Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 15
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարդ, բայց հետաքրքիր օր է սպասվում: Աշխատավայրում խուսափեք ավելորդ վեճերից, քանի որ դրանք միայն ժամանակ կխլեն, իսկ այդ ժամանակը կարող էիք ավելի օգտակար բանի նվիրել: Ծրագրի համաձայն գործել չի ստացվի, կխանգարեն չնախատեսված իրադարձությունները կամ անսպասելի նորությունները: Այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անելու:
Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Նրանք ոչ միայն ձեզ կես խոսքից կհասկանան, այլև կաջակցեն ձեր գաղափարները, հաճույքով կօգնեն ամեն հարցում, եթե դրա կարիքը լինի: Երեկոն բարենպաստ կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Հազիվ թե ինչ-որ մեկը անտարբեր մնա ձեր հմայքին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Կենտրոնացեք: Այսօր շատ բան կախված կլինի ամենակարևորի վրա կենտրոնանալու և դատարկ բաների վրա չշեղվելու ձեր ունակությունից: Կհաջողվի լուծել բարդ հարցերը, գլուխ հանել մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, իսկ ահա ավելի ուշ օգնականներ կհայտնվեն, որոնց վրա կկարողանաք հույս դնել:
Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ սովորաբար քննադատորեն տրամադրվածների վրա: Ընտանիքում հաճելի լուրեր են սպասվում: Հնարավոր է հաջողությամբ ավարտվի և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար կարևոր գործը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Գործերում նախաձեռնող եղեք. հիմա դրա համար ամենահարմար պահն է: Համախոհներ գտնելը սովորականից հեշտ է լինելու: Նույնիսկ ձեր ամենահամարձակ գաղափարները աջակցություն կստանան: Հաջող կանցնեն աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցություն սկսելու վերաբերյալ բանակցությունները:
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Բայց դա ձեր տրամադրությունը չի փչացնի. ամենայն հավանականությամբ այդ հոգսերը հաճելի կլինեն: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որի հետ հարաբերությունները վերջերս լավ չէին: Դուք կհասկանաք, թե որն էր վեճերի իրական պատճառն ու ամեն ինչ կուղղեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը վատ չի դասավորվի, սակայն մանր-մունր թյուրիմացություններից խուսափել չի հաջողվի: Աշխատեք դատարկ բաների պատճառով չվշտանալ, չբարկանալ, եթե ինչ-որ մեկը ձեզ միանգամից ճիշտ չհասկանա: Նոր գործերն ու հետաքրքիր առաջադրանքները կոգեշնչեն ձեզ, կօգնեն դրական տրամադրվել: Ընկերների աջակցությունն էլ ավելորդ չի լինի:
Արժե զգույշ լինել գումարի հետ, քանի որ չծրագրված գնումների և գործարքների համար ամենաբարենպաստ օրը չի լինելու: Սակայն հավանական են նվերներ, հաճելի անակնկալներ ու նույնիսկ անսպասելի ֆինանսական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը կարող է շատ հոգնեցնող թվալ: Գործեր սպասվածից շատ կունենաք, միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Միաժամանակ չի հաջողվի ինչ-որ մեկի հետ խորհրդակցել, այնպես որ ձեր փորձին ու առողջ բանականությանը ապավինեք:
Հանդիպումները, որոնցից շատ բան էիք սպասում, ուզածի նման թեթև ու հաճելի չեն անցնի: Սակայն եզրահանգումների հարցում մի շտապեք: Ամենայն հավանականությամբ ևս մեկ հնարավորություն կունենաք զրուցել այդ նույն մարդկանց հետ, և այս անգամ ամեն ինչ պետք եղածի նման կդասավորվի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրն առանց անակնկալների չի անցնի: Բայց դրանք ձեզ չեն ստիպի խուճապի մատնվել ու չեն փչացնի ձեր տրամադրությունը: Դուք իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, միանգամից կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Հավանական են դրական փոփոխություններ կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններում: Դուք կզգաք, որ վեճերի առիթները քչացել են, և դա կուրախացնի:
Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Կենսական պոտենցիալը ցածր կլինի, կուզենաք հանգստանալ, շեղվել առօրյա հոգսերից: Կարևոր հանդիպումներն ու հեռավոր ուղևորությունները լավ է հետաձգեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն, դուք ամենատարբեր մարդկանց հետ կկարողանաք լեզու գտնել: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության կամ խորհրդի խնդրանքով, ձեզ չեն մերժի: Լավ կանցնեն հասարակական ելույթները: Այսօր ձեզ մեծ հետաքրքրությամբ լսողների միջից հետո կարող եք գործատուներ կամ գործընկերներ գտնել:
Գործերից արագ գլուխ կհանեք, ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները: Դրանք հաջող կանցնեն, պայմանների փոփոխությունն էլ օգուտ կտա: Երեկոն հեռվից լավ նորություններ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այսօր սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու, դուք արագ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանից: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից և՛ արդյունավետ համագործակցություն, և՛ երկարատև ընկերություն կսկսվի: Շատերը ուշադրություն կդարձնեն ձեր այն տաղանդներին, որոնք նախկինում աննկատ են մնացել:
Գործերում արժե զգույշ լինել: Եթե լրիվ նոր բան ստանձնեք, չարժե հույս դնել նպատակին արագ հասնելու վրա, լավ է համբերությամբ զինվեք: Ծանոթ առաջադրանքները հեշտությամբ կլուծեք, եթե դրանց լուրջ վերաբերվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կարևոր ու բարդ բան ստանձնելու ժամանակն է: Ամենայն հավանականությամբ այսօր արագ կհասնեք ձեր նպատակին: Ինտուիցիան կօգնի դրան տանող ամենակարճ ճամփան գտնեք, նույնիսկ փոքրիկ սխալներ չանեք ու չընկնեք թշնամիների լարած թակարդները: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները անօգուտ կլինեն:
Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Նախկինում իրենց հեռու պահող մարդիկ այսօր շփման մեջ նախաձեռնող կլինեն, և դա ձեզ կուրախացնի: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք ներդաշնակ կդասավորվեն ու բազում վառ հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նույնիսկ հին ծանոթները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Տանը հնարավոր են վեճեր մանրուքների պատճառով, ցավալի թյուրիմացություններ: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով դրական միտումները կուժեղանան, և ամեն ինչ կհարթվի:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի բարդ գործերի, լուրջ հարցերը լուծելու համար: Կհաջողվի ժամանակին հավաքել անհրաժեշտ ինֆորմացիան, և դա ձեզ թույլ կտա խուսափել սխալներից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հաջող կդասավորվի, եթե եզրահանգումների հարցում չշտապեք կամ ձեզ թեթևամտորեն չպահեք: Լուրջ վերաբերվեք առավոտյան ստանձնած գործերին: Դրանք կարող են բարդ լինել, բայց անհրաժեշտ արդյունքին դուք կհասնեք: Մարդիկ, որոնք հետ վերջերս եք ծանոթացել, օգնություն կառաջարկեն, և դա շատ տեղին կլինի:
Օրն այնպես ծրագրեք, որ հանգստի համար էլ բավարար ժամանակ մնա: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, երբ կուտակված հոգնածության պատճառով ձեզ այնքան էլ լավ չեք զգա, դատարկ բաների պատճառով կհուզվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Կարևոր հարցերը լուծելիս մի շտապեք: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու մտքերը հավաքելու և ճիշտ տրամադրվելու համար: Զգացմունքներից գլուխ հանելը հեշտ չի լինի, որոշ Ձկներ կհուզվեն ու ապրումներ կունենան՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչու: Կօգնեն մտերիմները: Նրանց աջակցությունը ստանալով՝ ձեզ ավելի լավ կզգաք:
Առավոտյան ոչ այնքան նկատելի դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի նկատելի կդառնա: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Որոշ Ձկներ գլուխ կհանեն բարդ աշխատանքից, և դա աննկատ չի մնա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: