Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 31
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1840 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Համբերությամբ զինվեք. այն ձեզ պետք է գալու օրվա սկզբին: Այդ հատվածում ամեն ինչ միանգամից ձեր ուզածի նման լավ չի ստացվելու: Նույնիսկ ամենահասարակ գործերով զբաղվելիս անսպասելի դժվարությունների կբախվեք: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և դուք շուտով դրական փոփոխություններ կնկատեք: Օրվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում շատ գործերում, որոնք անկեղծ հետաքրքրությամբ կստանձնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն: Դուք խուճապի չեք մատնվի, կաշխատեք առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար կլինի աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Մտավախություն մի ունեցեք, որ ինչ-որ դժվարություններ կամ ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, քանի որ դա քիչ հավանական է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ դուք արագ կհասնեք դրված նպատակներին: Աշխատեք բացառապես սեփական ուժերին ապավինել, մի սպասեք, որ ինչ-որ մեկն օգնության կշտապի: Հավանական են պիտանի ծանոթություններ: Հաջող կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Անձնական հարաբերություններում չեն բացառվում լարված պահերը, սակայն դուք ամեն ինչ արագ կհարթեք, լուրջ կոնֆլիկտներ և այլ խնդիրներ թույլ չեք տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, աշխատեք հնարավորինս վաղ անցնել դրանց իրագործմանը: Առավոտը շատ արդյունավետ կանցնի, թույլ կտա ավարտել ավելի վաղ սկսածն ու նոր բան ստանձնել: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կամաց-կամաց կնվազի: Չի բացառվում ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Դուք իրար կես խոսքից կհասկանաք, տարաձայնություններ էլ չեն առաջանա: Շատ ավելի դժվար կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելն ու նրանց դուր գալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է կարևոր գործեր սկսելու համար: Հնարավոր է՝ անհրաժեշտ արդյունքներին միանգամից հասնել չհաջողվի, բայց նպատակին տանող առաջին քայլերը կանեք ու գոհ կմնաք նրանից, ինչին հասել եք: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, նրանց առանց դժվարության կգտնեք: Ո՛չ նոր, ո՛չ հին ծանոթները չեն ուզենա կողքից դիտողի դերում լինել, եթե նրանց դիմեք աջակցության հարցով: Գումարի հետ զգույշ եղեք: Ֆինանսների հետ կապված գործերում թեթևամիտ կլինեք, կշտապեք որոշումների հարցում: Չի բացառվում դա զուր ծախսերի և անհաջող գործարքների պատճառ դառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Իմաստուն մարդիկ միանգամից ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, մնացածներին ավելի շատ ժամանակ կպահանջվի դա անելու համար: Լավ կանցնեն և՛ գործնական բանակցությունները, և՛ անձնական հանդիպումները: Որոշ Առյուծներ սիրո խոստովանություն կլսեն, որին վաղուց էին գաղտնի սպասում: Այսօր չեք ձանձրանալու. տարբեր գործեր ու հետաքրքիր հնարավորություններ շատ կլինեն: Ինտուիցիան միանգամից կհուշի, որ լավ է չփորձեք հին ծրագրերին հետևել, այլ իմպրովիզներ անեք: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Դա հատկապես նկատելի կլինի օրվա սկզբին, ուստի այդ շրջանի համար լավ է լուրջ գործեր ու կարևոր հանդիպումներ չծրագրեք: Վտանգ կա՝ ինչ-որ բան աչքաթող անեք, մոռանաք կամ խառնեք, անտեղի շեղվեք և անուշադրության պատճառով սխալներ անեք: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Շատ բան ավելի լավ կստացվի, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել և՛ խորհրդի, և՛ աջակցության խնդրանքով: Չեն բացառվում դրամական մուտքերը և անսպասելի նվերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հագեցած ու հոգնեցնող կլինի, բայց բավական հաջող կդասավորվի: Նրա առաջին կեսին դուք նոր գաղափարներ կունենաք, որոնք կյանքի կոչելու համար պատրաստ կլինեք մնացած ամեն ինչ հետաձգել: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնցից երկարատև համագործակցություն կսկսվի: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ հեշտ է ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, նույնիսկ ձեզանից շատ տարբերվողների: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ծրագրերին վերադառնալու, ավելի վաղ տված խոստումները կատարելու համար: Այն բարենպաստ կլինի նաև մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է գործնական բանակցությունների, համատեղ նախագծերին մասնակցելու, խմբով աշխատելու համար: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն: Համախոհների հավաքելն ու ոգեշնչելը դժվար չի լինի: Դուք ձեր գաղափարներով կվարակեք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ձեր ցանկացած առաջարկի քննադատորեն են մոտեցել: Նոր առաջադրանքներ, հոգսեր ու պարտականություններ կհայտնվեն: Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե ձեզ սահմանների մեջ չդնեք, երևակայեք ու իմպրովիզներ անեք: Ինչ-որ մեկին ձեր անսովոր առաջարկները կարող են վախեցնել, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնց դրանք կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը կուրախացնի անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություններով, հաճելի անակնկալներով, որոնք երկար կհիշվեն: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, իսկ որոշ Աղեղնավորների համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք կկարողանաք կենտրոնանալ առօրյա գործերի վրա, կավարտեք ավելի վաղ սկսածը: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել, դուք գումարը ճիշտ կտնօրինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը ուրախության առիթներ կբերի: Տրամադրությունը լավը կլինի, դուք կուզենաք նոր բան ստանձնել և դրա համար պայմանները բավական բարենպաստ կլինեն: Հաջողությամբ կլուծվեն նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Դուք կարող եք բախվել դժվարությունների, եթե նոր բան ստանձնեք: Դրված նպատակներին հասնելը սպասվածից դժվար կլինի: Բայց ձեր ծրագրերից հրաժարվել չեք ուզենա, և դուք անպայման կգտնեք դրանք իրագործելու ձևը: Դրանում հաճույքով կօգնեն մտերիմները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է շփումների համար: Այսօր կարող եք ասել այն, ինչ մտածում եք. դա բոլորին դուր կգա: Մարդիկ, որոնց հետ նախկինում լեզու գտնել չի ստացվել, այսօր իրենք ձեզ ընդառաջ կգան: Ոչ վաղ անցյալի մրցակիցները ընկերություն և աջակցություն կառաջարկեն, իսկ ինտուիցիան կհուշի՝ արդյոք կարելի է վստահել նրանց: Գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Հավանական են անսպասելի ձգձգումներ, որոշ Ջրհոսներ ցավալի սխալներ կանեն: Կհաջողվի հաղթահարել բոլոր փորձությունները, բայց դա միանգամից չի ստացվի: Այնպես որ համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կուզենաք օրն արդյունավետ անցկացնել, և նման հնարավորություն դուք կունենաք: Կարող եք գործերը հենց առավոտվանից ստանձնել: Դուք միանգամից կզգաք, թե ինչ ուժեղ են դրական միտումները, ամեն ինչ լավ կստացվի, դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի, արագ կհասնեք ավելի վաղ դրված նպատակներին: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հանգստի և մտերիմների հետ շփվելու, ինչպես նաև ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել. դուք ճիշտ ընտրություն կանեք, գումարը դատարկ բաների վրա չեք վատնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|