Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 27
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին, քանի որ դրանք շատ լավը կլինեն: Բոլորը չէ, որ ձեր մտահղացումները միանգամից ըստ արժանվույն կգնահատեն, օգնություն էլ հազիվ թե ինչ-որ մեկն առաջարկի: Բայց հոգ չէ, քանի որ ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք: Կհաջողվի արագ հասնել առաջին հաջողություններին, և պարզ կդառնա, որ դուք ճիշտ ճանապարհին եք:
Հավանական են հեռվից լավ նորություններ, լուրեր մարդկանցից, որոնց համար վերջին ժամանակներս շատ էիք անհանգստանում: Չեն բացառվում անսպասելի այցերը: Հյուր կգան հենց այն մարդիկ, որոնց շատ եք ուզում տեսնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ստանձնեք նոր գործերը: Դրանք հասարակ չեն լինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Բացի այդ, արժեքավոր փորձ ձեռք բերելու, սովորելու և պիտանի ծանոթություններ հաստատելու շանս կլինի: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնք նման չեն լինի ձեր ընկերներին, և նրանց շնորհիվ դուք շատ բան նոր լույսի ներքո կտեսնեք:
Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար, որոշելու համար, թե ինչ գործերով եք զբաղվելու մոտ ժամանակներս: Այստեղ ինչ-որ մեկի խորհուրդների կամ հուշումների կարիքը չի լինի, բավարար կլինի սեփական ինտուիցիային հետևելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Կենտրոնացեք ձեզ ուրախացնող և ոգեշնչող բաների վրա: Օրը հրաշալի կլինի հետաքրքիր գործերի, համարձակ ծրագրերի իրագործման համար: Այնտեղ, որտեղ հնարամտության ու երևակայության կարիք կլինի, ձեզ հավասարը չի լինի: Բայց առօրյա խնդիրների լուծմանն էլ ստեղծագործաբար կմոտենաք, այնպես որ հաստատ չեք ձանձրանալու:
Հավանական են անսովոր ծանոթություններ: Ձեր ինտուիցիան ուժեղ կլինի, և դուք միանգամից ճիշտ տպավորություն կկազմեք մի մարդու մասին, ում առաջին անգամ կհանդիպեք: Հավանական է ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբ: Առաջին հայացքից սերն էլ շատ հնարավոր է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Կարևոր գործերը լավ է չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը դրանց համար ավելի հարմար կլինի, քան երկրորդը: Առավոտյան դուք գլուխ կհանեք բարդ հարցերից ու ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Բացի այդ, հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք, և դուք այն բաց չեք թողնի:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, բացի այդ, կուզենաք հանգստանալ ու շեղվել հոգսերից: Ընկերները անպայման կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը, այնպես որ աշխատեք նրանց հետ հանդիպման համար ժամանակ գտնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Եկել է վաղուց մտածածը կյանքի կոչելու ժամանակը: Վճռական գործեք ու մի կասկածեք հաջողությանը. այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ կստացվի: Շատերն ուշադրություն կդարձնեն ձեր անսովոր գաղափարներին, կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Չի բացառվում ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ գտնեք:
Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Սպոնտան գնումների համար ամենաբարենպաստ օրը չէ. շտապելով կգնեք այն, ինչ պետք չէ ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք կարող եք բարկանալ դատարկ բաների պատճառով, վիրավորվել անմեղ նկատողություններից, անհանգստանալ մի բանի համար, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Դրական տրամադրվելուն կօգնեն մտերիմների հետ շփումները: Նրանք կգտնեն ձեզ ոգեշնչելու ձևը:
Օրը հարմար կլինի նոր բան սովորելու, ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու, մտորելու և երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ոչ ոք ուշադրություն չի դարձրել և ճիշտ եզրահանգումներ կանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Աշխատեք չհոգնել: Սա հաստատ լավագույն օրը չի լինելու ծանր աշխատանքի կամ սպորտով զբաղվելու համար: Իսկ ահա հաճելի ընկերախմբով պասիվ հանգիստը ձեզ օգուտ կտա, պայմանների փոփոխությունը՝ նույնպես: Եթե ընկերները ձեզ ինչ-որ տեղ հրավիրեն, մի մերժեք. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:
