ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1959 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կլինի աշխատանքի համար: Այն հարմար կլինի նոր համախոհներ փնտրելու և համագործակցություն սկսելու համար: Որոշ Խոյեր կծանոթանան մարդկանց հետ, որոնց աջակցությունը նրանց դեռ շատ պետք կգա: Չի բացառվում գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնց շնորհիվ ձեր առաջ շուտով նոր մասնագիտական հնարավորություններ կբացվեն:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Սակայն մտերիմների հետ շփումները համբերատարություն են պահանջելու: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, դրա պատճառով հնարավոր են լարված պահեր: Բայց ամեն ինչից կհաջողվի գլուխ հանել: Երեկոյան ներդաշնակությունը կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա, այսօր կկարողանաք դրանցում հաջողության հասնել: Ձեր կողմը կանցնեն ոչ վաղ անցյալի մրցակիցներն ու թշնամիները: Ուշադիր եղեք ու կհասկանաք, թե որոնք են նրանց իրական մտադրությունները: Օրը հարմար կլինի հին կոնֆլիկտները կարգավորելու, անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու համար:

Տանը կենցաղային խնդիրներ կառաջանան: Դուք արագ դրանցից գլուխ կհանեք, օգնության կարիք էլ չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, աշխատեք հնարավորինս վաղ անցնել դրանց իրագործմանը: Առավոտը բարենպաստ կլինի և՛ նոր գործեր սկսելու համար, և՛ ավելի վաղ սկսածներն ավարտելու: Այդ հատվածը հարմար կլինի նաև ուսման համար, քանի որ շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա: Որոշ Երկվորյակներ պիտի շեղվեն սեփական գործերից շրջապատողներին օգնելու համար: Իսկ ահա անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք շատ բան կհասցնեք, նույնիսկ եթե չշտապեք Կօգնեն նոր համախոհները: Ձեր գաղափարները դուր կգան ամենատարբեր մարդկանց, կհետաքրքրեն նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ամեն նոր բանի քննադատորեն են մոտենում: Լավ կանցնեն պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումները: Խնդիրներ չեն առաջանա կազմակերպչական հարցերը լուծելիս ու փաստաթղթերը ձևակերպելիս:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Չի բացառվում նրանք ձեզ ստիպեն հուզվել: Սակայն լուրջ կոնֆլիկտների պատճառներ չեն լինի: Օրվա առաջին կեսին աշխատեք խուսափել ավելորդ վեճերից: Եթե դա ձեզ հաջողվի, երեկոյան հարաբերությունները կհարթվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը լարված ու անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում պիտի զբաղվեք միանգամից մի քանի գործերով, լուծեք ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները: Հազիվ թե ձեր տրամադրությունը դրանից լավանա, բայց եթե չնյարդայնանաք, ապա կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք: Այդ հատվածը հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ այն մարդու հետ շփվելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսի համար լավ է կարևոր հանդիպումներ չծրագրեք. դա շփման համար բարդ շրջան է լինելու: Դուք կարող եք սուր արձագանքել դատարկ բաներին, բարկանալ նրանց վրա, ովքեր թեկուզ մի բանում համաձայն չեն ձեզ հետ, վիրավորվել անմեղ նկատողություններից: Լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնք ունակ եք ինքնուրույն անել: Այստեղ դուք անպայման հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Դուք ավելի լավ կհասկանաք շրջապատողներին, նրանք հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն ծրագրերն իրագործելու հարցում: Զգույշ եղեք գումարին վերաբերող հարցերում: Այստեղ դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, այդ իսկ պատճառով հնարավոր են զուր ծախսեր, անհաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Լավ է կենտրոնանաք ծանոթ գործերի վրա, որոնք արագ կանեք: Հազիվ թե այդ հատվածը բարենպաստ լինի կարևոր զրույցների համար: Դրանք լարված կանցնեն, ձեռք բերած պայմանավորվածություններն էլ ավելի ուշ ամենայն հավանականությամբ պիտի վերանայեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կանցնի: Այն շատ Կշեռքների կուրախացնի նոր հնարավորություններով: Հնարավորություն կունենաք ցույց տալ, թե ինչի եք ունակ, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Այդ հատվածը բարենպաստ կլինի ծանոթությունների համար: Դուք անպայման լավ տպավորություն կթողնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի աշխատանքի, ուսման, այլ օգտակար գործերի համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, ոչ մի մանրուք բաց չեք թողնի: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չեք եղել: Որոշ Կարիճներ երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկներ կստանան:

Հավանական է իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց հետ նախկինում միայն աշխատանքի հետ կապված եք շփվել, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հնարավոր են հրավերներ անսովոր միջոցառումների, հետաքրքիր ուղևորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հազիվ թե արդյունավետ լինի: Միանգամից պարզ չի լինի, թե ինչին է լավ նվիրել այդ հատվածը: Բայց առաջնահերթություններ դնել պետք է: Եթե փորձեք ամեն ինչով միանգամից զբաղվել, ապա ինչ-որ բան աչքից կվրիպի, կմոռանաք կամ կխառնեք:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Դուք որոշակիություն կմտցնեք ծրագրերում, կհասկանաք՝ ինչպես հասնել նպատակներին, դատարկ բաների վրա չեք շեղվի: Նախկինում ձեր գաղափարներին քննադատորեն մոտեցող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Դուք ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու, շրջապատողներին ձեր գաղափարներով հետաքրքրելու, նոր համախոհներ գտնելու համար: Դուք շատ գործունյա ու էներգիայով լի կլինեք, և դա շատերին դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում չեն նկատել կամ թերագնահատել են ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Չի բացառվում շուտով համագործակցության առաջարկներ ստանաք:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, շփման մեջ հնարավոր են լարված պահեր, բայց դուք կաշխատեք բոլոր սուր անկյունները հարթել, կոնֆլիկտներ ու վեճեր թույլ չտալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք պահի հույզերին չտրվել: Եթե ամեն քայլը մտածեք ու կշռադատված որոշումներ ընդունեք, ապա սխալներ չեք անի, շատ գործերում հաջողության կհասնեք: Արժե զգույշ լինել կարևոր հանդիպումների ժամանակ: Դուք կասեք մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք, օրինակ՝ կկիսվեք տեղեկատվությամբ, որը կնախընտրեիք դեռևս գաղտնի պահել:

Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Եթե նախկինում խնդիրներ են եղել, չի հաջողվել ընդհանուր լեզու գտնել, ապա այսօր կկարողանաք ամեն ինչ պարզել: Սակայն դրա համար պիտի նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Շատ Ձկների դա կօգնի գործերում: Նշանի ներկայացուցիչները նոր համախոհներ ու օգնականներ կգտնեն, կծանոթանան մարդկանց հետ, որոնց աջակցությունը նրանց դեռ պետք կգա: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ոչ մեծ գնումներն էլ հաջող կլինեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել բարդ գործերից, կլուծեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1959 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0