Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1983 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք շատ բան պիտի անեք, ուստի աշխատեք ժամանակը զուր չվատնել: Օրվա առաջին կեսին ձեզ պետք կգա արագ որոշումներ ընդունելու, ինտուիցիայի հուշումները լսելու ունակությունը: Ձեր նպատակասլացությունը ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Չի բացառվում, որ հենց դրա շնորհիվ դուք նոր գործընկերներ գտնեք: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը. նրանք կարող են ձեզ սխալ հասկանալ, վիրավորվել նույնիսկ անմեղ նկատողություններից: Բայց դուք բարյացակամ ու հանգիստ կլինեք, կաշխատեք միանգամից ամեն ինչ պարզաբանել, ինչն էլ թույլ կտա խուսափել լուրջ խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը կուրախացնի և՛ լավ նորություններով, և՛ նոր հնարավորություններով: Մենակ գործելու կարիք չի լինի. ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել: Որոշ Ցուլեր նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությունը դեռ շատ օգտակար կլինի: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնց պատճառով նախկինում հուզումներ շատ են եղել: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, վեճերի առիթներ չեն ստեղծվի: Սիրելիին դուք կես խոսքից կհասկանաք: Ռոմանտիկ ժամադրությունը երկուսիդ համար էլ հիշարժան կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի կարևոր ու բարդ գործերի համար: Դուք չեք շեղվի, ուստի ոչինչ աչքաթող չեք անի, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք գործի: Բացի այդ, սկսածը կես ճամփին թողնելու գայթակղություն չի լինի, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Կարող են օգնել մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Չի բացառվում ոչ վաղ անցյալի մրցակիցները ուզենան ձեր կողմն անցնել: Դուք կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է, իսկ նախկինում լարված հարաբերությունները կարգավորվում են: Կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը: Նախաձեռնող լինելուց առաջ համոզվեք, որ դա տեղին ու ժամանակին է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հազիվ թե առանց ապրումների անցնի: Դուք զգայուն ու տպավորվող կլինեք, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ թեթև կվերաբերվեիք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը, լավ խորհուրդ տալ: Մի վախեցեք պատմել նրա մասին, ինչը ձեզ հուզում է: Կարող են աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր հայտնվել: Մի շտապեք անցնել դրանց իրագործմանը. դրա համար հիմա ամենաբարենպաստ պահն է լինելու: Լավ է մի փոքր սպասեք, համոզվեք, որ ուսումնասիրել եք բոլոր հնարավորություններն ու ճիշտ ուղի եք ընտրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է շփումների համար: Նույնիսկ ամենակարևոր հարցերը կարելի է քննարկել անկաշկանդ միջավայրում. ձեզ ուշադիր կլսեն ու շատ բաներում կաջակցեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Ձեզ համար դժվար չի լինի նույնիսկ այն մարդկանց համակրանքը շահել, որոնք սովորաբար ոչ մեկին չեն հավանում: Սակայն արժե զգուշանալ, եթե զգաք, որ ինչ-որ մեկը համառորեն հետաքրքրվում է ձեր ֆինանսական հնարավորություններով կամ էլ փորձում է ձեզ կասկածելի պատմության մեջ ներքաշել: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք դրա բովանդակությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու. նույնիսկ մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Հազիվ թե կարողանաք խուսափել թեժ վեճերից, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի դրանք կառուցողական վարելն ու անձերին չանցնելը: Եթե դուք ձեզ ճիշտ պահեք, ապա արագ բոլորին դուրեկան լուծում կգտնվի: Օրը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու երևակայություն պահանջող զբաղմունքների համար: Իսկ ահա միապաղաղ առաջադրանքների լուծումը միշտ չէ, որ հեշտ կտրվի: