Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1923 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու համար: Կարող եք նոր ծանոթների հետ պայմանավորվել համագործակցության մասին, մտերիմների հետ քննարկել ընդհանուր ծրագրերը: Սակայն շրջապատողների հանդեպ համբերատար և ուշադիր եղեք, աշխատեք հաշվի առնել նրանց հետաքրքրությունները, չպարտադրել ձեր կարծիքը այն մարդկանց, որոնք դրա հետ համաձայն չեն: Դա թույլ կտա խուսափել լարված պահերից: Կհաջողվի արագ գլուխ հանել ընթացիկ գործերից, լուծել կազմակերպչական հարցերը և մանր-մունր կենցաղային խնդիրները: Հնարավոր են չծրագրված ծախսեր, սակայն խոսքը հազիվ թե նշանակալի գումարի մասին լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առավոտվա համար կարևոր գործեր լավ է չծրագրեք. այդ հատվածում կենտրոնանալն ու հանգստություն պահպանելը դժվար կլինի: Շրջապատողների հետ լեզու գտնելն էլ սովորականից բարդ կլինի: Կթվա, թե բոլորը կամ ձեզ սխալ են հասկանում, կամ էլ հատուկ են հանում հավասարակշռությունից: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Շուտով՝ կեսօրից հետո, դուք կզգաք, որ մյուս մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտացել է: Հաջողությամբ կարող են լուծվել այն ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս անհանգստանում էիք: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք դրանք բաց չթողնել: Ինտուիցիան կհուշի, որ եկել է նոր բան ստանձնելու համար հարմար պահը: Աշխատանքի հետ կապված հաջող գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից իրագործել չի ստացվի, բայց մի քանի օրից դուք անպայման կվերադառնաք մտածածին: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, արագ կպայմանավորվեք ծրագրերի մասին: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հյուր կգան հին ընկերները, և դուք շատ ուրախ կլինեք նրանց տեսնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եթե կարևոր բան եք ծրագրել, միայն սեփական ուժերին ապավինեք: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն այսօր սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ նախկինում ձեզ միշտ աջակցելու պատրաստ մարդիկ այսօր հազիվ թե հավանության արժանացնեն ձեր գաղափարները կամ ուզենան մասնակցել ձեր մտածածն իրագործելուն: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործելու և երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, որը թույլ է տալիս շեղվել միապաղաղությունից: Լավ կանցնեն ուղևորությունները, եթե ճամփա գնաք ընկերների կամ մյուս մտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը կարող է անակնկալներ բերել, բայց դուք հանգստություն կպահպանեք ու փիլիսոփայորեն կմոտենաք նրան, որ ձեր բոլոր ծրագրերը չի հաջողվելու կյանքի կոչել: Մանր-մունր գործերում հաջողակ կլինեք, դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Որոշ Առյուծներ կկարողանան շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Գումարի հետ կապված ամեն հարցում դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, այդ իսկ պատճառով հնարավոր են զուր ծախսեր ու անհաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու և այն գործերն ավարտելու համար, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Դուք բոլոր գործերին լուրջ կվերաբերվեք, ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի, ուստի սխալներ էլ թույլ չեք տա: Անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Օգտակար կլինի մտերիմների հետ ծրագրերը քննարկելը: Կարող եք զրուցել նաև ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին. դուք կպարզեք, թե ինչում եք ճիշտ եղել, իսկ ինչում՝ մոլորվել: Երեկոն կուրախացնի սիրահարված Կույսերին հաճելի անակնկալներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը կարող է շատ արդյունավետ անցնել, եթե այն սկսեք կարևոր գործերից կամ երկար ժամանակ ուշադրություն պահանջող հարցերը լուծելուց: Դատարկ բաների վրա շեղվել չեք ուզենա, և դուք սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել: Հաճույքով կօգնեն ընկերներն ու մյուս մտերիմները: Եթե նրանց հետ կիսվեք ձեր գաղափարներով, ապա մի քանի լավ խորհուրդ կստանաք: Կուրախացնի հին ընկերոջ կամ սիրելիի հետ հանդիպումը: Օրվա երկրորդ կեսի համար կարող եք ուղևորություն կամ երկարատև զբոսանք ծրագրել. դրանց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինելու: Հուզական դաշտը բավական լարված կլինի, և ցանկացած դատարկ բան կարող է հուսահատեցնել ձեզ: Հեշտ չի լինի հույզերը վերահսկելը, բայց եթե դա անեք, ապա կհասկանաք՝ ինչպես կարող եք իրավիճակը դեպի լավը փոխել: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, լավ խորհուրդ տալ, օգնել, եթե դժվարությունների բախվեք: Այնպես որ բոլոր խոչընդոտները մենակ հաղթահարելու անհրաժեշտություն չի լինի: Օրվա երկրորդ կեսի համար լավ է շատ հոգնեցնող գործեր չծրագրեք: Այդ հատվածը լավը կլինի պասիվ հանգստի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արժե զբաղվել կարգապահություն, մանրուքներին ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող գործերով: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, նույնիսկ աննշան սխալներ չեք գործի: Հեշտությամբ կտրվի ուսումը: Դուք գլուխ կհանեք այն հարցերից, որոնք նախկինում բարդ են թվացել, և ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը, սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է աշխատանքի և բիզնեսի հետ կապված ծրագրեր կառուցելու համար: Առաջին հերթին՝ ոչ ոք և ոչինչ ձեզ չի շեղի: Երկրորդ՝ դուք այլ կերպ կնայեք նրան, ինչն առաջ ակնհայտ ու միակ ճիշտն է թվացել: Չի բացառվում նպատակներին տանող լրիվ նոր ուղի գտնեք: Բայց հանգստի համար էլ օրը բարենպաստ կլինի: Կարող եք հյուր կանչել ընկերներին կամ մյուս մտերիմներին. դուք նրանց ընկերակցությամբ հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հավանական են անսպասելի նվերներ: Որոշ Այծեղջյուրներ կստանան հենց այն իրերը, որոնք վաղուց էին ուզում գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր շատ ժամանակ պիտի տրամադրեք ուրիշների գործերին: Մտերիմները կարող են դժվարությունների բախվել, որոնք առանց ձեզ հաղթահարել չեն կարողանա: Որոշ Ջրհոսների օգնության խնդրանքով կդիմեն մարդիկ, որոնք ժամանակին նրանց շատ կարևոր ծառայություններ են մատուցել. այդ մարդկանց մերժել չի լինի: Բայց հանգստանալու, հոգսերից շեղվելու, հետաքրքիր վայրեր այցելելու հնարավորություն էլ կլինի: Ընկերները հաճույքով կաջակցեն ձեր ցանկացած ծրագրի, հաճույքով կմիանան ձեզ ուղևորությունների ժամանակ: Իսկ սիրելին կարող է ձեզ հրավիրել հենց այնտեղ, որտեղ վաղուց էիք երազում լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամեն ինչ չէ, որ միանգամից ձեր ուզածի նման կստացվի, այնպես որ արժե համբերությամբ զինվել: Եթե բավականաչափ համառ լինեք, ապա բոլոր գործերը կանեք, չնայած՝ դրանք որոշ ժամանակ կպահանջեն: Շատ Ձկների այսօր պետք կգա իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի հուշումներ այսօր ճշգրիտ կլինեն: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Սակայն նկատի ունեցեք, որ այսօր ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները նախնական բնույթ են կրելու, և հետո պայմանները վերանայվելու են: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|