Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 11
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը սկսեք կարևոր հանդիպումներից ու լուրջ հարցերի քննարկումից: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ընդհանրապես ընդհանուր լեզու չէիք գտնում: Հավանական են անսովոր, բայց շատ հետաքրքիր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի, որ արժե ընդունել դրանք: Դուք չեք զղջա, եթե հետևեք նրա հուշումներին:
Օրվա երկրորդ կեսը անհանգիստ կանցնի: Չի բացառվում այդ հատվածում իրենց մասին հիշեցնեն հին տարաձայնություններն ու խնդիրները, ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք լուծված էիք համարում: Աշխատեք լավատես լինել ու վատ տրամադրության զոհ չդառնալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Շատերին կհետաքրքրեն ձեր հաջողություններն ու հաղթանակները. վատ մի զգացեք պատմել դրանց մասին: Կհաջողվի և՛ համախոհներ, և՛ իսկական ընկերներ գտնել:
Շատ արդյունավետ կանցնի օրվա երկրորդ կեսը: Դա հարմար ժամանակ է լինելու բարդ գործերի վրա կենտրոնանալու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Չի բացառվում, որ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ է լինելու: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, ուրախ կլինեն ձեզ հետ զրուցելու համար ու արագ ձեր հանդեպ համակրանքով կլցվեն: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ, սիրային տարվածությունն էլ չի բացառվում: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, նվերներ և ուշադրության նշաններ է խոստանում:
Նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն, իսկ կենտրոնանալը կդժվարանա: Այդ իսկ պատճառով հնարավոր են փոքրիկ ցավալի սխալներ: Բայց դուք դրանք կուղղեք, եթե ժամանակը զուր չվատնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Համառ եղեք. հենց համառության շնորհիվ դուք այսօր կկարողանաք նույնիսկ սպասվածից ավելիին հասնել: Հնարավորություն կունենաք հանգիստ ավարտել երկար ժամանակ բարդության պատճառով հետաձգվող գործերը: Բայց օրը հարմար կլինի նաև նոր բան ստանձնելու համար: Համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, ընկերները և մյուս մտերիմները չեն մերժի ձեր օգնության խնդրանքը:
Ոչ մեծ թյուրիմացությունը կարող է փչացնել ընկերների հետ հարաբերությունները, բայց լուրջ տարաձայնությունների ու վեճերի համար կարող եք չմտահոգվել: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպությամբ. դուք կաշխատեք դրանից առավելագույն օգուտ քաղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ֆինանսների հետ կապված ցանկացած հարցի լուծման լուրջ վերաբերվեք: Մի շտապեք ծախսել գումարը, գնումներ անել կամ էլ ձեզ վրա ինչ-որ պարտավորություններ վերցնել: Թեթևամտությունը կարող է զուր ծախսերի հանգեցնել: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների, ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող առաջադրանքները լուծելու համար:
Բազում վառ հույզեր կպարգևեն ուղևորություններն ու զբոսանքները: Չի բացառվում մտերիմներն ուզենան միանալ ձեզ. ուրախ կլինի: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա վերջին ժամանակներս ողջ ուժերը աշխատանքի վրա ծախսած Առյուծներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օգտվեք բարենպաստ պահից վերջին ժամանակներս լարված հարաբերությունները կարգավորելու համար: Ինտուիցիան ձեզ կհուշի, թե ինչպես արժե պահեք ձեզ հին ու նոր ծանոթների հետ: Աստղերի աջակցությամբ դուք սպասվածից ավելիին կհասնեք:
Օրը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու, վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող ընտանեկան ու կենցաղային խնդիրները լուծելու համար: Դուք հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե գործեր սպասվածից շատ լինեն: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ գնումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Աշխատեք չմտածել անլուծելի խնդիրների մասին: Եթե կենտրոնանաք նրա վրա, ինչը հիմա ձեր ուժերի սահմաններում է, ապա օրն արդյունավետ կանցկացնեք: Լավ է ինքնուրույն գործեք, չսպասեք, որ ինչ-որ մեկն օգնության է շտապելու: Փորձված մեթոդները կարող են քիչ արդյունավետ լինել, այնպես որ պատրաստ եղեք նորը մտածել:
Կուրախացնեն ձեզ լավ ճանաչող, ձեր հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ շփումները: Ընկերների հետ հանդիպումը վառ տպավորություններ կպարգևի: Ռոմանտիկ ժամադրությունը անսովոր ու հիշարժան կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ստանձնեք այն գործը, որը վաղուց է ձեզ հետաքրքրում: Հիմա դուք կկարողանաք դրանից հրաշալի գլուխ հանել: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Փորձեք ձեր գաղափարներով հետաքրքրել շրջապատողներին. չի բացառվում շատ հուսալի համախոհներ գտնեք: Օրը հարմար կլինի և՛ ծրագրված, և՛ սպոնտան գնումների համար, որոնք հաջող կլինեն:
Դուք դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, ապրումներ չեք ունենա, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա թույլ կտա խուսափել մտերիմների հետ շփումներում տհաճ պահերից, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Բաց մի թողեք ձեր դիվանագիտական տաղանդները դրսևորելու հնարավորությունը. այսօր դրանք շատերին օգտակար կլինեն: Դուք կհաշտեցնեք վիճողներին, կօգնեք ամենատարբեր մարդկանց լեզու գտնել իրար հետ: Չի բացառվում պետք լինի խառնվել ուրիշների գործերին: Դուք դա նրբանկատորեն կանեք՝ ոչ ոքի չվիրավորելով:
Օրը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք ինտուիցիային ապավինել, որի հուշումները ճիշտ, հստակ ու ժամանակին կլինեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի լուրեր կբերի այն մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգիստ էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Եզրահանգումների հարցում մի շտապեք: Սա այն օրերից մեկն է, երբ մակերեսին դրված լուծումները սխալ կլինեն, իսկ առաջին տպավորությանը վստահել չի կարելի: Իրավիճակից գլուխ հանելու և գործողությունների ծրագիր կազմելու համար ժամանակ է պետք գալու: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը:
Մտերիմները հետաքրքիր գաղափարներով կկիսվեն ու ինչ-որ անսովոր բան կառաջարկեն: Օրը կուրախացնի այն Այծեղջյուրներին, որոնք վերջին ժամանակներս նոր տպավորությունների պակաս էին զգում: Նրանք պայմանները փոխելու և հոգսերից շեղվելու հնարավորություն կունենան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարդ գործերն ու կարևոր հանդիպումները մի հետաձգեք. օրվա առաջին կեսը դրանց համար հրաշալի կլինի: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող եք արագ հաջողության հասնել. դուք ժամանակը զուր չեք վատնի: Անսպասելի հաջող կանցնեն բարդ զրույցները: Կպարզվի, որ շրջապատողները ձեզ ավելի լավ են հասկանում, քան մտածում էիք:
Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածում օգտակար կլինի հանգստանալը, ժամանակավորապես հոգսերի մասին մոռանալը: Շատ Ջրհոսներ հրաշալի ժամանակ կանցկացնեն մանկության ու պատանեկության ընկերների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Պատրաստ եղեք ինքնուրույն գործելու, քանի որ այսօր հենց այդպես կկարողանաք հաջողության հասնել: Շրջապատողներից անվերապահ աջակցություն մի ակնկալեք: Նույնիսկ նախկինում ձեր կողմից եղած մարդիկ ձեր նոր գաղափարներին քննադատորեն կվերաբերվեն:
Արժե ուշադիր լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում, նույնիսկ եթե դրանք առաջին հայացքից շատ շահավետ են թվում: Հիշեք, որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում ուժեղանալու է: Օրվա երկրորդ կեսը ձեզ ու ձեր մտերիմներին ուրախացնող նորություններ կբերի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: