների գործերին, հետաձգեք սեփական ծրագրերի իրագործումը դժվարությունների բախված ընկերներին կամ հարազատներին օգնելու համար: Ուշադիր պիտի լինեն ուղևորությունների մեկնել պատրաստվող Առյուծները. ճանապարհին արժեքավոր իրեր կամ փաստաթղթեր կորցնելու վտանգ կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգստանալու կարիք չկա. դրական միտումների ազդեցությունը կգերակշռի, և օրը լավ կդասավորվի: Ճիշտ է, առանց անակնկալների օրը չի անցնի, և որոշ Կույսեր մի փոքր կվշտանան, որ պիտի զբաղվեն ոչ թե ծրագրված գործերով, այլ լրիվ ուրիշներով: Բայց երեկոյան պարզ կդառնա, որ ամեն ինչ նույնիսկ սպասվածից լավ է ստացվել:

Շրջապատողների հետ հարաբերությունները միշտ լավը չեն լինի: Բայց լարված պահերին դուք կգտնեք մթնոլորտն արագ լիցքաթափելու ձևը: Նոր ծանոթները կգնահատեն հումորի ձեր զգացումը, իսկ հները ուշադրություն կդարձնեն ձեր այն հատկանիշներին, որոնք նախկինում չեն նկատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Օրը հարմար կլինի ուղևորության կամ հին ընկերների հետ հանդիպելու համար: Կարող եք ժամանցային միջոցառման մասնակցել. լավ է, եթե այն շատ մարդաշատ չլինի: Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Ամենայն հավանականությամբ այսօր ձեզ համար դժվար է լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվելը:

Ինչ-որ բան կարող է ուզածի նման չդասավորվել, բայց դրա պատճառով անհանգստանալու կարիք չկա: Դժվարությունները ժամանակավոր կլինեն: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ուրախության առիթներ կստեղծվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն արժե սկսել այն գործերից, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը սովորականից բարդ է լինելու: Որոշ մարդիկ պարզապես չեն հասկանա, թե ինչ եք իրենցից ուզում: Փոխարենը ոչ ոք չի շեղի ձեզ իսկապես հետաքրքիր զբաղմունքներից: Եթե դուք կենտրոնանաք դրանց վրա, ապա հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի շփումների, հանդիպումների ու նոր ծանոթությունների համար: Հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ ու հետաքրքիր առաջարկներ: Գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կյանքի կկոչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համառությունը կօգնի հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Միանգամից նպատակին հասնել չի ստացվի, բայց անհաղթահարելի արգելքներ ճանապարհին չեն առաջանա: Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր պատրաստ չեն նույնքան վճռական գործել կամ էլ պարզապես չեն հասցնում ձեր հետևից: Ներողամիտ եղեք շրջապատողների թուլությունների հանդեպ. դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից ու լարված պահերից:

Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով, հետաքրքիր ծանոթություններն էլ չեն բացառվում: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, բայց այստեղ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եզրահանգումների հարցում մի շտապեք: Օրը կարող է այնքան էլ հաջող չսկսվել, առավոտյան չեն բացառվում դժվարություններն ու ցավալի թյուրիմացությունները, մտերիմների հետ տարաձայնությունները: Բայց դա գործերը կիսատ թողնելու և ծրագրերից հրաժարվելու պատճառ չպիտի դառնա: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Այն հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու համար: Հարաբերություններում նախաձեռնող եղեք, և ձեզ ընդառաջ կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները կարող են չհասկացվել շրջապատողների կողմից: Մի վշտացեք: Մի քիչ ժամանակ կանցնի, և բոլորը կխոստովանեն, որ դուք իսկապես հետաքրքիր բան եք մտածել: Եթե նոր գործեր ստանձնեք, հազիվ թե ինչ-որ մեկը միանգամից օգնության շտապի ձեզ: Պատրաստ եղեք առաջին քայլերն ինքնուրույն անելուն:

Հատկապես արդյունավետ կլինի օրվա երկրորդ կեսը: Դուք կհասցնեք ծրագրածից ավելին անել: Հնարավոր է պետք լինի միաժամանակ մի քանի առաջադրանք լուծել: Դուք սխալներ չեք անի, ոչ մի մանրուք ձեր աչքից չի վրիպի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերի մասին զրույցները մի հետաձգեք. օրվա առաջին կեսը դրանց համար հրաշալի կլինի: Չի բացառվում հին ծանոթները հետաքրքիր մի բան առաջարկեն, կամ աշխատանքին, բիզնեսին վերաբերող սեփական գաղափարներն ունենաք: Կարող եք քննարկել նաև անձնական բնույթի հարցերը: Մտերիմների հետ դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք:

Օրվա երկրորդ կեսը հագեցած ու հետաքրքիր կլինի: Այն հարմար կլինի ուղևորությունների, անսովոր միջոցառումների այցելելու, ինչպես նաև սովորելու և ստեղծագործելու համար: Կենտրոնացեք ձեզ ոգեշնչող բաների վրա, և դուք ուրախության բազում առիթներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5315 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0