Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1637 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բաց մի թողեք այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնց կենսափորձն ու գիտելիքները հարգանքի արժանի եք համարում: Պիտանի խորհուրդներ ստանալու հնարավորություն կունենաք, որոնք էլ թույլ կտան խուսափել սխալներից: Կպարզվի, որ գործողությունների ձեզ ծանոթ մեթոդները անարդյունավետ են: Ձեզ կհուշեն, թե ինչպես կարող եք արագ հաջողության հասնել: Օրը հարմար կլինի կարճատև ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ դրանք կապված կլինեն կարևոր գործերի հետ, թե պարզապես շեղվելու, պայմանները փոխելու համար ճամփա կընկնեք: Որոշ Խոյերի հաճելի ծանոթություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Մանր-մունր, բայց մեծաթիվ, անհապաղ լուծում պահանջող խնդիրները կշեղեն ձեզ ծրագրած գործերից, սկսած ամեն ինչ չեք կարողանա ավարտել: Բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, բավական ուժեղ կլինի, իսկապես կարևոր առաջադրանքները միանգամից կլուծեք, մնացածներին կարող եք ավելի ուշ վերադառնալ: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները: Երեկոյան հյուր կգան մարդիկ, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լուրջ խնդիրների համար մտահոգվելու կարիք չկա: Մանր-մունր տհաճությունները օրվա սկզբին կարող են հանել ձեզ հավասարակշռությունից, սակայն դուք հույզերը կհաղթահարեք: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք նոր հնարավորություններ կտեսնեք: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք ցանկացած պահի պատրաստ կլինեն օգնության շտապել: Արժե հաստատակամ լինել, քանի որ հենց դրա շնորհիվ կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Հաջողության հանդեպ ձեր վստահությունը շատերի սրտով կլինի, ավելի մոտիկից ծանոթանալու ցանկություն ունեցողներ կլինեն: Հավանական են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, պետք է լսել ինտուիցիային: Հենց նրա հուշումների շնորհիվ դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք, գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված խնդիրներից: Առավոտը բավական հանգիստ կանցնի, փոխարենը հետո ձեզ վառ, հիշարժան իրադարձություններ ու հաճելի անակնկալներ են սպասվելու: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց հետ հարաբերությունները վերջին ժամանակներս հարթ չէին: Կհաջողվի հանգիստ քննարկել բարդ հարցերը, զրուցել ամեն ինչի մասին: Չի բացառվում լուծում պահանջող կենցաղային խնդիրներ առաջանան: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների անցնի, ընդ որում՝ դրանք հաճախ դատարկ բաների պատճառով են առաջանալու: Բայց դուք հանգստություն կպահպանեք, չեք բարկանա կամ նյարդայնանա: Հենց դա էլ թույլ կտա հարթել սուր անկյուններն ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք: Այսօր դուք էներգիայով լի ու համառ կլինեք, չեք ուզենա կիսատ թողնել սկսածը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Սակայն արժե նկատի ունենալ, որ երբեմն պետք է դադար վերցնել, գլուխ հանել իրավիճակից և միայն դրանից հետո որոշել, թե ինչպես եք գործելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք գործերը հենց առավոտվանից կստանձնեք և արդեն օրվա կեսին մեծ մասամբ կանեք ամենը, ինչ ծրագրել էիք: Դա կապված կլինի ոչ միայն ձեր առույգ լինելու, այլև համախոհների օգնության հետ, որը ճիշտ ժամանակին կստանաք: Բացի այդ, հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանցից մեկը ձեզ կհուշի, թե ինչպես կարող եք լուծել վաղուց բոլորին անհանգստացնող խնդիրը: Օրը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք նաև ապագա աշխատանքի մասին զրուցել, բայց միայն անկաշկանդ մթնոլորտում: Այդպես դուք կկարողանաք ձեզ լավագույն կողմերով դրսևորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համբերությամբ զինվեք. այն այսօր պետք է գալու շրջապատողների հետ շփվելիս: Ոչ բոլորը ձեզ ճիշտ կհասկանան, չի բացառվում նույնիսկ հասարակ բաները ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել: Տեղի ունեցողին հումորով վերաբերվեք: Այդպես դուք և՛ մթնոլորտը ժամանակին կլիցքաթափեք, և՛ բոլորի տրամադրությունը կբարձրացնեք: Օրը բավական հագեցած կլինի, քանի որ մանր-մունր շատ գործեր ուշադրություն են պահանջելու, և դրանցից պիտի մենակ գլուխ հանեք: Բայց դուք բավարար էներգիա կունենաք, հոգնածություն էլ չեք զգա: Երեկոն կուզենաք ընկերների հետ անցկացնել: Այն շատ հաճելի կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հաջող, բայց անհանգիստ օր է սպասվում: Եթե չգիտեք՝ ինչ ստանձնել առաջին հերթին, ապա խորհրդակցեք հին ծանոթների հետ, որոնց հուշումները շատ տեղին կլինեն: Լավ է չփորձեք միաժամանակ մի քանի հարց լուծել: Դուք ավելի արագ կհասնեք ձեր նպատակներին, եթե հետևողականորեն գործեք: Կարևոր կլինի ընտանեկան ֆինանսների կամ ունեցվածքի հետ կապված գործերում շտապողականությունից խուսափելը: Այստեղ լավագույն որոշումներն առաջինը մտքին չեն գա, ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ամեն ինչից գլուխ հանելու համար: Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն, դուք արագ կպայմանավորվեք ընդհանուր գործերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը կուրախացնի: Առավոտյան ձեզ անսովոր իրադարձություններ, հաճելի անակնկալներ են սպասվելու: Սակայն այդ հատվածում ցանկալի չէ կարևոր գործեր ծրագրելը. վտանգ կա՝ ինչ-որ բան աչքաթող անեք: Մի փոքր սպասեք: Ավելի ուշ կենտրոնանալը ավելի հեշտ կլինի, կհասկանաք, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել: Օրվա երկրորդ կեսը պիտանի նորությունների և հեռվից երկար սպասված լուրերի ժամանակ է լինելու: Դուք կկարողանաք որոշակիություն մտցնել ծրագրերում և ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Երեկոն հարմար կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Կարող եք նախաձեռնող լինել մի մարդու հետ շփումներում, որը ձեզ վաղուց դուր է գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ճիշտ է, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բարդ հարց լուծել, բայց դուք դա կկարողանաք անել: Օգնության կարիք չեք ունենա, սակայն եթե ինչ-որ մեկին դիմեք խնդրանքներով, ձեզ չեն մերժի: Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Այսօր շատ բան կուզենաք հասցնել, սակայն կարևոր կլինի օրն այնպես ծրագրել, որ հանգստի համար էլ ժամանակ մնա: Չի բացառվում օրվա երկրորդ կեսին ուզենաք մենակ մնալ հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չնայած օրը կարևոր իրադարձություններ ու գլխապտույտ հաղթանակներ չի բերի, բայց այն կուրախացնի: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Ջրհոսներին, ինչպես նաև նրանց, ովքեր վերջին ժամանակներս ռոմանտիկայի կարիք ունեին: Չի բացառվում նոր ծանոթությունը: Դրանից կարող են երկարատև ու լուրջ հարաբերություններ սկսվել: Ձեզանից կախված կլինի, թե ինչպես դրանք կզարգանան: Մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա; Պատրաստ եղեք հետաձգել սեփական գործերը այն ցուցաբերելու համար: Վատ չեն անցնի ուղևորությունները, սակայն օրվա երկրորդ կեսին ճանապարհին ավելի շատ ժամանակ պիտի անցկացնեք, քան կարծում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հավանական են անսպասելի իրադարձություններ, նորություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Որոշ Ձկներ կհետաձգեն սեփական գործերը բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու համար: Շրջապատողների հետ համբերատար ու նրբանկատ կլինեք: Հենց դա կօգնի խուսափել նույնիսկ աննշան տարաձայնություններից: Օրվա առաջին կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի, երկրորդը ավելի հագեցած կլինի, ավելի շատ վառ հույզեր կպարգևի: Հավանական են անսպասելի այցեր, անակնկալներ հին ընկերներից, ինչպես նաև ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|