Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 4
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Այսօր շատերը ձեր աջակցության կարիքը կունենան: Այդ հարցով կարող են դիմել ամենատարբեր մարդիկ, այդ թվում նրանք, ովքեր ժամանակին իրենք ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել: Չի բացառվում պետք լինի հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրներից գլուխ հանելու համար: Բայց դա ձեզ չի խանգարի ժամանակին լուծել ամենակարևոր հարցերը:
Օրվա առաջին կեսը հոգսերով լինի կլինի, երկրորդը կուրախացնի հաճելի անակնկալներով: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Սիրահարված Խոյերի տրամադրությունը կբարձրացնի հեռվից ստացած լուրը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Եթե ինչ-որ մեկի աջակցության կարիքը զգաք, ապա անպայման կստանաք այն: Հազիվ թե ինչ-որ մեկն անտարբեր մնա ձեր անսովոր գաղափարներին: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար ձեր առաջարկներին քննադատորեն են վերաբերվում, այսօր պատրաստ կլինեն համագործակցության:
Հեշտությամբ լեզու կգտնեք հին ծանոթների հետ, նաև նրանց, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու համար: Մարդիկ, որոնց հետ ժամանակին աշխատել կամ ընկերություն եք արել, ուրախ կլինեն ձեզ հետ կրկին շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Փոքրիկ թյուրիմացություններից խուսափել չի ստացվի: Դրանք շատ հավանական կլինեն օրվա առաջին կեսին: Սակայն տագնապելու կարիք չկա, դուք հեշտությամբ կլուծեք բոլոր խնդիրները, իսկ ցավալի պատահարները տհաճ հետևանքներ չեն ունենա: Աշխատեք լավատեսորեն տրամադրվել, քանի որ այդպես ավելի արագ հաջողության կհասնեք:
Գործնական բանակցությունները հեշտ չեն անցնի: Չի բացառվում դրանց համար սպասվածից շատ ժամանակ պետք գա: Բայց ամեն ինչ ամենաբարենպաստ ձևով կավարտվի: Որոշ Երկվորյակներ շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հարմար կլինի պիտանի գործերի համար: Կարևոր չէ՝ դրանք հասարակ, թե բարդ կլինեն, ձեզ ծանոթ, թե լրիվ նոր: Աստղերը ձեր կողմից կլինեն, դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Հաջողությամբ կլուծվեն աշխատանքային հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս տարաձայնություններ քիչ չեն եղել: Ձեզ անսպասելիորեն կաջակցեն մարդիկ, որոնք նախկինում չեն հետաքրքրվել ձեր գործերով: Դա թույլ կտա արագ լուծել խնդիրները:
Երեկոյան կուզենաք շեղվել հոգսերից, և դուք նման հնարավորություն կունենաք: Ընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն, ամենամտերիմները կփորձեն ուրախացնել ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նորերի հետ: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ չեն մերժի: Որոշ Առյուծներ իրենց հմայքի շնորհիվ ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ կգտնեն:
Առօրյա լավ ծանոթ զբաղմունքները կարող են չափազանց ձանձրալի թվալ, չի բացառվում լրիվ նոր բան ուզենաք: Բարեբախտաբար, հետաքրքիր գործ արագ կգտնեք: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ բան կախված կլինի կշռադատված որոշումներ ընդունելու, այլ ոչ թե պահի հույզերին տրվելու ձեր ունակությունից: Դուք ինքներդ սխալներ չեք գործի, շրջապատողներին էլ կօգնեք խուսափել դրանցից ու հակասական արարքներ չգործել: Մտերիմները շնորհակալ կլինեն ձեզ ժամանակին նախազգուշացնելու, խորհուրդների և աջակցության համար:
Օրը անսովոր հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում ծանոթությունը, որից արդյունավետ համագործակցություն կամ երկարատև ընկերություն կսկսվի: Օրը վատը չի լինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սակայն այստեղ կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դուք ժամանակը զուր չեք վատնի, օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Օրն արժե սկսել ամենաբարդ առաջադրանքները լուծելուց, դուք դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Շրջապատողներն ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին: Ինչ-որ մեկը կխոստովանի, որ թերագնահատել է ձեզ ու կուզենա հարթել ձեզ հետ հարաբերությունները: Ժամանակի ընթացքում այդ մարդը կարող է ձեր հուսալի համախոհը դառնալ:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Կարող եք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա. ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն վերջին ժամանակներս բոլորին վշտացնող խնդիրները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Կենտրոնացեք ձեր գործերի վրա և աշխատեք չխառնվել ուրիշների գործերին, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Սա ամենահասարակ օրը չի լինելու, բայց դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե հետևողականորեն գործեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ: Հիշեք, որ ուրիշների խորհուրդներն այսօր հազիվ թե օգտակար լինեն: Իսկ ահա սեփական ինտուիցիային հուշումներն արժե լսել:
Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, իսկ երկրորդը հարմար կլինի համախոհներ փնտրելու, ջանքերը միավորելու համար: Ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպումները նույնպես լավ է երեկոյի համար ծրագրեք, քանի որ այդ հատվածում շփումները հաճելի կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին կարող են դժվարություններ առաջանալ: Բայց դրանք ձեր տրամադրություն չեն փչացնի, չեն ստիպի հրաժարվել ծրագրերից: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք ձեր ձևով կգործեք ու անպայման կհասնեք դրված նպատակներին: Կարևոր մասնագիտական հաղթանակներ տոնելու շանս կա: Եթե ցույց տաք, թե ինչի եք ունակ, ապա շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք:
Առավոտյան աննկատ դրական միտումները ժամ առ ժամ կուժեղանան: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես հաջողության հասնել դրանցում: Չի բացառվում դրանում օգնեն մտերիմները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ձեզ բարդ, բայց շատ հետաքրքիր ու արդյունավետ օր է սպասվում: Հնարավոր է ստիպված լինեք վերադառնալ հին նախագծերին ու առաջադրանքներին. այս անգամ դուք սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ արդյունքի չեք հասել: Հավանական են պիտանի ծանոթություններ: Հաջող կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Բոլորին դուր գալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք:
Ստանձնած բոլոր գործերին կաշխատեք ստեղծագործաբար մոտենալ: Հենց դրա շնորհիվ էլ շատերը կուզենան օգնել ձեզ, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ձեզ պատասխանատու օր է սպասվում: Պիտի լուրջ որոշումներ ընդունեք, զբաղվեք կարևոր գործերով, ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք: Երբեմն հեշտ չի լինի: Բայց դուք ձեր փորձի շնորհիվ սխալներ չեք գործի: Լավ է գործեք փորձված մեթոդներով. համարձակ փորձարկումների համար օրը հարմար չէ:
Տանը հնարավոր են անսպասելի ու զվարճալի պատահարներ, թյուրիմացություններ, որոնք երկար ժամանակ ծիծաղով կհիշվեն: Չի բացառվում հյուր գան հին ծանոթները: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բավական հոգնեցնող կլինի: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Նման պահերին դժվար կլինի ոչինչ չմոռանալն ու չխառնելը: Բայց դուք գլուխ կհանեք: Աշխատեք ավելի շատ վստահել սեփական ինտուիցիային և առողջ բանականությանը, քան ուրիշների խորհուրդներին: Նույնիսկ ընկերների և փորձված համախոհների խորհուրդները այսօր ավելի շատ կշեղեն, քան կօգնեն:
Ավելի հանգիստ ու հաճելի կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն ուրախ նորություններ ու լուրեր կբերի մարդկանցից, որոնց կարոտել էիք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը նույնիսկ սպասվածից լավ կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: