Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 17
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հարմար օր է վաղուց առաջ եկած գաղափարներն իրագործելու համար: Հնարավոր է, դրանք շրջապատողներին միանգամից դուր չգան ու աջակցություն չստանան, բայց բավական արագ բոլորը կհասկանան, որ դուք հետաքրքիր ու խոստումնալից բան եք մտածել: Բացի այդ, օրը բարենպաստ կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենահասարակ օրը չի լինելու: Մտերիմներին ձեր արարքների մոտիվներն ամեն անգամ հասկանալի չեն լինի, դրա պատճառով հնարավոր են լարված պահեր: Սակայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից ու ամեն ինչի մասին հանգիստ խոսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հարմար կլինի աշխատանքի մասին զրուցելու համար: Կոլեգաները ձեզ կես խոսքից կհասկանան, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ղեկավարության և այն մարդկանց հետ, որոնց կուզենայիք ձեր գործընկերների շարքում տեսնել: Հավանական են հաջող գործարքներ, ինչպես նաև չծրագրված դրամական մուտքեր:
Ավելի բարդ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, հավանական են ոչ մեծ տարաձայնություններ: Սակայն ամեն ինչ արագ կհարթվի, երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Երեկոյան հնարավոր են չծրագրված այցեր ու հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը բարենպաստ կլինի ուսման ու հարմար կլինի բարդ գործերի և լուրջ հարցերը լուծելու համար: Դուք չեք շտապի, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Օգուտ կտա մասնագիտական միջոցառումներին, օրինակ՝ սեմինարներին ու կոնֆերանսներին այցելությունը: Այդտեղ ձեզ հետաքրքիր ծանոթություններ են սպասվելու:
Լավ կանցնեն ուղևորությունները՝ և՛ նախապես ծրագրվածները, և՛ այնպիսիք, որոնց մասին որոշումը վերջին պահին կընդունեք: Հատկապես հիշարժան կլինեն ռոմանտիկ ճամփորդությունները: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք սիրելիի հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, ապագա համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Դուք լավ տպավորություն կթողնեք պոտենցիալ գործընկերների վրա: Հավանական են հաջող գործարքներ: Առօրյա գործերը սովորականից ժամանակատար են լինելու: Անսպասելի ձգձգումները կարող են կապված լինել և՛ ուրիշների գործած սխալների, և՛ ձեր սեփական թերացումների հետ:
Հավանական են լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, դրական փոփոխությունները ընտանիքի անդամների հետ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկզբին լսեք ինտուիցիային: Հենց այն կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ առաջին հերթին: Դուք լավ գլուխ կհանեք ուրիշների ուժերից վեր եղած գործերից, և դա աննկատ չի մնա: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ ու կասկածել ձեր տաղանդներին, կփոխեն իրենց կարծիքը:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի մի մարդու հետ շփվելու համար, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը, երկուսով ուղևորությունն էլ բազում վառ հույզեր կպարգևի: Հավանական են հաճելի անակնկալներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շրջապատողների հետ հարաբերություններն այսօր ձեզանից համբերատարություն են պահանջելու: Բոլորը չէ, որ ձեզ միանգամից ճիշտ կհասկանան: Չի բացառվում ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել ամենահասարակ բաները: Բայց եթե դուք հանգստություն պահպանեք ու բարյացակամ լինեք, լարված պահերից խուսափել ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել կստացվի:
Օրը հարմար կլինի բարդ գործերի համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող եք դրանք անել: Դուք էներգիան դատարկ բաների վրա չեք ծախսի, կկենտրոնանաք ամենակարևորի վրա ու արագ հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների և գործարքների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Չանհանգստանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ամենայն հավանականությամբ օրը ձեզ բացառապես հաճելի անակնկալներ կմատուցի: Այն բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես լուծել բոլոր խնդիրները, գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Որոշ Կշեռքներ կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան:
Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Ինտուիցիան կհուշի, թե ինչ կա շրջապատողների հոգում: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հաճելիորեն զարմացնելու ձևը, անմոռանալի անակնկալ կանեք սիրելիին: Երեկոն ձեր հին ծանոթներին վերաբերող լավ նորություններ կբերի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Կենտրոնացեք այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության ու խորհուրդների անել: Կոլեգաների, ղեկավարության և ձեզ հետ մասնագիտական հետաքրքրություններով կապված մարդկանց հետ շփումները կարող են բավական լարված լինել: Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, ընդ որում՝ դրանք դատարկ բաների պատճառով են առաջանալու:
Լրիվ այլ կերպ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Ե՛վ ընկերներին, և՛ ընտանիքի անդամներին, և՛ մյուս մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք: Երեկոն կուզենաք անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Այսօր դուք ցանկացած իրադարձություն սրտին մոտ կըդնունեք, սուր կարձագանքեք նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ կա ձեր հոգում, այդ իսկ պատճառով շփումները հեշտությամբ չեն տրվի: Սակայն դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, և երեկոյան ամեն ինչ կհարթվի:
Օրը հարմար կլինի ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գործարքներ ու շահավետ գնումներ: Որոշ Աղեղնավորներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հարմար կլինի բարդ գործերի և լուրջ աշխատանքի համար: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ, բայց բոլոր կարևոր հարցերը պիտի ինքնուրույն լուծեք: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, պատրանքներ չեք կառուցի, ուստի սխալներ էլ չեք անի: Չի բացառվում ձեր առաջ մասնագիտական աճի համար հնարավորություններ բացվեն: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու իրավիճակից օգտվելը:
Օգտակար կլինի մտերիմների հետ ընդհանուր ծրագրերը քննարկելը: Վեճերի առիթներ չեն լինի, հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հաջող կդասավորվի: Հնարավորություն կունենաք արագ լուծել նախկինում ձեզ անհանգստացնող խնդիրները, նաև մի քանի լուրջ հարց լուծել: Դուք ժամանակը զուր չեք վատնի, կսկսեք ամենակարևոր գործերից ու արագ գլուխ կհանեք դրանցից: Չի բացառվում ձեր օգնության կարիքն ունենա մտերիմներից մեկը. դուք խնդրանքները չեք մերժի:
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Հնարավոր է անսպասելի ծախսերի կարիք լինի: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ծախսերն իզուր չեն լինի, խոսքն էլ նշանակալի գումարի մասին չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շատ արդյունավետ օր է սպասվում: Դուք դատարկ բաների պատճառով չեք վշտանա, ժամանակն էլ հիմարությունների վրա չեք վատնի: Ինտուիցիան կհուշի, թե ինչն է իսկապես ուշադրության արժանի: Պետք կգա արագ նորը սովորելու, ուրիշի փորձը յուրացնելու, դրանից օգուտ քաղելու ունակությունը:
Գործեր շատ կունենաք, և օրվա երկրորդ կեսին կուզենաք դադար վերցնել մի փոքր հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Լավ է հետաձգեք մտերիմների հետ տհաճ զրույցներն ու լուրջ հարցերի քննարկումը: Ժամանակ գտեք թեթև ու հաճելի զբաղմունքի համար, որը նախկինում ուրախացրել է ձեզ, դրական հույզեր է պարգևել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: