Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 15
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, շատ չանհանգստանաք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունն ուժեղանալու է: Դուք գլուխ կհանեք այն ամենից, ինչ մտածել եք: Որոշ Խոյեր կհասցնեն սպասվածից ավելին անել, քանի որ համախոհներ կգտնեն, որոնց կկարողանան հանձնարարել որոշ առաջադրանքների լուծումը:
Օրը հարմար կլինի հին ընկերներին հանդիպելու համար: Չեն բացառվում առաջարկներն ու հրավերները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հավանական են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ, ինչպես նաև լուրեր մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք հանգստություն պահպանել: Անհաջող զուգադիպությունները կամ անսպասելի ծագած խնդիրները չեն խանգարի հասնել նպատակին, եթե համառություն դրսևորեք: Օգտակար կլինի մի քանի շաբաթ առաջ հայտնված ծրագրերին ու գաղափարներին վերադառնալը: Դուք կհասկանաք՝ ինչպես իրագործել դրանք ու նպատակին տանող առաջին քայլերը կանեք:
Օրը բարենպաստ կլինի գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հարմար օր է նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ կկողմնորոշվեք՝ ինչպես անել դրանք, խորհուրդների և հուշումների կարիք էլ չեք ունենա: Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմանը անկեղծ ոգևորությամբ կանցնեք: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների և ուսման համար:
Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից. դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքն ու ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անսովոր ու հիշարժան կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա առաջին կեսին կենտրոնանալն ու գործնական տրամադրվելը հեշտ չի լինելու: Շրջապատողները սովորականից հաճախ են ձեզ շեղելու: Բացի այդ, հուզական դաշտը լարված կլինի, ինչի պատճառով ամեն դատարկ բանից կանհանգստանաք: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի վերջին ժամանակներս ուրիշների խնդիրների լուծմամբ զբաղված Խեցգետիններին: Նրանք կկարողանան կենտրոնանալ սեփական գործերի վրա և գլուխ հանել նրանից, ինչի համար ժամանակ չէր մնում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Կարևոր գործերը լավ է չհետաձգեք. դրանց համար հարմար կլինի օրվա առաջին կեսը: Դա վերաբերում է նաև գործնական բանակցություններին, հատկապես եթե դրանց հետ մեծ հույսեր եք կապում: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք շուտափույթ մասնագիտական աճ կխոստանան:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հանգստանալու, ինչպես նաև ձեզ շատ հոգեհարազատ ու թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք միասին ինչ-որ տեղ մեկնել. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Որոշ Առյուծներ այսօր անսովոր գաղափարներ կունենան: Լավ է չշտապեք դրանց իրագործման հարցում, հանգիստ ամեն ինչ մտածեք ու կշռադատեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ձեզ հետաքրքիր օր է սպասվում, որը ոգեշնչող իրադարձություններով լի կլինի: Այն հարմար կլինի գործնական բանակցությունների, նոր համախոհներ փնտրելու համար: Ձեր առաջարկները շատերին կհետաքրքրեն: Հավանական են փոփոխություններ կոլեգաների հետ հարաբերություններում. դուք կզգաք այն մարդկանց աջակցությունը, որոնց հետ առաջ հաշտ չէիք:
Շատ բան պիտի անեք, սակայն օրը պիտի այնպես ծրագրեք, որ հանգստի համար ժամանակ էլ մնա: Դուք այսօր սովորականից շատ եք հոգնելու: Դա կանդրադառնա նաև ձեր տրամադրության վրա. գերհոգնածության պատճառով դուք կարող եք նյարդային դառնալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր ձեր դիվանագիտական տաղանդները շատերին են օգտակար լինելու: Դուք կհաշտեցնեք վիճողներին, ամենատարբեր մարդկանց կօգնեք ընդհանուր լեզու գտնել: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ռոմանտիկ բնույթ ստանալ:
Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Լավ է չշտապեք գնումների ու գործարքների հարցում, առանց երկար մտածելու ֆինանսական պարտավորություններով էլ չկապվեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Տարաձայնություններից ու վեճերից խուսափելը դժվար է լինելու: Դրանք կարող են կապված լինել աշխատանքի կամ անձնական գործերի հետ: Երբեմն դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը, որոնց առաջ կես խոսքից հասկանում էիք: Սակայն դուք կաշխատեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, հարթել սուր անկյունները և բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել:
Օրը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ժամանակին ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ: Հեռվից ստացած նորությունները կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք հանգստություն պահպանել: Ձեզ կհաջողվի կողմնորոշվել բարդ իրավիճակում, գլուխ հանել նոր առաջադրանքներից: Շատ Աղեղնավորներ ոտքի վրա կսովորեն մի բան, ինչը նախկինում նրանց շատ բարդ է թվացել: Նշանի ներկայացուցիչները հրաշալի գլուխ կհանեն դրանից:
Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Օրինակ՝ դուք կարող եք առաջարկներ ստանալ, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան: Իսկ ահա անձնական հարաբերությունները հակառակը՝ կուրախացնեն կայունությամբ: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք շատ բան պիտի անեք: Չի բացառվում պետք լինի մասնակցեք հասարակական միջոցառումներին: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, չբացահայտել ձեր և ուրիշների գաղտնիքները: Շփման մեջ զսպվածությունն ու զգուշությունը կօգնեն խուսափել շատ ու շատ լարված պահերից:
Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, իրատես լինելը: Այսօր ձեզ հատուկ խելամտությունը կարող է ձեզ դավաճանել, ցանկալին իրականության տեղ ընդունելն էլ հեշտ կլինի: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն խուսափել հակասական արարքներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Օրը կարող է բավական լարված լինել: Չի բացառվում անհապաղ լուծում պահանջող խնդիրներ առաջանան: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ժամանակին օգնության կհասնեն, կաջակցեն ձեզ ու լավ խորհուրդներ կտան: Ապավինեք նրանց, ում վստահում եք:
Արժե ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. նրանց հետ շփումները ձեզ կոգեշնչեն, կօգնեն դրական տրամադրվել: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ: Որոշ Ջրհոսներ երեկոյան անսովոր ռոմանտիկ ժամադրության կգնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է կարևոր ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք ապավինել ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես այն աշխատել ու ինչպես տնօրինել ունեցած միջոցները: Օրը հարմար կլինի նաև ստեղծագործ աշխատանքի համար: Դուք անսովոր ու նույնքան հաջող գաղափարներ կունենաք:
Շրջապատողների հետ հարաբերությունները միշտ չէ, որ կուրախացնեն: Հավանական են լարված պահեր, նույնիսկ ամենամտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Բայց դուք հանգստություն կպահպանեք, բարեհամբույր կլինեք, և հենց դրա շնորհիվ էլ կկարողանաք բոլորի հետ լեզու գտնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: