Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2428 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի կասկածեք այսօր առաջ եկած գաղափարներին: Հնարավոր է, շրջապատողներին դրանք այնքան էլ հաջող չթվան: Բոլորի համար հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները, նրանք չեն հասկանա, թե ինչպես եք պատրաստվում հաջողության հասնել: Քննադատները կփոխեն իրենց կարծիքը, երբ տոնեք առաջին հաղթանակները, իսկ դա շատ շուտ տեղի կունենա: Նոր առաջադրանքների լուծմանը նախանձելի ոգևորությամբ կանցնեք և արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք շուտով ձեր ամենահուսալի համախոհները կդառնան: Հնարավոր է սիրային տարվածությունն աշխատավայրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն արժե սկսել ամենակարևոր գործերից: Ձեզանից մի քանի ժամ է պահանջվելու անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Օգնության կարող են հասնել մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Համախոհներ կդառնան նրանք, ում հետ մինչև վերջերս մրցակցում էիք: Հնարավոր է անսովոր, բայց շատ արդյունավետ համագործակցության սկիզբ: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է լինելու տնային գործերի, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Մտերիմների հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք, կենցաղային հարցերի պատճառով տարաձայնություններ չեն լինի: Երեկոն ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ստանձնեք այն, ինչ ոգեշնչում է ձեզ: Հնարավոր է հեշտ չլինի, բայց դուք անպայման հաջողության կհասնեք: Ճանապարհին կարող են դժվարություններ առաջանալ: Բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Դուք մտածածից չեք հրաժարվի, նախանձելի համառություն կդրսևորեք, և դա շատերին դուր կգա: Դուք ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ կգտնեք: Բայց հիշեք, որ այսօր չարժե պահի հույզերին տրվել: Ցանկացած գործի լուրջ մոտեցումը կօգնի խուսափել սխալներից: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի մտերիմներին մեծ ուշադրություն դարձնելը. նրանց համար դա շատ կարևոր կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին արժե արագ ու վճռական գործել: Դա բարենպաստ և արդյունավետ ժամանակ է լինելու, այն գործերում հաջողություններ է խոստանում: Այս հատվածը հարմար կլինի նաև ինքնուրույն աշխատանքի, համատեղ նախագծերին մասնակցելու համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելը և այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Ավելի ուշ կենտրոնանալը կդժվարանա: Օրվա երկրորդ կեսին փոքրիկ թյուրիմացություններ կառաջանան, որոնց պատճառով տրամադրությունը թեկուզ կարճ ժամանակով կվատանա: Այս հատվածը հարմար կլինի հանգստի, մտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ շատ պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Շատ հարցերում դուք ինտուիցիային կապավինեք, և նրա հուշումները կօգնեն ձեզ ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ վարք դրսևորել, արագ ճիշտ որոշումներ ընդունել: Նոր համախոհների աջակցությամբ դուք արագ կլուծեք բարդ աշխատանքային առաջադրանքները: Օրը հարմար կլինի նաև սովորել սկսելու համար: Շատ բան ոտքի վրա կյուրացնեք, և նոր գիտելիքներին արագ կիրառում կգտնվի: Կհաջողվի գլուխ հանել նախկինում շատ բարդ թվացող գործերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին կարևոր կլինի հանգստությունն ու դրական տրամադրվածությունը պահպանելը: Հենց դա թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ այն ոչ ոք չէր սպասում: Ճիշտ է, ստիպված եք լինելու որոշ ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու վրա: Բայց դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Նախկինում ձեզ բարձրից նայող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Օրը հրաշալի կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու համար: Նույնիսկ միապաղաղ գործերը հետաքրքիր կդառնան, եթե դրանցով լավ ընկերախմբով զբաղվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Առավոտն առանց մանր-մունր խնդիրների, անհաջող զուգադիպությունների, տրամադրությունը փչացնող պատահարների չի անցնի: Նման պայմաններում դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը, բայց դա ձեզ մոտ կստացվի; Շատ Կշեռքների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները իրենց ինքնավստահ կզգան: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք չեք ուզենա բաց թողնել, կվճռեք անել այն, ինչ վաղուց էիք ուզում: Հավանական են անսովոր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի, որ դրանց արժե համաձայնել, և այն չի սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հաջող և արդյունավետ կանցնի, եթե վճռական ու արագ գործեք: Երկար մտորելու հնարավորություն չեք ունենա: Ավելի հավանական է, որ պետք լինի ինտուիցիայով ղեկավարվել: Բարեբախտաբար, այն ձեզ հուսախաբ չի անի: Շրջապատողները միանգամից չեն հասկանա ձեր արարքների դրդապատճառները, բայց ձեզ չեն տարահամոզի: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, քանի որ հենց դրանից կարող են դրական փոփոխություններ սկսվել: Անկեղծ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, և դա անպայման կգնահատեն: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճելու համար զղջում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աստղերը ձեր կողմից կլինեն, բայց միանգամից պարզ չի դառնա, թե ինչպես կարելի է օգտվել նրանց աջակցությունից: Մի շտապեք, ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ծրագրեր կազմելու և որոշելու համար, թե ինչպես եք շարժվելու դեպի նպատակը: Օգտակար կլինի նաև այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձը նախկինում ձեզ բազմիցս օգնել է: Նրանցից այսօր հետաքրքիր բաներ կիմանաք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դրանք շատ տեղին կլինեն, կկարողանաք հաջող գնումներ անել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կապերին ընտրողաբար մոտենալն այսօր շատ կարևոր կլինի: Դեպի ձեզ կձգտեն կասկածելի անձինք՝ երբեմն շատ գրավիչ առաջարկներ անելով: Մի հավատացեք հեշտ փողեր խոստացողներին: Գումար աշխատելու հնարավորություն դուք կունենաք, բայց դրա համար պիտի աշխատեք: Ուշադիր Այծեղջյուրներին օրը պատասխաններ կբերի այն հարցերին, որոնց վրա նրանք երկար գլուխ են կոտրել: Ե՛վ մասնագիտական, և՛ անձնական ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Հավանական են ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ գործերը մի հետաձգեք. առավոտյան դուք դրանցից ավելի արագ կարող եք գլուխ հանել: Կգտնվեն օգնելու պատրաստ մարդիկ, աստղերն էլ ձեր կողմից կլինեն: Իրադարձություների հաջող ընթացքը թույլ կտա հասնել մի արդյունքի, որը ոչ ոք չէր սպասում: Դա դեպի ձեզ կգրավի համընդհանուր ուշադրությունը: Պատրաստ եղեք դրան ու ձեզ անկաշկանդ պահեք, այդպես դուք լավ տպավորություն կթողնեք: Ժամանակի ընթացքում գործնական ակտիվությունը կնվազի, իսկ ահա անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը զգալի կդառնա: Ձեզ կես խոսքից կհասկանան ոչ միայն մտերիմները, այլև նոր ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը գործնական տեսանկյունից շատ հաջող կլինի: Շատերին կզարմացնեն ձեր ոչ ստանդարտ որոշումներն ու համարձակ գաղափարները: Դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնց մեծ հարգանքով եք վերաբերվում: Չի բացառվում, որ նրանք նույնիսկ շուտով համագործակցություն առաջարկեն ձեզ: Ամեն անգամ հարթ չեն լինի անձնական հարաբերությունները: Մտերիմներին ձեր ապրումները հասկանալի չեն լինի, երկար զրույցներ վարել էլ չեք ուզենա: Այնպես որ լարված պահերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Բայց օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը բարենպաստ կդառնա, դուք ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|