ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3957 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Այստեղ մանր-մունր դժվարություններ կառաջանան, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք ու գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Այս հատվածը հարմար կլինի նաև հին համախոհներին հանդիպելու, նրանց հետ ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Դուք օգտակար բաներ կիմանաք:

Ավելի ուշ կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես հաջողության հասնեք: Երեկոն բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Լավ կանցնեն և՛ ընկերների հետ հանդիպումները, և՛ ընտանեկան միջոցառումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե ձեր առաջ կարևոր խնդիրներ կան դրված, մի փորձեք դրանք միայնակ լուծել, ավելի օգտակար կլինի ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Դուք շուտով կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ այսօր կսկսեք համագործակցել: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում:

Զգուշություն է պետք ֆինանսների, գործարքներ կնքելու, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերի ձևակերպման հարցերում: Գնումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու և ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու ունակության շնորհիվ դուք արագ հաջողության կհասնեք: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում արհամարհում էին: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Պատասխանի հարցում շտապել չարժե. դուք մտորելու համար ժամանակ կունենաք:

Փոքրիկ տհաճություններ հնարավոր են օրվա երկրորդ կեսին, բայց դրանք ավելի շատ կզվարճացնեն, քան կվշտացնեն կամ կբարկացնեն ձեզ: Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ կլինի, դուք արագ կգտնեք այն դեպի լավը փոխելու ձևը, իսկ աստղերը կօգնեն դրանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Դուք նկատելի առաջընթացի կհասնեք գործերում, հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Հին համախոհները կաջակցեն ձեզ, և դա շատ տեղին կլինի. նրանց շնորհիվ դուք ուժեր կխնայեք: Հավանական են դրամական մուտքեր կամ առաջարկներ, որոնք շուտափույթ շահույթ կխոստանան:

Հանգստանալու հնարավորություն էլ կունենաք: Չի բացառվում ընկերները կամ մյուս մտերիմ մարդիկ ձեզ հետաքրքիր միջոցառման հրավիրեն: Մի մերժեք նրանց, քանի որ հրաշալի ժամանակ կանցկացնեք ու բազում վառ հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուշադիր եղեք: Սա վատ օր չի լինելու, սակայն ցավալի սխալները չեն բացառվում: Շատ Առյուծներ պիտի մի քանի հարց միաժամանակ լուծեն: Սովորաբար դա վատ չի ստացվում, սակայն այսօր ինչ-որ բան աչքաթող անելու կամ մոռանալու վտանգ կա: Լավ է նախապես գործերի ցուցակ կազմեք ու հաճախ հետևեք դրան. դա թույլ կտա խուսափել տհաճություններից:

Շրջապատողները սովորականից հաճախ են ձեր աջակցության կարիքն ունենալու: Օգնության հարցով կդիմեն մարդիկ, որոնց մերժել պարզապես չեք ուզենա: Այն, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին լավ է խուսափեք վեճերից և լուրջ որոշումներ չընդունեք: Այդ հատվածում հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Հույզերի ազդեցության տակ կասեք կամ կանեք մի բան, ինչի համար հետո կզղջաք: Մի փոքր սպասեք. շատ շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, և հենց այդ ժամանակ էլ կարող եք վճռական գործողությունների անցնել:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հանգստի, ընկերների հետ հանդիպելու, ուղևորությունների և զվարճանքների համար: Շատ Կույսերի համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը. տրամադրությունն անմիջապես կլավանա: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում երբեք չեն աջակցել ձեզ ու չեն համաձայնել ձեր առաջարկներին: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Եթե ուզենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, դա անելը դժվար չի լինի:

Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ: Սակայն դրանց հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի ստացվի: Այնպես որ համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք համառություն դրսևորելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է կարևոր գործ սկսելու համար: Այն կարող է բավական բարդ լինել, բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք շատ բան կսովորեք ու փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա: Որոշ Կարիճներ նաև նոր համախոհներ կգտնեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ընտանեկան գործի հետ կապված լավ նորություններով: Հավանական են հանդիպումներ հարազատների հետ, չի բացառվում փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: Ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից այս հատվածը բարենպաստ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Կարևոր չէ՝ կնախընտրեք մենակ գործել, թե ինչ-որ մեկին կդիմեք աջակցության խնդրանքով. երկու դեպքում էլ անհրաժեշտ արդյունքին կհաջողվի արագ հասնել: Լավ կանցնեն պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները, խնդիրներ չեն առաջանա պետկազմակերպությունների հետ գործ ունենալիս:

Օրվա երկրորդ կեսին ձեզ կսկսեն ավելի հաճախ շեղել: Որոշ Աղեղնավորներ ընդհանրապես պիտի հետաձգեն սեփական գործերը ուրիշների խնդիրների լուծմամբ զբաղվելու համար: Բայց դա էլ վատ չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ հաջող օր է սպասվում: Լսեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ դուք ոչ մի հետաքրքիր հնարավորություն բաց չեք թողնի: Շրջապատողների համար միշտ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները, սակայն ոչ ոք չի համարձակվի վիճել ձեզ հետ: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, հաջող գնումներ:

Աշխատեք չհոգնել: Հիշեք, որ նույնիսկ դուք երբեմն պիտի վերականգնեք ուժերը: Ուստի օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել հանգստի համար: Ընկերներն ուրախ կլինեն տեսնել ձեզ, հանդիպումն ամենահաճելի տպավորությունը կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր գործնական տրամադրվելը սովորականից բարդ է լինելու: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված կլինեն երազել ու երևակայել, այլ ոչ թե նպատակին հասնելուն օգնող կոնկրետ գործողություններ ձեռնարկել: Շրջապատողներն էլ կարող են շեղել անտեղի խորհուրդներով: Հիշեք, որ ոչ բոլոր հուշումներն արժե լսել:

Օրը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անսովոր ու հիշարժան կլինի: Չեն բացառվում հաճելի անակնկալները: Որոշ Ջրհոսներ կլսեն այն խոսքերը, որոնց վաղուց էին սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գումարի հետ զգույշ վարվեք: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի հնարավոր է անհաջող գործարք կնքեք կամ մեծ գումար ծախսեք հիմար բանի վրա:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի աշխատանքային խնդիրները լուծելու համար. դուք միանգամից կկենտրոնանաք ամենակարևորի վրա, ուստի արագ կհասնեք նպատակին: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաճախ եք վիճել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3957 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0