ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4730 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հագեցած կլինի, դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր գործերով, այլև օգնեք մտերիմներին, աջակցեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի, բայց դուք կփորձեք հնարավորինս շուտ հարթել սուր անկյուններն ու բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:

Հեշտ կտրվի ուսումը, դուք հրաշալի գլուխ կհանեք ոչ ստանդարտ առաջադրանքներից: Ցանկացած գործի ստեղծագործ մոտեցումը կօգնի արագ հաջողության հասնել, մրցակիցներին էլ թողնել հետևում: Ձեր ձեռքբերումները կարող են ինչ-որ մեկի նախանձը հարուցել, բայց նոր թշնամիներ չեն հայտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, միանգամից դուր կգաք նրանց: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան ու շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար:

Օրը բարենպաստ կլինի նաև գործնական տեսանկյունից: Կարևոր չէ՝ կենտրոնանալու եք արդեն ծանոթ առաջադրանքների վրա, թե նոր բան եք ստանձնելու, քանի որ բոլոր դեպքերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Լավ կանցնեն բանակցությունները: Որոշ Ցուլեր նույնիսկ սպասվածից շահավետ առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հոգսեր սպասվածից շատ կունենաք, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն լավ խորհուրդ տալ կամ անհրաժեշտության դեպքում օգնության հասնել:

Չնայած երբեմն առաջացող դժվարություններին, դուք կպահպանեք լավատեսությունն ու լավ տրամադրությունը: Դա դուր կգա շրջապատողներին, ինչ-որ մեկն անպայման կուզենա ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Երեկոն հաճելի անակնկալներով լի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Հատկապես լարված կլինի օրվա առաջին կեսը, քանի որ այդ հատվածում հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ: Ավելի ուշ համախոհներ կհայտնվեն, և դուք միանգամից ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսին միջավայրը փոխելու, հոգսերից կարճ ժամանակով շեղվելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե մտերիմներից մեկի հետ ճամփա գնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Հենց օրվա առաջին կեսն է բարենպաստ լինելու և հարմար նոր նախաձեռնությունների ու կարևոր հանդիպումների համար: Շատ բան նույնիսկ սպասվածից լավ կանցնի: Ամենանկատելի հաջողություններին կհասնեք այնտեղ, որտեղ երևակայության ու հնարամտության կարիք կլինի:

Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի անցնի: Բայց դրական միտումների ազդեցությունը այդ հատվածում էլ նկատելի կլինի: Կուրախացնեն ընկերների և հարազատների հետ շփումները, տանը տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին ուշադիր եղեք: Լավ է չշտապեք որոշումների հարցում, առանց կշռադատելու ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնեք: Մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ էիք, կարող են ձեզ սխալ հասկանալ, նոր ծանոթների հետ պայմանավորվելն էլ հեշտ չի լինի:

Սակայն դրական փոփոխությունները չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի բարդ հարցերի լուծման վրա կենտրոնացած Կույսերի համար: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, և ժամանակին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ դրանց իրագործման հարցում: Հավանական են դրամական մուտքեր, պիտանի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր զրույցի և այն հարցերը քննարկելու համար, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չեն տվել: Այս հատվածում ձեր ճշմարտացիության մեջ կարող եք համոզել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ուրիշի կարծիքը չեն լսում: Նախկինում ձեր գիտելիքներին և ունակություններին կասկածող մարդիկ կհասկանան, որ սխալվել են: Հավանական են համագործակցության առաջարկներ, որոնք շուտափույթ մասնագիտական աճ կխոստանան:

Օրվա երկրորդ կեսին նույնպես նկատելի կլինեն դրական միտումները: Դուք կկարողանաք կենտրոնանալ վաղուց ուշադրություն պահանջող գործերի վրա, սկսածը արագ ավարտին կհասցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Օրը վատ չի անցնի, եթե կենտրոնանաք իրական նպատակներին հասնելու վրա ու չփորձեք բոլոր խնդիրները միանգամից լուծել: Չի բացառվում պետք լինի գործ ունենալ բավական տհաճ մարդկանց հետ, որոնք նաև տրամադրված չեն լինի շփվելու: Նման պահերին լավ է վերահսկեք հույզերը: Հարաբերությունները կարգավորել հազիվ թե ստացվի, բայց ահա կոնֆլիկտից խուսափելը ձեր ուժերի սահմաններում կլինի:

Ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը կունենան մտերիմները: Աշխատեք չմերժել ձեզ համար թանկ մարդկանց աջակցության խնդրանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վճռական ու արագ գործեք: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն: Արժե օգտվել նրանց աջակցությունից կարևոր նպատակներին հասնելու համար: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Չի բացառվում ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմն անցնեն, իսկ նախկինում լարված հարաբերությունները կարգավորվեն:

Իրադարձությունները կարող են անսպասելի արագ զարգանալ: Շրջապատողները խուճապի կմատնվեն ու կսկսեն հուզվել, իսկ դուք կպահպանեք ինքնատիրապետումը, անմիջապես կկողմնորոշվեք իրավիճակի մեջ ու ճիշտ որոշումներ կընդունեք: Շատ Աղեղնավորների պետք կգա վաղուց ստացած փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարող են անսպասելի դժվարություններ առաջանալ, օրն էլ ընդհանուր առմամբ ձեր սպասածի նման չի դասավորվի: Բայց դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի և ճիշտ էլ կվարվեք. մտածածն իրագործելու հնարավորություն անպայման կունենաք: Խնդիրների հետ մենակ չեք մնա, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնության հասնել:

Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, կուտակված մանր-մունր գործերն անելու համար: Այն նաև բարենպաստ կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Չի բացառվում իրականանան ձեր հին ցանկությունները, իսկ հաջող զուգադիպությունը կարևոր նպատակին տանող ուղի բացի: Դուք խուճապի չեք մատնվի, ձեր շանսը բաց չեք թողնի: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նույնքան ուժեղ չի լինի, բայց օրվա այդ հատվածն էլ լավ կդասավորվի: Այն հատկապես բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Կուրախացնեն ընտանեկան միջոցառումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Լավ է այդ հատվածի համար կարևոր գործեր չծրագրեք. ձեզ համար կենտրոնանալը դժվար կլինի, բացի այդ, շրջապատողները հաճախ կշեղեն նկատողություններով ու անտեղի խորհուրդներով: Սակայն շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարներ կբերի, հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար, այդ թվում՝ այնպիսիք, որոնցից ոչ ոք գլուխ հանել չի կարողացել: Հավանական են անպասելի առաջարկներ, հրավերներ հետաքրքիր միջոցառումների: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4730 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0