Հատկապես ուշադիր պիտի լինեն այն Կույսերը, որոնք գործ ունեն իրենց կամ ուրիշի գումարի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դժվար կլինի ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Դուք սովորականից հաճախ կշեղվեք, ինքներդ ձեզ վրա կբարկանաք դրա պատճառով: Բացի այդ, շրջապատողները երբեմն կհանեն ձեզ հավասարակշռությունից անտեղի խորհուրդներով կամ քննադատություններով: Բայց լուրջ սխալներ դուք թույլ չեք տա, իսկ փոքրերը ժամանակին կնատեք ու կփորձեք ուղղել: Օրը բարենպաստ կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների այցելելու, ընտանեկան տոներ կազմակերպելու համար: Լավ կանցնի ժամադրությունը, հաջող կլինի ռոմանտիկ ուղևորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լսեք ինտուիցիային, որի հուշումներն այսօր շատ պետք կգան: Հենց դրանց շնորհիվ դուք սխալներ չեք անի, համախոհներին ճիշտ կընտրեք և ուրիշի նենգության զոհը չեք դառնա: Աշխատեք ստացված ցանկացած տեղեկատվություն ստուգել: Ցավոք, ձեզ կարող են մոլորության մեջ գցել նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում երբեք հուսախաբ չեն արել: Գործեր սպասվածից շատ կունենաք: Ամենայն հավանականությամբ օրվա երկրորդ կեսին կուզենաք շեղվել հոգսերից ու հանգստանալ: Բայց նախ պիտի սկսածն ավարտեք, հակառակ դեպքում դժվարությունների կբախվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հագեցած ու շատ արդյունավետ կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց դուք դրանք բոլորը կանեք: Ճիշտ է, որոշ առաջադրանքների լուծման համար պիտի մեծ ջանքեր գործադրեք: Բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Հավանական են հաջող գործնական բակացություններ, չեն բացառվում եկամուտների շուտափույթ աճ խոստացող առաջարկները: Որոշ Աղեղնավորներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց աջակցությունը շուտով շատ օգտակար կլինի: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում: Այսօր սկսվող հարաբերությունները շուտով կլրջանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա իրադարձությունները կարող են տհաճ կերպով զարմացնել, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Աշխատեք որոշումների հարցում չշտապել, հատկապես եթե դրանք վերաբերում են աշխատանքին, գումարին, ձեր բիզնեսի զարգացմանը: Ինչ-որ բան նախաձեռնելուց կամ լուրջ պարտավորություններով կապվելուց առաջ պետք է հանգիստ գլուխ հանել իրավիճակից: Մակերեսին դրված լուծումները ճիշտ չեն լինի: Կուրախացնի ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե այն անսովոր միջավայրում անցկացնեք: Օրը բարենպաստ կլինի նաև ընկերների հետ շփվելու համար: Նրանք ձեզ հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն սկսեք հասարակ կամ լավ ծանոթ գործերից, մի շտապեք ստանձնել այն, ինչը բարդ է թվում: Լավ է ոչ մի տեղ չշտապեք. դա թույլ կտա խուսափել լարված պահերից ու ապրումներից, պահպանել լավ տրամադրությունն ու հանգիստ կարևոր որոշումներ ընդունել: Ամեն անգամ հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները, երբեմն կթվա, թե ձեզ չեն հասկանում նույնիսկ ամենամտերիմները: Սակայն բոլորի հետ ընդհանուր լեզու գտնել դուք ի վերջո կկարողանաք: Կարևորը պրովոկացիաներին ու պահի հույզերին չտրվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կհաջողվի պատասխաններ գտնել բարդ հարցերին, որոնց մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Պարզություն ու որոշակիություն կհայտնվի այնտեղ, որտեղ դրա պակասը կար: Դուք որոշակիություն կմտցնեք ծրագրերում, կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ չեն մերժի: Օրը հարմար կլինի համախոհներ փնտրելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք ձեր գործընկերների շարքում տեսնել: Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, բայց երեկոյան ամեն ինչ կկարգավորվի, բոլոր լարված պահերն էլ կմոռացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|