ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3580 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե համբերությամբ զինվել, քանի որ այսօր հազիվ թե կարողանաք արագ հաջողության հասնել: Ձեզ համար կարևոր հարցերի լուծումն անորոշ ժամանակով կհետաձգվի: Բայց անհանգստանալու լուրջ պատճառներ չկան: Աստղերը ձեզ կաջակցեն, և ամեն ինչ լավ կստացվի, թեկուզ՝ ոչ միանգամից:

Օրը հարմար կլինի լավ ծանոթ գործերի, ավելի վաղ սկսածն ավարտելու և եզրահանգումներ անելու համար: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները, իսկ ահա նոր ծանոթների հետ հազիվ թե արագ ընդհանուր լեզու գտնեք: Երեկոյի համար ոչ մի բարդ ու հոգնեցնող բան մի ծրագրեք. այդ հատվածում կուզենաք հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ կանցնեն կարևոր հանդիպումները, դուք համատեղ գործողությունների մասին արագ կպայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց աջակցությունը վաղուց էիք ուզում ստանալ: Չեն բացառվում նոր աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկները: Պատասխանի հարցում լավ է չշտապեք. ամեն ինչ կշռադատելու համար որոշ ժամանակ է պետք գալու:

Օրը հարմար կլինի ուսման համար. դուք արագ կմտապահեք նոր ինֆորմացիան, գլուխ կհանեք մի բանից, ինչը դեռ վերջերս բարդ էր թվում: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, դուք հաջող գնումներ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հագեցած, հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Կարող եք ստանձնել կարևոր ու բարդ գործերը. կհաջողվի արագ գլուխ հանել դրանցից, հասնել անհրաժեշտ արդյունքի: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Դրանց ուշադրություն կդարձնեն հենց այն մարդիկ, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել:

Գործնական ոլորտում նոր հեռանկարներ կբացվեն: Որոշ Երկվորյակներ կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան, մյուսները կգտնեն իրենց եկամուտները մեծացնելու ձևը: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է կարևոր ու բարդ գործերի և այն հարցերը լուծելու համար, որոնցից գլուխ հանել նախկինում չի ստացվել: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առավոտյան, իսկ ինչը կարելի է հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Շրջապատողները ձեզ հաճույքով կօգնեն. դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր առաջ ձեր խնդրանքներին չեն արձագանքել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. այսօր դուք ֆինանսական գործերում հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի հավանական են զուր ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք ինտուիցիային ապավինել. գումարի հետ կապված հարցերում նրա հուշումները ճշգրիտ կլինեն: Հավանական են հաջող ներդրումներ ու գնումներ: Օրը բարենպաստ կլինի փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու, իրավաբանական խորհրդատվության դիմելու համար:

Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, նույնիսկ ձեր հայացքներին անհամաձայն մարդկանց հետ պայմանավորվելը: Չի բացառվում ծանոթությունը, որից ռոմանտիկ կամ ընկերական հարաբերություններ կսկսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր պետք է արագ գործեք ու արագ որոշումներ ընդունեք: Ծրագրեր կազմելու, ամեն ինչ կշռադատելու համար ժամանակ չեք ունենա: Փոխարենը ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել:

Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ, թե ինչ բնույթ կկրեն դրանք՝ գործնական, թե ժամանցային: Հաջողությամբ կավարտվեն ձգձգվող բանակցությունները. որոշ Կույսեր առաջարկներ կստանան, որոնց վաղուց էին սպասում: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արժե շտապել: Հենց օրվա առաջին կեսն է բարենպաստ լինելու և հարմար կարևոր հարցերը լուծելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք գլուխ հանել բարդ գործերից, անհրաժեշտ արդյունքին կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Հավանական  են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի առօրյա գործերի, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Օգտակար կլինի մտերիմների հետ ծրագրերը քննարկելը. նրանք կաջակցեն ձեզ, հրաշալի խորհուրդներ կտան, օգնություն կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հագեցած կլինի: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, ուստի պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն: Անհրաժեշտ արդյունքներին հասնելուն կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Կարևոր հարցերը կարող եք քննարկել ոչ ֆորմալ միջավայրում. այդպես լավ լուծում ավելի արագ կգտնվի:

Չեն բացառվում ոչ մեծ ընտանեկան տարաձայնությունները, լարված պահերը մտերիմների հետ շփումներում: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, բացի այդ, կարող են հիշվել հին վիրավորանքները: Բայց դուք կգտնեք ամեն ինչ կարգավորելու ձևը, և երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է ծրագրեր կառուցելու և դրանք այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնք կարող են օգնել մտածածն իրագործելու հարցում: Դուք ձեր ուժերը իրատեսորեն կգնահատեք, ցանկալին իրականության տեղ չեք ընդունի: Ցանկացած խնդրի լուծման ձեր լուրջ մոտեցումը շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնի: Նոր ծանոթները միանգամից կհասկանան, որ ձեզ կարելի է վստահել:

Հավանական են դրամական մուտքեր. ամենայն հավանականությամբ խոսքը աննշան գումարի մասին է լինելու: Սակայն դրանք շատ տեղին կլինեն. դուք կկարողանաք պիտանի իրեր ձեռք բերել, ուրախացնել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Այսօր դուք կարող եք լեզու գտնել նրանց հետ, ում հետ դա երկար ժամանակ անել չի հաջողվել, իսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին էլ համախոհների կվերածեք: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Կարող եք գնումներ անել. դուք գումարը դատարկ բաների վրա չեք ծախսի:

Մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնությունները հնարավոր են, սակայն թեժ վեճեր չեն լինի, արագ մի որոշում կընդունվի, որի հետ բոլորը համաձայն կլինեն: Երեկոն հարմար կլինի հին ծանոթների հետ հանդիպելու համար, որոնց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվելու: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ. այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք և արդյոք նախաձեռնող կլինեք:

Օրվա առաջին կեսին հավանական են ձգձգումներ գործերում, աշխատանքային խնդիրներ: Դուք արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը, բայց դա որոշ ջանքեր է պահանջելու: Ավելի ուշ թեթև ու բարենպաստ շրջան կգա, երբ շատ բան լավ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին տարաձայնություններից խուսափելը դժվար է լինելու: Դուք համառ կլինեք, շրջապատողներն էլ չեն ուզենա զիջումների գնալ, այնպես որ  ընդհանուր գործերի նույնիսկ բավական կառուցողական քննարկումը կարող է թեժ վեճով ավարտվել: Օրվա երկրորդ կեսին պայմանավորվելը կհեշտանա: Հենց այդ հատվածի համար էլ արժե ծրագրել բոլոր կարևոր հանդիպումները:

Նոր բան սովորելու, պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել սխալներից: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում որոշումներ ընդունել չեք շտապի, և դա իսկապես իմաստուն քայլ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3580 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0