ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6259 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսին կուզենաք գործերում նախաձեռնող լինել ու ինչ-որ բան արմատապես փոխել: Բայց կոնկրետ գործողությունների անցնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Հնարավոր է պարզվի, որ ձեր գաղափարներն այնքան լավը չեն, որքան սկզբում են թվացել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Դուք կկարողանաք վերադառնալ նրան, ինչ ավելի վաղ էիք սկսել, հրաշալի արդյունքի կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույս ոչ ոք չուներ: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինչքան շատ ծրագրեր ունեք, այնքան վաղ է պետք անցնել դրանց իրագործմանը: Առավոտյան դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ ու խճճված գործերից, իսկ ահա ավելի ուշ հավանական են և՛ ցավալի ձգձգումներ, և՛ սխալներ, և՛ անհաջող որոշումներ: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն էլ օրվա առաջին կեսին ավելի հեշտ կլինի:

Ավելի ուշ կուզենաք շեղվել հոգսերից, և նման հնարավորություն ձեզ կընձեռվի: Չի բացառվում, որ ձեզ հյուր կանչեն հետաքրքիր միջոցառումների: Որոշ Ցուլեր պիտի ուղևորությունների մեկնեն, որոնց ընթացքում հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ գաղափարներ շատ կունենաք: Մտածած ամեն ինչ միանգամից իրագործել չի ստացվի, բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք մտածածին: Դուք արագ գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել բանակցությունները, որոնց բարեհաջող ելքի հույսը ոչ ոք չուներ: Ձեզ կօգնի ինտուիցիան, որի հուշումներին հետևելով՝ դուք գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել:

Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: Բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր դուք շատ պիտի շփվեք ամենատարբեր մարդկանց հետ, ընդ որում՝ պիտի փորձեք յուրաքանչյուրին մոտեցում գտնել: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա ու կարևոր բաների մասին կպայմանավորվեք հին ծանոթների հետ, բայց այդ ամենը որոշ ջանքեր է պահանջելու: Օրվա երկրորդ կեսին արժե մի փոքր ժամանակ թողնել հանգստի համար. դուք հաստատ ուզենալու եք շեղվել հոգսերից:

Աշխատանքային առաջադրանքներն արագ կանեք: Եթե այստեղ դժվարություններ առաջանան, դուք դրանց պատրաստ կլինեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել: Դժվարություների կարող են բախվել այս հատվածում կարևոր հանդիպումներ ու բանակցություններ ծրագրած Առյուծները: Զրուցակիցներին հետաքրքրելու և ձեր ճշմարտացիության մեջ նրանց ապացուցելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք: Լավ է չշտապեք լուրջ հարցերը լուծելիս, հատկապես եթե դրանք ֆինանսներին և ունեցվածքին են վերաբերում:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, մտերիմները ընդհանրապես ձեզ կես խոսքից կհասկանան: Այս հատվածը հարմար կլինի ընկերական կամ ռոմանտիկ հանդիպման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին լավ տրամադրությունը պահպանելը հեշտ չի լինի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, և միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է լավ գործել: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ է պետք գալու: Մանր-մունր թյուրիմացությունների, շրջապատողների հետ տարաձայնությունների պատճառով մի հուզվեք: Շուտով ամեն ինչ կհարթվի:

Օրվա երկրորդ կեսը զարմանալիորեն արդյունավետ կանցնի: Դուք կհասցնեք ծրագրածից ավելին անել, ոչ մի րոպե զուր չեք ծախսի: Շատ Կույսեր հրաշալի գլուխ կհանեն նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև շփումների համար. դուք հեշտությամբ բոլորի հետ լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն սկսեք ամենակարևոր գործերից. դրանցից գլուխ հանելը սպասվածից հեշտ կլինի: Չի բացառվում դրանում օգնեն նոր ծանոթները, և դա երկարատև համագործակցության կամ իսկական ընկերության սկիզբ կդնի: Այս հատվածը նաև նվերներ ու հաճելի անակնկալներ է խոստանում:

Բարենպաստ կլինի նաև օրվա երկրորդ կեսը: Այն ավելի հանգիստ կանցնի: Առանց շտապելու կարող եք գլուխ հանել ընթացիկ առաջադրանքներից, ավարտել ավելի շուտ սկսածը: Հաջող զուգադիպությունը կօգնի նորովի նայել այն մարդկանց, որոնց նախկինում թերագնահատել եք, կօգնի հարթել նրանց հետ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արժե նախաձեռնող լինել գործերում: Օրը հրաշալի կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Կարող եք ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել. այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, դուք սխալներ չեք գործի: Չեն բացառվում եկամուտների արագ աճ խոստացող առաջարկները:

Ուշադրություն դարձրեք այսօրվա գաղափարներին: Դրանք կարող են ֆանտաստիկ թվալ, բայց որոշ ժամանակ կանցնի, և դուք անպայման կհասկանաք՝ ինչպես իրագործել մտածածը: Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա. այսօր դուք կկարողանաք նկատելի մասնագիտական հաջողությունների հասնել: Հետաքրքիր առաջադրանքներ կլինեն, դուք ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Հնարավորություն կունենաք զբաղվել այն ընտանեկան գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգել եք, կլուծեք ձեր մտերիմների համար կարևոր կենցաղային հարցերը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում բացառապես ձեր թերություններին էին նկատում: Լարված հարաբերությունները կջերմանան:

Օրը հաջող կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար, այդ թվում՝ խոշոր գործարքներ: Վերջին ժամանակներս իրենց հոբբին բիզնեսի վերածելու միտք ունեցող Այծեղջյուրները կոնկրետ գաղափարներ կունենան: Շուտով դրանք իրագործելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եկել է ձեր ունակությունները ցույց տալու ժամանակը; Դուք գործերում մեծ հաջողության հասնելու շանս կունենաք, կանեք այն, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները բազում նոր հնարավորություններ կբացեն: Ժամանակ մի կորցրեք: Այսօր աստղերը հատկապես բարյացակամ կլինեն ձեր հանդեպ, և դրանից արժե օգտվել:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը ձեզ վաղուց է հետաքրքրել կամ վերադառնալ մի գործի, որը երկար ժամանակ ստիպված եք եղել հետաձգել: Այս հատվածը հարմար կլինի նաև ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը հեշտ չի լինելու, կուզենաք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, միաժամանակ լուծել բոլոր հարցերը: Բայց չափազանց կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը: Ինչքան շուտ դա անեք, այնքան ինքնավստահ ու ազատ կզգաք ձեզ ողջ օրվա ընթացքում:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք հանգիստ քննարկել այն, ինչը նախկինում բազմաթիվ տարաձայնությունների առիթ է դարձել: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Ձկների հանդեպ, որոնց հաճելի անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6259 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0