Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1757 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ է խոստանում: Իսկ որոշ Խոյերի այն կուրախացնի ծանոթություններով, որոնք կարող են կարևոր դեր խաղալ նրանց կյանքում: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք. լավ տպավորություն թողնելու համար ավելին չի պահանջվելու: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, ուշադրության նշաններն ու նվերները: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ, սակայն դրանց համար անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ արագ կհարթվի: Դուք ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, իսկ նրանք հաճույքով կաջակցեն ձեզ, ոտքի վրա կյուրացնեն ձեր գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շրջապատողների հանդեպ ներողամիտ եղեք: Այսօր շատերի համար դժվար կլինի ձեզ ճիշտ հասկանալը, ձեր գաղափարները օբյեկտիվորեն գնահատելը: Կողքից կարող է թվալ, թե դուք երևակայում ու ցանկալին իրականության տեղ եք ընդունում: Որոշ ժամանակ կանցնի մինչև բոլորը հասկանան, որ ձեր մտահղացումները կարելի է կյանքի կոչել: Աշխատեք չհոգնել: Լավ հանգիստն այսօր շատ կարևոր կլինի, դրա շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք: Արժե զգույշ լինել գումարի հետ: Մի շտապեք գնումների հարցում, հատկապես եթե խոսքն այնպիսի իրերի մասին է, որոնց կարիքն առանձնապես չունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն անսպասելի շատ մանր-մունր և անհապաղ լուծում պահանջող խնդիրներ կբերի: Մյուսները նման իրավիճակում խուճապի կմատնվեին, իսկ դուք առանց ավելորդ ապրումների կստանձնեք գործերը, ամեն ինչից գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի: Հաճույքով կօգնեն հին ընկերներն ու ձեզ ճանաչող մյուս մարդիկ: Կարող եք գնումներ անել ու գործարքներ կնքել, լուծել ֆինանսական հարցերը: Գումարի հետ կապված հարցերում բավական է ղեկավարվեք առողջ բանականությամբ, և դուք սխալներ չեք գործի: Երեկոյան սիրելիին հաճելիորեն զարմացնելու շանս կունենաք, և դուք այն բաց չեք թողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բարենպաստ կլինի սովորելու, հետազոտական գործունեության և ընդհանրապես բարդ հարցերի շուրջ մտածելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի և ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, ուստի ճիշտ եզրահանգումներ կանեք: Հաջող կլինեն ուղևորությունները, և կարևոր չէ, թե ինչ նպատակով ճամփա կգնաք: Օրվա երկրորդ կեսը Խեցգետիններին հաճելի հանդիպումներ է խոստանում: Հին ընկերներին, նաև այն մարդկանց հանդիպելու շանս կընձեռվի, որոնց կարոտել էիք: Զրույցի համար բազում հետաքրքիր ու ոգեշնչող թեմաներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օգտակար կլինի տնային գործերի վրա կենտրոնանալը. այսօր դուք կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչի համար ժամանակ չէիք գտնում: Արդեն առավոտյան պարզ կդառնա, թե ինչով է պետք անհապաղ զբաղվել, իսկ ինչը կարելի է հետաձգել: Ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Օրը հարմար կլինի նաև մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների և ուղևորությունների համար: Որոշ Առյուծներ կայցելեն վայրեր, որոնց մասին շատ են լսել ու գոհ կմնան: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, իսկ նրանք, ում հետ վաղուց չեք շփվել, փորձեն հարթել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դատարկ բաների պատճառով մի նեղացեք: Այսօր մանր-մունր թյուրիմացություններից խուսափել չի ստացվելու: Նույնիսկ մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, իսկ ինչ-որ մեկը կարող է տհաճ նկատողություններ անել: Բայց եթե դուք հանգստություն պահպանեք, ամեն ինչից կկարողանաք արագ գլուխ հանել, և շփումները կրկին կուրախացնեն: Օրը հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Որոշ Կույսեր լրջորեն կհետաքրքրվեն նրանով, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեին: Աշխատեք երեկոյան չհոգնել. այդ հատվածը հարմար է լինելու հանգստի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարող եք կենտրոնանալ գումարի հետ կապված հարցերի լուծման վրա: Չի բացառվում եկամուտները մեծացնելու կամ այնպիսի գործարքներ կնքելու շանս ունենաք, որոնք նկատելի եկամուտ կբերեն: Ընկերներն ու հին ծանոթները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու հետաքրքիր առաջարկներով: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանցում ձեզ հաճույքով կընկերակցեն մտերիմները, և դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ կարևոր զրույցը ձեր ուզածի նման կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանգստացեք. այսօր դա ձեզ մեծ օգուտ կտա: Մտածեք, թե ծրագրած գործերից որոնք են իսկապես շտապ ու հենց ձեր ուշադրությունը պահանջում, իսկ որոնք կարելի է հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, ձեր օգնության խնդրանքը չեն մերժի: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք աջակցում են ձեզ ու գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Լուրջ զրույցներն ու լուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգեք: Թեթև զրույցի համար հաճելի թեմաներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Չվշտանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրվա առաջին կեսին թյուրիմացություններից խուսափելը դժվար կլինի, բայց դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք և կուղղեք մանր-մունր սխալները: Իսկ ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կբարձրանա, և ամեն ինչ լավ կընթանա: Երեկոն հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ է խոստանում, որոնք կուրախացնեն: Հավանական են հաճելի հանդիպումներ: Որոշ Աղեղնավորներ լավ նորություններ կստանան մարդկանցից, որոնց համար անհանգստանում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի վախեցեք ստանձնել ուրիշների ուժերից վեր եղած գործերը: Այսօր դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել շատ բարդ ու կարևոր առաջադրանքներից: Պետք կգան շատ վաղուց ձեռք բերած գիտելիքները: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան, թե ինչքան շատ բան եք կարողանում անել: Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Բայց դուք կգտնեք առանց որևէ մեկին վիրավորելու և տհաճ վիճակի մեջ դնելու ձեր ճշմարտացիությունն ապացուցելու ձևը: Արժե ուշադիր լինել ֆինանսական հարցերը քննարկելուց: Այստեղ չարժե լսել բոլոր խորհուրդները. վտանգ կա, որ դրանք միայն կշեղեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, հատկապես եթե օրը հուզական ու զգայուն մարդկանց հետ շփումներ պահանջի: Դուք կաշխատեք պրովոկացիաներին չտրվել, դատարկ բաների պատճառով չբարկանալ ու բարեհամբույր լինել: Դա որոշ ջանքեր կպահանջի, բայց դուք գլուխ կհանեք: Ժամանակ գտեք օգտակար գործերի համար, որոնցով վաղուց էր պետք զբաղվել: Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Կարող եք նաև ապագայի ծրագրեր կառուցել. դուք կգտնեք մտածածն իրագործելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ինչով էլ այսօր ծրագրեք զբաղվել, հիշեք, որ ճիշտ որոշումներն ու նպատակին տանող հեշտ ուղիները արագ չեն գտնվելու: Բայց ձեր նպատակներին դուք անպայման կհասնեք: Շրջապատողները կնկատեն ու կգնահատեն ձեր հաստատակամությունը: Շատերը կհասկանան, որ ձեզ վրա ցանկացած պարագայում կարելի է հույս դնել: Չի բացառվում շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Հավանական են լուրեր մարդկանցից, որոնց շատ կարոտել էիք: Օրը հարմար կլինի նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած կապերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|