Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 16
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կարևոր ու բարդ բան ստանձնելուց առաջ աշխատեք ձեր ուժերը ճիշտ գնահատել: Մտածեք՝ արդյոք կարող եք բոլոր առաջադրանքներն ինքնուրույն անել և ում կարող եք օգնության դիմել, եթե դրա կարիքը լինի: Շրջահայացությունը օգտակար կլինի գործնական ոլորտում, թույլ կտա խուսափել ցավալի սխալներից ու լուրջ կորուստներից:
Շրջապատողների հետ պայմանավորվելը միշտ չէ, որ հեշտ կլինի, շատերը չեն կարողանա միանգամից հասկանալ ձեզ: Բայց ամենամտերիմները ամեն հարցում կաջակցեն, հաճույքով կկատարեն ձեր խնդրանքներն ու զիջումների կգնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարդ, բայց խոստումնալից ու հետաքրքիր օր է: Ամենայն հավանականությամբ պիտի նոր ու ոչ այնքան հասարակ գործեր ստանձնեք: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, բայց որոշ ժամանակ է պետք գալու համար, որպեսզի մտածեք, թե ինչպես եք գործելու: Եթե խոսքն աշխատանքի մասին լինի, կարող եք խորհուրդների հարցով դիմել կոլեգաներին: Իսկ ահա անձնական գործերում կարող եք միայն սեփական ինտուիցիային ապավինել:
Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք տեղին կլինեն, կուզենաք չծրագրված գնումներ անել, մտերիմ մարդուն ուրախացնել հաճելի անակնկալով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հարմար օր է գործնական բանակցությունների, համախոհներ փնտրելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք աշխատել: Կհաջողվի լավ տպավորություն թողնել, ձեր գաղափարներով հետաքրքրել նրանց, ովքեր կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Հնարավոր են ոչ մեծ ձգձգումներ գործերում:
Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն թեժ վեճեր չեն լինի, արագ փոխզիջման կհասնեք: Ընտանեկան գործերը հատուկ ուշադրություն են պահանջելու: Չի բացառվում պետք լինի փոխեք ծրագրերը ամեն ինչից գլուխ հանելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Մի շտապեք: Սա ամենահասարակ օրը չի լինելու, բայց լուրջ խնդիրներ այն չի բերի, եթե զգույշ և ուշադիր լինեք, որոշումների հարցում չշտապեք: Դա հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում, որտեղ իրավիճակը ոչ միանշանակ կլինի, դրանից գլուխ հանելու համար ձեզ որոշ ժամանակ կպահանջվի:
Արժե ընտրողաբար մոտենալ շփումներին: Այսօր դեպի ձեզ կձգտեն տարբեր մարդիկ, և նրանց ոչ բոլորի մտադրությունները միանգամից հասկանալի կլինեն: Լուրջ բաների մասին արժե խոսել միայն ամենամտերիմների հետ, նրանք անպայման կաջակցեն ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Արժե կենտրոնանալ առօրյա, ծանոթ գործերի վրա: Օրը ավելի լավը կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, քան նոր բան ստանձնելու համար: Եթե պատրաստվում եք կարևոր հանդիպման գնալ, նախապես մտածեք, թե ինչ և ինչպես եք խոսելու: Հույսներդ մի դրեք իմպրովիզներ անելու և արագ անհրաժեշտ բառերը գտնելու ունակության վրա:
Կարևոր կլինի չհոգնելը: Աշխատեք օրն այնպես ծրագրել, որ հանգստի, հաճելի ու ոգեշնչող զբաղմունքների համար էլ ժամանակ մնա: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որը բազմիցս աջակցել է ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Աշխատեք չտաքանալ ու պահպանել ինքնատիրապետումը անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը: Հույզերը վերահսկելու ձեր ունակության շնորհիվ սխալներ չեք անի և պրովոկացիաներին չեք տրվի, այնպիսի արարքներ չեք գործի, որոնց համար պիտի զղջայիք:
Հավանական են լարված պահեր աշխատավայրում: Շրջապատողները հաճախ են խառնվելու ձեր գործերին, իսկ դա կնյարդայնացնի: Ավելի հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները; Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների և ռոմանտիկ ժամադրությունների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կենտրոնանալն այսօր սովորականից դժվար է լինելու: Եթե բարդ գործերը հետաձգելու և մի փոքր հանգստանալու հնարավորություն կա, հենց այդպես էլ արժե վարվել: Իսկ եթե պայմանները թույլ չեն տալիս, մտածեք, թե ով կարող է իր վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի կատարել ձեր խնդրանքները:
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելը, այդ թվում՝ ձեզանից լրիվ տարբերվող մարդկանց հետ: Հավանական են անսովոր ծանոթություններ, չի բացառվում գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները: Եթե ձեզ հաջողվի դա անել, ապա օրը բավական հաջող կդասավորվի: Դուք պրովոկացիաներին չեք տրվի, չեք ընկնի թշնամիների լարած թակարդները, ձեզ վրա այնպիսի պարտավորություններ չեք վերցնի, որոնք կատարելը բարդ կլիներ:
Հավանական են չծրագրված ծախսեր: Չի բացառվում, որ դրանք կապված լինեն կենցաղային խնդիրները լուծելու հետ, պետք լինի տնային տեխնիկա գնել կամ վերանորոգել: Բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հագեցած օր է սպասվում: Գործեր սպասվածից շատ կունենաք, ուստի ծրագրերը պետք է վերանայեք: Բայց դա ձեր տրամադրությունը չի փչացնի: Դուք արագ կորոշեք, թե ինչն եք ստանձնելու առաջին հերթին, իսկ ինչն եք հետաձգելու: Աշխատանքային առաջադրանքները լուծելուն կօգնեն կոլեգաների խորհուրդներն ու ղեկավարության հուշումները: Իսկ անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչից ինքներդ հրաշալի գլուխ կհանեք:
Արժե զգույշ լինել գումարի հետ. հավանական են չծրագրված ծախսեր, ոչ մեծ, բայց ցավալի կորուստներ: Խոշոր գնումների հարցում էլ մի շտապեք. դրանց համար հարմար պահն ավելի ուշ կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հանգիստ ու բարենպաստ կլինի: Կարող եք ավարտել ավելի վաղ սկսածը կամ լրիվ նոր բան ստանձնել. աստղերը ձեզ բոլոր դեպքերում կաջակցեն: Հավանական են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Որոշ ժամանակ է պետք գալու ճիշտ որոշում ընդունելու համար:
Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, բայց մտերիմների հետ անպայման ընդհանուր լեզու կգտնեք: Նոր ծանոթները իրենց տարօրինակ կպահեն: Նրանց մասին առաջին տպավորությանը չարժե վստահել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը անսպասելի իրադարձություններ, հեռվից զարմանալի լուրեր կբերի: Չի բացառվում իրականանան հին ցանկությունները կամ հնարավորություն ունենաք կյանքի կոչել ձեզ շատ դուր եկող գաղափարը:
Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Ձեզ հաճախ կշեղեն, բացի այդ, պիտի որոշ ժամանակ ծախսեք կազմակերպչական հարցերը լուծելու վրա: Բայց լուրջ սխալներ թույլ չեք տա: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Այն հատկապես դուր կգա սիրահարված Ջրհոսներին, որոնց հաճելի անակնկալներ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, փորձեք հանգստություն պահպանել ու տեղի ունեցողին փիլիսոփայորեն մոտենալ: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, իսկ դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Բայց բոլոր խոչընդոտները կհաջողվի հաղթահարել, եթե ձեր փորձին ու առողջ բանականությանը ապավինեք:
Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում: Դրամական մուտքերը հնարավոր են, բայց վտանգ կա, որ ստացածը հիմար բանի վրա կծախսեք, իսկ հետո կզղջաք դրա համար: Չի բացառվում սիրո մեջ հաջողակ լինեք: Դա վերաբերում է նույնիսկ այն Ձկներին, որոնք վաղուց դրան չեն հավատում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: