Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 9
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկզբին լավ է ինքնուրույն գործեք. այդպես դուք ավելի արագ կանեք բոլոր գործերը: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Նույնիսկ մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու եք գտել, ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա:
Օրվա երկրորդ կեսին հազիվ թե կարողանաք հետևել հին ծրագրերին: Ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անել, ոտքի վրա ինչ-որ բան մտածել: Հաստատ չեք ձանձրանալու, և դա ձեզ շատ դուր կգա: Երեկոյան հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարված Խոյերին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել կամ ընկերակցել: Կարևոր չէ՝ հասարակ ու սովորական բանով եք զբաղվելու, թե բարդ առաջադրանքի լուծմանն եք անցնելու: Համախոհների աջակցությունը ձեզ բոլոր դեպքերում չի խանգարի: Ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն: Շատ բաների մասին կհաջողվի զրուցել, ձեզ լավ խորհուրդներ կտան:
Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս, չմասնակցեք գումարի հետ կապված ռիսկային միջոցառումներին: Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չեք ծրագրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ճիշտ ժամանակն է, որպեսզի վերադառնաք այն գործին, որը ժամանակին չեք կարողացել ավարտել ու հետաձգել եք: Այսօր ամեն ինչ կստացվի, պետք է միայն համառություն դրսևորեք: Կօգնեն հին ծանոթները, որոնք անսպասելիորեն կհիշեցնեն իրենց մասին: Օրվա կեսը հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների համար: Ձեզ կուրախացնի միջավայրը փոխելու հնարավորությունը:
Երեկոն հարմար չի լինի կարևոր զրույցների համար. շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կդժվարանա, հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Լավ է ինչ-որ հաճելի բան քննարկեք ու ապագայի ծրագրեր կառուցեք: Նման զրույցները ձեզ կոգեշնչեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Չարժե ապրումներ ունենալ, եթե օրվա առաջին կեսին դժվարություններ առաջանան կամ ինչ-որ բան սպասվածի նման չդասավորվի: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրերից արագ գլուխ կհանեք: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք ընկերների հետ միասին իրագործել:
Ինչքան երեկոն մոտենա, այնքան կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկզբին մի հուզվեք ու պրովոկացիաներին մի տրվեք: Այդ հատվածը ամենահաջողը չի լինելու շփումների տեսանկյունից, նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնելը երբեմն հեշտ չի լինի: Լավ է հետաձգեք բարդ հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում էլ վեճեր են եղել:
Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի: Տրամադրությունը կլավանա, և դրա համար բոլոր հիմքերը կլինեն. հավանական են հաճելի իրադարձություններ, լավ նորություններ: Հարմար շրջան է լինելու գնումների և ընկերների հետ հանդիպելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբը հարմար կլինի մանր-մունր գործերի, ընթացիկ հարցերը լուծելու համար: Չի բացառվում ստիպված լինեք միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, բայց դա ձեզ չի խանգարի ամեն ինչից հրաշալի գլուխ հանել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ: Դրանք ձեզ կհուշեն՝ ինչպես լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը:
Ավելի ուշ բարդ շրջան կգա, բայց այն հազիվ թե լուրջ դժվարություններ բերի: Կարևորն այն է, որ չհետաձգեք ծագած խնդիրների լուծումը, աշխատեք հնարավորինս արագ անել դրանք: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում, լավ է չշտապեք գնումների հարցում, նույնիսկ եթե ինչ-որ առաջարկներ ձեզ շատ շահեկան են թվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսին աշխատեք բացասական հույզերին չտրվել: Առավոտյան առաջ եկած շատ դժվարություններ կարող են լուրջ թվալ: Բայց շուտով դուք ամեն ինչից գլուխ կհանեք, և դա նույնիսկ սպասվածից հեշտ կլինի: Հաճույքով կօգնեն և՛ նոր, և՛ հին ծանոթները:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի նորություններ կբերի: Չի բացառվում դրանք վերաբերեն ֆինանսական գործերին: Որոշ Կշեռքների նշանակալի և շատ տեղին դրամական մուտքեր են սպասվում: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Պարզապես ձեզ անբռնազբոս պահեք, և դա էլ բավարար կլինի լավ տպավորություն թողնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Արդեն օրվա սկզբին դուք կզգաք, որ պատրաստ եք կարևոր գործ ստանձնել: Իսկապես, դրա համար հիմա ամենահարմար պահը կլինի, այնպես որ ժամանակ կորցնել չարժե: Աջակցություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հավանական են դրական փոփոխություններ և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում:
Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք գերհոգնածությունից: Եթե հանգստանալու, հոգսերից շեղվելու հնարավորություն կա, օգտվեք դրանից: Ձեզ քիչ ժամանակ է պետք գալու ուժերը վերականգնելու և ձեզ ավելի լավ զգալու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Այսօր ձեզ մոտ առաջ եկած ոչ բոլոր գաղափարները կհաջողվի մոտ ժամանակներս իրագործել: Լավ է սկսեք ամենահասարակից: Առաջին հաջողություններին հասնելուց հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք ու կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո:
Հավանական են հաջող գնումներ: Օրը հարմար կլինի կենցաղային տեխնիկա գնելու համար, հատկապես մի բան, որից ամեն օր եք օգտվելու: Օրվա երկրորդ կեսը ֆինանսական խնդիրների լուծում, դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ է խոստանում: Չեն բացառվում նվերները, ռոմանտիկ անակնկալներն ու ուշադրության նշանները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Լավագույն օրը չի լինելու վճռական գործողությունների համար, հատկապես եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Առավոտյան կարող եք տրվել պահի հույզերին, ցավալի սխալներ անել: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա: Դուք գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ անհասկանալի է թվացել, որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում:
Երեկոն հաճելի կանցնի: Այն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու, ընդհանուր գործերը քննարկելու համար: Դուք կարող եք անկեղծ խոսել: Կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Մի շտապեք: Որքան էլ ուզենաք ամեն ինչ արագ անել, այսօր հազիվ թե դա ստացվի: Օրն արժե սկսել լավ ծանոթ գործերից: Հնարավոր է ձանձրալի լինի, բայց դուք շատ բան կհասցնեք, մի քանի կարևոր հարց կլուծեք:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է լինելու ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Եթե ուզում եք հաշտվել, նախաձեռնող եղեք, քանի որ հարաբերությունները վերականգնելու համար բավարար կլինի առաջին քայլն անելը: Այս հատվածը կարող է ձեր մտերիմներին վերաբերող լավ նորություններ բերել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Առավոտը հարմար կլինի կարևոր զրույցի համար: Կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, նրանց հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Չեն բացառվում ձեզ համար կարևոր գործի, մեծ ուժեր խլած նախագծի հետ կապված լավ նորությունները:
Օրվա երկրորդ կեսին կարող եք նոր բան ստանձնել: Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել բարդ առաջադրանքը, ինչ նախաձեռնել անհրաժեշտ արդյունքին ավելի արագ հասնելու համար: Այս հատվածը հարմար կլինի նաև ծանոթությունների համար: Դուք դուր կգաք նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: