Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5112 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե դուք կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա հրաշալի գլուխ կհանեք նրանից: Բարդ մասնագիտական հարցերը լուծելու համար շատ ժամանակ պետք չի գա: Որոշ Խոյեր նոր համախոհներ կգտնեն, կստանան ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Տնային գործերը սպասվածից ժամանակատար են լինելու: Չի բացառվում կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: Բայց խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի, այնպես որ անհանգստության լուրջ պատճառներ չկան: Բացի այդ, հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, հին պարտքերի վերադարձ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Համբերությամբ զինվեք. իրադարձությունները դանդաղ են զարգանալու, դրված նպատակներին միանգամից հասնել չի ստացվի: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, հնարավորություն կունենաք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Օրը հարմար կլինի գնումների և գործարքների, ֆինանսական և ունեցվածի հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. դրա համար շատ ժամանակ պետք չի գա, դժվարություններ էլ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է կարևոր զրույցների համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար արհամարհում են ուրիշի տեսակետն ու հետաքրքրվում են բացառապես սեփական կարծիքով: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի: Արժե զգույշ լինել գումարի հետ. հավանական են զուր ծախսեր, անհաջող գործարքներ: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Շատ Երկվորյակների ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Չի բացառվում պետք լինի միաժամանակ մի քանի բարդ առաջադրանք լուծել: Դուք դա կանեք, բայց որոշակի ջանքերի գնով: Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք օգնականներ գտնել: Բայց մի քանի ժամ կանցնի, և իրավիճակը կփոխվի, դուք հուսալի համախոհներ կգտնեք: Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի, որոնց իրագործմանը կարող եք ավելի ուշ անցնել: Իսկ մինչ այդ կարող եք ուշադրություն դարձնել մտերիմներին, որոնց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Սա շատ բարենպաստ օր է լինելու, հարմար է լինելու կարևոր գործերի համար: Աստղերի աջակցությամբ կկարողանաք հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հավանական է հաջողությամբ ավարտվեն կարևոր բանակցությունները, ձեզ համար հաջող լուծում ստանան իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կարող է փչանալ, հոգնածություն կզգաք: Ուստի երեկոյան լավ է լուրջ որոշումներ չընդունեք, որոնց հետևանքները կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք խուսափել վեճերից: Այսօր դա այնքան էլ հեշտ չի լինելու, ձեր կողքին շատ կլինեն մարդիկ, որոնք կուզենան տարահամոզել ձեզ, պարտադրել սեփական տեսակետը: Օրվա առաջին կեսին արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք ինքնուրույն կարող եք անել: Ավելի ուշ իրավիճակը կլիցքաթափվի, հին ծանոթների հետ կկարողանաք քննարկել ընդհանուր ծրագրերը: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Որոշ Կույսերի նշանակալի դրամական մուտքեր են սպասվում: Վատ չեն անցնի ուղևորությունները՝ և՛ նախապես ծրագրվածները, և՛ նրանք, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց շատ անհանգստանալու պատճառ չկա: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք, թե ինչպես կարելի է օգուտ քաղել տեղի ունեցողից: Շրջապատողներին հասկանալի չեն լինի ձեր արարքների պատճառները: Բայց հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ կամ փորձի հետ պահել մտածածից: Հավանական են հաճելի ծանոթություններ: Սակայն մի շտապեք վստահել մարդկանց մասին առաջին տպավորությանը: Ցավոք, ինտուիցիան կարող է հուսախաբ անել ձեզ: Կարևոր ինֆորմացիայով արժե կիսվել միայն ամենամտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հարմար օր է գումարի մասին զրուցելու, ֆինանսական հարցերը լուծելու համար: Հաջող գործարքներ կնքելու շանս կլինի, որոշ Կարիճներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Չի բացառվում ձեր մեջ գործարար ջիղ հայտնաբերեք, մտածեք սեփական գործը բացելու մասին: Այստեղ շտապել չարժե: Գործելուց առաջ հանգիստ ամեն ինչ կշռադատեք: Որոշ դժվարություններ կարող են առաջանալ անձնական հարաբերություններում: Կպարզվի, որ դուք սեփական գործերի մեջ եք խորացել ու ընդհանրապես չեք հետաքրքրվում մտերիմների կյանքով: Աշխատեք նրանց ուշադրություն դարձնել. դա օգուտ կտա հարաբերություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է գործնական բանակցությունների, ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Հավանական են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, երկրորդը ավելի հագեցած կլինի: Չի բացառվում պետք լինի ուղևորությունների մեկնել: Դրանք հաջող կդասավորվեն, բազում վառ տպավորություններ կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք քննարկել և՛ աշխատանքային հարցերը, և՛ անձնական գործերը: Ցանկացած դեպքում կհաջողվի խուսափել լուրջ տարաձայնություններից, արագ ամեն ինչի մասին պայմանավորվել: Ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար ուրիշի կարծիքն արհամարհում են և սեփական տեսակետը միակ ճիշտն են համարում: Աշխատանքի տեսանկյունից ամենահաջող օրը չի լինելու, հավանական են ձգձգումներ գործերում, որոշ հարցերի լուծում պիտի հետաձգեք: Սակայն դա լուրջ խնդիրների չի հանգեցնի: Այնպես որ պարզապես համբերությամբ զինվեք ու սպասեք մտածածն իրագործելու համար հարմար պահին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Մտածած ամեն ինչ ժամանակին անելու համար պիտի շտապեք: Դրա հետ մեկտեղ, լավ է միայն սեփական ուժերին ապավինեք, քանի որ նախկինում օգնություն խոստացած մարդիկ չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին ձեր շատ նախաձեռնություններ հաջող կլինեն: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ե՛վ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները լավ կանցնեն ու երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հրաշալի գաղափարներ կբերի: Շրջապատողները դրանք միանգամից ըստ արժանվույն չեն գնահատի: Սակայն դուք արագ կանցնեք մտածածն իրագործելուն և կհասնեք առաջին հաջողություններին: Հենց այդ ժամանակ էլ ձեզ օգնելու պատրաստ համախոհներ կհայտնվեն: Նույնիսկ հասարակ գործերին ստեղծագործաբար մոտենալու ձեր ունակության շնորհիվ արագ գլուխ կհանեք աշխատանքային առաջադրանքներից: Կհաջողվի առաջ անցնել մրցակիցներից, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարված Ձկներին, նաև նրանց, ովքեր այսօր առաջին ժամադրության կգնան: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|