Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6569 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Նոր գործեր կհայտնվեն, և դուք միանգամից չեք հասկանա՝ ինչպես սկսել դրանք: Որոշ ժամանակ է պետք գալու որոշելու համար, թե ինչպես պիտի գործեք: Մի շտապեք: Դուք կարող եք հանգիստ ամեն ինչ մտածել, խորհրդակցել վստահելի մարդկանց հետ: Հին ընկերների փորձը անպայման օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հին ծանոթներին կարոտած Խոյերին: Կհաջողվի հանդիպել նրանց, քննարկման համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում իր մասին հիշեցնի մեկը, ում ժամանակին շատ եք սիրել: Թույլ տվեք նրան շփման մեջ նախաձեռնող լինել, և այդպես դուք կկարողանաք խուսափել անհարմար պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործեր անսպասելի շատ կունենաք, բայց դա ձեզ չի վշտացնի: Հակառակը, դուք ոգևորությամբ կստանձնեք նոր առաջադրանքները, սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել: Չի բացառվում մտերիմներից մեկը դիմի ձեզ օգնության կամ խորհրդի խնդրանքով: Դուք չեք մերժի ձեզ համար թանկ մարդկանց աջակցության խնդրանքը: Օրը բարենպաստ կլինի ուսման և ստեղծագործելու համար: Եթե պետք է ինֆորմացիա հավաքել, վերլուծել այն ու արագ եզրահանգումներ անել, ապա ձեզանից լավ դրանից ոչ ոք գլուխ չի հանի: Իսկ ահա շրջապատողների հետ լեզու գտնելն ավելի բարդ կլինի, բայց դուք դա էլ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ընկերները ու պարզապես լավ ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ ցանկացած գործում, եթե դիմեք նրանց: Այնպես որ կարող եք մեծ ժամանակ և ուժեր խնայել՝ ձեր հոգսերը շրջապատողների հետ կիսելով: Իսկ դուք հանգստանալու կամ էլ ոչ այնքան օգտակար, բայց հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կստանաք: Հեշտ կլինի ձեզ դուր եկող մարդկանց հետ լեզու գտնելը. նրանց դուք կես խոսքից կհասկանաք: Շփման մեջ նախաձեռնող կլինեն նրանք, ովքեր նախկինում իրենց հեռու էին պահում: Նրանց հետ կկարողանաք հեշտությամբ պայմանավորվել, չնայած փոխադարձ համակրանք միանգամից չի առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հազիվ թե թեթև ու անամպ լինի: Եվ բանը միայն տհաճ իրադարձությունների մեջ չի լինի: Պարզապես դուք ցանկացած պատահարի սուր կարձագանքեք, կանհանգստանաք մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Մանր-մունր տհաճությունները կստիպեն հուզվել: Բայց ձեր կողքին կլինեն մտերիմները, որոնք անպայման կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Արժե զգույշ լինել գումարի հետ: Լավ է հրաժարվեք սպոնտան գնումներից ու գործարքներ չկնքեք, որոնց մասին որոշումը նախապես չեք ընդունել: Ցանկալի չէ կենցաղային տեխնիկա գնելը, քանի որ այն շուտով կարող է շարքից դուրս գալ կամ էլ պարզապես անպիտան լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ծրագրած ամեն ինչ հասցնելու համար պիտի շտապեք: Լրիվ անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, դրանց պատճառով նոր հոգսեր կհայտնվեն: Բայց անկախ պայմաներից, դուք խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք, թե ինչ է պետք անել: Հավանական են անսովոր հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Հնարավոր է և՛ ռոմանտիկ, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ. ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից: Լավ նորություններ են սպասվում ընտանիքում: Չեն բացառվում հարազատների անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը վատ չի դասավորվի, չնայած ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա: Մարդիկ, որոնց աջակցությանը սովոր եք, այսօր զբաղված կլինեն սեփական գործերով: Փոխարենը նոր օգնականներ ու համախոհներ կգտնեք, եթե ինքներդ չխուսափեք շփումներից: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը: Շատ Կույսերի կուրախացնեն հեռու հարազատներից ստացած լուրերը: Միակ ոլորտը, որում զգուշությունը շատ կարևոր կլինի, ֆինանսներն են: Այստեղ կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելն ու ստացված ինֆորմացիան ստուգելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Որոշումների հարցում մի շտապեք: Օրը հազիվ թե հարմար լինի կյանքում ինչ-որ բան փոխելու, հին ծրագրերից հրաժարվելու կամ ձեզ համար թանկ կապերին վերջ տալու համար: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ճնշել ձեզ կամ պարտադրել իր կամքը: Պատրաստ եղեք հակահարված տալու: Օրվա առաջին կեսին դուք գլուխ կհանեք առօրյա գործերից, իսկ երկրորդին լրիվ նոր բանի կանցնեք: Ինչքան շատ երևակայելու հնարավորություն ունենաք, այնքան լավ կզգաք ձեզ: Երեկոն հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը յուրահատուկ ու հիշարժան կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Ե՛վ հին ընկերները, և՛ նորերը հաճույքով կհամաձայնեն ձեր անսովոր առաջարկներին, կուզենան մասնակցել ձեր գաղափարների իրագործմանը: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա: Լուրջ գործերը լավ է հետաձգեք, քանի որ այսօր կենտրոնանալը դժվար է լինելու, ուստի վտանգ կա ինչ-որ բան աչքաթող անեք: Փոխարենը կարող եք լուծել վաղուց ուշադրություն պահանջող մանր-մունր հարցերը: Այստեղ խնդիրներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը կուրախացնի: Իսկապես հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք, և նման գործերում անպայման հաջողության կհասնեք: Նոր ծանոթներին կհետաքրքրեն ձեր ծրագրերը: Չի բացառվում ձեզ հուշեն, թե ինչպես կարող եք ավելի հեշտ ու արագ իրագործել մտածածը: Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ գումարը մեծ չի լինի, բայց այն բավարար կլինի հաճելի գնումների համար: Ուղևորություններն ու ակտիվ հանգիստը լավ է օրվա առաջին կեսի համար ծրագրեք. ավելի ուշ կուզենաք դադար վերցնել ուժերը վերականգնելու համար: Կարևոր հանդիպումներն էլ լավ է մինչև երեկո չհետաձգեք, հատկապես եթե խոսքը մի մարդու մասին է, որին ուզում եք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի շտապեք վստահել նոր ծանոթներին: Նրանք լավ տպավորություն կթողնեն, հմայիչ ու անվնաս կթվան, բայց առաջին տպավորությունը ճիշտ չի լինի: Այնպես որ ավելի լավ ուսումնասիրեք, թե ում հետ գործ ունեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի հին գործերն ավարտելու համար: Դրա համար սպասվածից քիչ ժամանակ է պահանջվելու: Հավանական են նվերներ ու դրամական մուտքեր, ինչպես նաև անակնկալներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու երկար կհիշվեն: Հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն անսպասելի իրադարձություններ կբերի, բայց դրանք ձեզ չեն շեղի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Ինտուիցիան կհուշի, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով, և դուք ժամանակը չեք վատնի՝ փորձելով ամեն ինչից մենակ գլուխ հանել: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները, որոնցից հետաքրքիր բաներ կիմանաք: Անսպասելի հյուր կգան հենց այն մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը վերջին ժամանակներս շատ էիք զգում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների համար. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, տրամադրությունն էլ կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը կարող է բավական անօգուտ սկսվել: Անսպասելի լուրերի պատճառով պիտի փոխեք ծրագրերը, հետաձգեք այն հանդիպումները, որոնց վաղուց էիք սպասում: Մի վշտացեք, քանի որ շուտով իրավիճակը կփոխվի, և դուք կլրացնեք բաց թողածը: Իսկ մինչ այդ գլուխ հանեք այն գործերից, որոնց համար ժամանակ չէր մնում: Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Դա շատ տեղին կլինի, դուք հաջող գնումներ կանեք: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա, այլ օգտակար իրեր գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|