Կարող եք զբաղվել մանր-մունր տնային գործերով: Ամենայն հավանականությամբ դրանք մենակ անելու կարիք չի լինի, մտերիմները ձեր կողքին կլինեն ու հաճույքով իրենց վրա կվերցնեն հոգսերի մի մասը: Օրը հարմար կլինի նաև վերանորոգում կամ տեղափոխություն ծրագրելու համար, կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և ինտերիերի մասեր գնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օգտակար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտածելը. դուք կհասկանաք, թե որ հարցերում եք ճիշտ եղել, իսկ որտեղ եք սխալվել ու կգտնեք ձեր սխալներն ուղղելու ձևը: Օրը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու և հաշտվելու համար: Հին վիրավորանքները կմոռացվեն, տարաձայնություններն էլ անցյալում կմնան:
Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Չեն բացառվում զուր ծախսերը, անհաջող գնումները, գործարքները, որոնք սպասված շահույթը չեն բերի: Բացի այդ, այսօր կարող եք շատ վստահող լինել, և ինչ-որ մեկը կփորձի օգտվել դրանից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հրաշալի օր է կարևոր հանդիպումների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից շատ տարբերվողների հետ: Նոր ծանոթներին անմիջապես դուր կգաք: Զարմանալի չէ, որ նրանք կուզենան ընկերանալ ձեզ հետ: Իսկ մտերիմների հետ կհաջողվի պայմանավորվել մի բանի մասին, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել:
Առօրյա գործերն այսօր ձանձրալի ու հոգնեցնող կթվան: Բայց դուք ձեզ համար ավելի հետաքրքիր զբաղմունք կգտնեք, միաժամանակ նաև օգուտ կտաք շրջապատողներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբն առանց թյուրիմացությունների չի անցնի, այդ հատվածում սովորականից շատ եք հուզվելու: Սակայն շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, պարզ կդառնա, որ կյանքը կարգավորվում է: Այնպես որ դատարկ բաների պատճառով մի տագնապեք ու մի շտապեք ստանձնել բարդ գործերը:
Օրվա երկրորդ կեսը շատ Այծեղջյուրների լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ կբերի, որոնց արժե առանց երկար մտորելու համաձայնել: Հետաքրքիր միջոցառումներին լինելու, հին ընկերներին հանդիպելու և նոր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դուք գործերը վճռականորեն կստանձնեք ու հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Ճանապարհին խոչընդոտներ կարող են առաջանալ, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Ձեր հնարամտությունը շատերի վրա տպավորություն կթողնի: Նախկինում ձեր տաղանդներին կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը, կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել:
Օրը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Լավ կանցնեն հարազատների հետ հանդիպումները: Եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ են եղել, ապա այսօր դրանցից հետք անգամ չի մնա: Երեկոյան կարող եք ժամադրության գնալ, որը պարզապես հրաշալի կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հագեցած կլինի ու առանց անակնկալների չի անցնի: Բայց եթե նույնիսկ բացարձակապես ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա, դուք հանգստություն կպահպանեք, հույզերին չեք տրվի ու ճիշտ որոշումներ կընդունեք: Հնարավոր են լարված պահեր շրջապատողների հետ շփումներում, ոչ մեծ տարաձայնություններ: Բայց տագնապելու պատճառ չկա, քանի որ արագ կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը:
Լավ կանցնեն ուղևորությունները: Նույնիսկ եթե դրանք ժամանակատար լինեն, դուք չեք հոգնի, վառ տպավորություններ կստանաք: Տանից հեռու հնարավոր են հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: