Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 19
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Անգործ նստել չեք ուզենա, և դուք ոգևորությամբ ինչ-որ նոր բան կստանձնեք: Առաջին հաջողություններին հեշտությամբ հասնել հազիվ թե ստացվի, բայց դուք մտածածից չեք հրաժարվի և անպայման կհասնեք ձեր նպատակին: Հավանական են անսպասելի նվերներ, ինչպես նաև դրամական մուտքեր: Որոշ Խոյեր հաջող գնումներ կանեն:
Մտերիմների հետ շփումները համբերատարություն են պահանջելու. նրանք ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, հնարավոր են փոխադարձ դժգոհություններ, վիրավորանքներ, որոնց իրական պատճառը միանգամից պարզ չի լինի ձեզ համար: Բայց երեկոյան դուք կգտնեք ամեն ինչ հարթելու, հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրն առանց տարաձայնությունների չի անցնի: Մարդիկ, որոնց հետ նախկինում վատ լեզու չէիք գտնում, այսօր ձեզ կարող են սխալ հասկանալ, քննադատել ձեր գաղափարները, տհաճ նկատողություններ անել: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտ թույլ չտալը: Շատ բան կհաջողվի արագ պարզաբանել, եթե համբերատար և ուշադիր լինեք շրջապատողների հանդեպ:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու շանս կա, բայց դրանց հարցում շտապել պետք չէ. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք ու համեմատեք հնարավոր տարբերակները: Դա թույլ կտա խուսափել զուր ծախսերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Այսօր որոշ դժվարություններ կարող են առաջանալ, բայց բոլոր դեպքերում դրական միտումները գերակշռող կլինեն: Օրը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Գումարի հետ կապված հարցերում դուք կարող եք ինտուիցիային ապավինել, որի հուշումները հստակ կլինեն, դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել զուր ծախսերից:
Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Նրանք ձեզ կաջակցեն ու պիտանի խորհուրդներ կտան: Իսկ ահա նոր ծանոթների հետ արժե զգոն լինել: Մի շտապեք համաձայնել նրանց առաջարկներին. վտանգ կա, որ ձեզ կասկածելի պատմության մեջ կներքաշեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Հուզական դաշտը սովորականից լարված կլինի, այդ իսկ պատճառով կարող եք սուր արձագանքել նույնիսկ աննշան իրադարձություններին: Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ մտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր գործողությունները: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:
Երեկոն բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, նրանք ձեզ կուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր մի բան կառաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Օրը ավելի հարմար կլինի հանգստի, քան լուրջ ու պատասխանատու գործերի կամ էլ կարևոր հարցերը լուծելու համար: Ձեզ համար օգտակար կլինի հոգսերից շեղվելը, պայմանները փոխելը և ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելը:
Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ ավելի արդյունավետ ու հետաքրքիր կլինի, քան առաջինը: Այն հարմար կլինի ընթացիկ հարցերը լուծելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, նվերներն ու հաճելի անակնկալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը կարող է տարաձայնություններ ու վեճեր բերել, նույնիսկ ամենամտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Սակայն դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, կաշխատեք բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել, աջակցել օգնության կարիք ունեցողներին:
Կհաջողվի օգտակար բաներ անել ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրն առանց ապրումների չի անցնի: Անսպասելի իրադարձությունները կամ հեռվից ստացված լուրերը կստիպեն փոխել ծրագրերը, հետաձգել այն, ինչով հույս ունեիք այսօր զբաղվել: Չի բացառվում պետք լինի կենտրոնանալ կենցաղային հարցերի լուծման վրա, և դա ջանքեր կպահանջի:
Կուրախացնեն հին ընկերների, ինչպես նաև ձեր նախասիրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ հանդիպումները: Չի բացառվում ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնք կուզենաք հնարավորինս շուտ իրագործել: Անսովոր ռոմանտիկ ժամադրությունը ամենահաճելի տպավորությունը կթողնի, երկուսիդ համար էլ հիշարժան կդառնա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հարմար օր է գործերի մասին զրուցելու, ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք բիզնեսի զարգացման համար օգտակար կլինեն: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ումից շատ բան է կախված:
Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, առաջին քայլն անել դեպի այն մարդը, որին վաղուց եք համակրում: Ձեր անսովոր գաղափարները դուր կգան շրջապատողներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Գործեր սպասվածից շատ կունենաք, բայց դուք բավարար էներգիա կունենաք ամեն ինչից գլուխ հանելու համար: Բացի այդ, դուք օգնականներ կգտնեք, որոնց վրա կկարողանաք ամեն հարցում հույս դնել: Օրը շատ հարմար կլինի անշարժ գույքի, շինարարության ու վերանորոգման հետ կապված հարցերը լուծելու համար:
Տրամադրությունը օրվա ընթացքում փոխվելու է: Դուք կարող եք սուր արձագանքել մանր-մունր պատահարներին: Աշխատեք աննշան սխալների պատճառով չհուզվել. դուք դրանք ժամանակին կնկատեք ու անպայման կուղղեք: Երեկոն հաճելի կլինի. այն ձեզ կուրախացնի լավ նորություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպումները, կուրախացնեն այն ծանոթների հետ հանդիպումները, որոնց վաղուց չէիք տեսել: Ռոմանտիկ անակնկալներ են սպասվում սիրահարված Այծեղջյուրներին: Սիրային հարաբերություններն ավելի խորը և լուրջ կդառնան, ինչի համար ուրախ կլինեք:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում ձեզ վերադարձնեն հին պարտքերը, որոնց մասին համարյա մոռացել էիք: Գնումների և գործարքների հարցում լավ է չշտապեք, նույնը վերաբերում է ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու և այնպիսի վայրերում լինելու հնարավորություն կունենաք, որոնց մասին շատ եք լսել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք միանգամից դուր կգաք նրանց, ում այսօր կհանդիպեք: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:
Օրը բարենպաստ կլինի գնումների համար. դուք անսխալ կընտրեք այն, ինչը երկար կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Բացի այդ, կարող եք ազատվել անպիտան իրերից, չի բացառվում, որ դրանք կարողանաք շատ շահավետ վաճառել: Երեկոյի համար լավ է շատ հոգնեցնող գործեր ու հեռավոր ուղևորություններ չծրագրեք: Այդ հատվածը լավը կլինի պասիվ հանգստի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Բազմաթիվ գործեր կհայտնվեն, որոնք պիտի քննարկեք մտերիմների հետ: Միասին դուք կգտնեք վերջերս անհանգստացնող բոլոր հարցերը լուծելու եղանակը: Չեն բացառվում ուրախ լուրերը հին ծանոթներից: Հեռվից ստացած լուրերը կարող են ազդել ձեր ծրագրերի վրա:
Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Սա հարմար օր է լինելու դեպի ձեզ վաղուց դուր եկող մարդը առաջին քայլն անելու կամ զգացմունքները խոստովանելու համար: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ երկուսով անսովոր ուղևորության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: