Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3446 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Հետաքրքիր առաջարկների պակաս էլ չի լինի: Դրանք կանեն ընկերները կամ ձեզ լավ ճանաչող, ձեզ ուրախացնել կարողացող այլ մարդիկ: Հավանական են նվերներ, չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: Չնայած օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի, տրամադրությունը երբեմն կարող է փչանալ: Որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե խնդիրն ինչ է: Հանգիստ գլուխ հանեք ձեր զգացմունքներից. շուտով դուք կհասկանաք, թե ինչի կարիք ունեք: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբն անհաջող կլինի, բայց վշտանալ չարժե: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, և օրը ուրախության բազում առիթներ կբերի: Համարձակ ստանձնեք նոր գործերը. հաջողությունը կուղեկցի ձեզ, իսկ ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ձեզ համար հեշտ կլինի նույնիսկ այն մարդկանց հմայելը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Սա լավագույն օրը չի լինելու նոր ծանոթներին ձեր ծրագրերի մասին պատմելու, ձեզ ոչ հոգեհարազատ մարդկանց հետ գաղտնիքներով կիսվելու համար: Ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, դրա պատճառով տհաճ իրավիճակներ, լարված պահեր կստեղծվեն: Բայց դուք կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու, սուր անկյունները հարթելու և բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը: Կարող եք զբաղվել առօրյա, լավ ծանոթ գործերով. այստեղ տհաճ անակնկալներ ու անհաջող զուգադիպություններ չեն լինի: Իսկ ահա նոր գործերում չեն բացառվում դժվարությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը վատ չի դասավորվի և լուրջ դժվարություններ չի բերի: Դուք կկարողանաք հանգիստ անել այն, ինչ ավելի վաղ եք մտածել, իրագործել նախկինում համարյա անիրականանալի թվացող ծրագրերը: Անսպասելի իրադարձությունները հնարավոր են, բայց դրանք ձեզ թևաթափ չեն անի ու չեն փչացնի ձեր տրամադրությունը: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը: Նրանք անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն: Դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության, ինչպես նաև մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի: Բայց դուք արագ կհասկանաք, թե որտեղ կարելի է փոխզիջման գնալ, իսկ որտեղ է կարևոր սեփական տեսակետը պաշտպանելը: Նոր ծանոթների հետ միանգամից լեզու գտնել չի ստացվի, ձեր մասին նրանց տպավորությունը կարող է սխալ լինել: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կպարզվի, և դուք իրար լեզու կհասկանաք: Աշխատեք չհոգնել: Սա հաստատ լավագույն օրը չի լինելու հոգնեցնող զբաղմունքների, ծանր ֆիզիկական աշխատանքի համար: Այն ավելի հարմար կլինի պասիվ հանգստի, ոչ մեծ ժամանցային ուղևորությունների և զբոսանքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այս հաջող օրվա ընթացքում շատ օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Համարձակ ստանձնեք բարդ գործերը: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել նման գործերում: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, որոնցից հրաշալի խորհուրդներ կստանաք: Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Դուք ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք, և դա շատերի վրա տպավորություն կթողնի: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Երեկոն լավ նորություններ է խոստանում ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ անսովոր օր է սպասվում: Այն զարմանալի իրադարձություններ ու զուգադիպություններ կբերի, որոնք երկար կհիշվեն: Հնարավոր են հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը: Օրն առանց անակնկալների չի անցնի, և ավելի վաղ կազմած ծրագրերին հետևել հազիվ թե ստացվի: Բայց դուք բոլոր դեպքերում կլուծեք վաղուց ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Կշեռքներ շատ հաջող գնումներ կանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հազիվ թե թեթև ու անամպ լինի: Սակայն դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, նկատելի կլինի, ընդ որում՝ կյանքի բոլոր ոլորտներում: Եթե համառություն դրսևորեք, ապա հաջողության կհասնեք այն գործերում, որոնք առաջ շատ բարդ են թվացել: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի: Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք բաց կոնֆլիկտ թույլ չեք տա, կաշխատեք հարթել սուր անկյունները: Երեկոյան հուզական դաշտի լարվածությունը կնվազի, շփումներն ավելի հաճելի կդառնան, իսկ թյուրիմացությունները կմոռացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբն առանց ապրումների չի անցնի: Չի բացառվում պետք լինի վերադառնալ հին խնդիրներին, երկար ժամանակ անլուծելի մնացած հարցերին: Ամեն ինչից գլուխ կհանեք, բայց որոշ ջանքեր են պահանջվելու: Շրջապատողները հազիվ թե կարողանան օգնության հասնել, այնպես որ միայն ձեզ վրա հույս դրեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հավանական են լավ նորություններ, անսպասելի առաջարկներ, ոգեշնչող հանդիպումներ: Հնարավոր են նկատելի դրական փոփոխություններ ամենամտերիմ մարդու հետ հարաբերություններում. դուք կսկսեք իրար ավելի լավ հասկանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Այսօր դուք հակված կլինեք շատ բան մռայլ լույսի ներքո տեսնել, նկատել միայն խնդիրներն ու արհամարհել լավ նորությունները: Շրջապատողները կփորձեն ձեզ ուրախացնել, բայց նրանց մոտ դա միանգամից չի ստացվի: Լավ է չշտապեք լուրջ որոշումների հարցում: Դրանք հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար. այդ հատվածում շատ բան կպարզվի, դուք որոշակիություն կմտցնեք նպատակների և առաջնահերթությունների մեջ: Դուք նաև կսկսեք շատ բաների այլ կերպ նայել, կգտնեք շատ խնդիրների լուծման բանալին: Չեն բացառվում ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր լավ նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է կուտակված գործերն անելու, ավելի վաղ սկսածն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Չնախատեսված ծախսերի կարիք կլինի: Որոշ Ջրհոսներ պիտի խոշոր գնումներ անեն: Դրանք հաջող կլինեն: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, օգնության կհասնեն, եթե դրա կարիքը լինի: Կարող եք զրուցել ապագայի մասին, ծրագրեր կառուցել, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Լավ կանցնեն ընտանեկան ուղևորություններն ու փոքրիկ ռոմանտիկ ճամփորդությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար օր է առօրյա հոգսերից շեղվելու, ուժերը նոր բանում փորձելու համար: Չի բացառվում դուք իսկապես բարդ գործով տարվեք, նոր նախասիրություն գտնեք, որը ժամանակի ընթացքում եկամուտների աղբյուրի կվերածվի: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին, վերականգնել կապերը: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել էիք, ապա այսօր հաշտվելը դժվար չի լինի. բավական կլինի նախաձեռնող լինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Հարազատների հետ շփումները կուրախացնեն, տարաձայնություններ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|