Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2738 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր դուք հետաքրքիր մի բան կմտածեք: Ցավոք, մտքին եկած ամեն բան միանգամից իրագործել չի ստացվի: Սակայն ինտուիցիան կհուշի, որ որոշ ծրագրերի կարող եք ավելի ուշ վերադառնալ, և այն չի սխալվի: Օրը հարմար կլինի տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար. օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց գիտելիքներին ու փորձին վստահում եք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերություններն ամրապնդելու, հաշտվելու համար: Մտերիմները հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, և դա կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը վատ չի դասավորվի, բայց դուք ավելին կուզենաք: Շատ Ցուլերի համար օրը կապված կլինի ծրագրերում փոփոխության, նոր նպատակների հայտնվելու հետ: Դուք դժվարությունների առաջ չեք նահանջի, մտածածից չեք հրաժարվի, նույնիսկ եթե հասկանաք, որ ճանապարհին կարող են խոչընդոտներ հայտնվել: Դա շատերին դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում բարյացակամ չէին ձեր հանդեպ, շփման մեջ նախաձեռնող կլինեն, կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ: Կարող եք իմպրովիզներ անել և ոչ ստանդարտ որոշումներ ընդունել, ձեր ձևով գործել, այլ ոչ թե հետևել ուրիշներին: Ձեր շատ փորձարկումներ հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն առանց թյուրիմացությունների ու տհաճությունների չի անցնի, բայց լուրջ խնդիրների համար մտահոգվելու կարիք չկա, քանի որ դրական միտումները գերակշռելու են: Հաջող զուգադիպություններն ու անսպասելի իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես կյանքի կոչեք ավելի վաղ մտածածը: Որոշ Երկվորյակներ հաջող գործարքներ կկնքեն կամ իրեր կգնեն, որոնք վաղուց էին ուզում ունենալ: Օրվա առաջին կեսը գործերով հագեցած կլինի: Երկրորդը հնարավորություն կտա լավ հանգստանալ ու վերականգնել ուժերը: Այն հարմար կլինի նաև բուժիչ պրոցեդուրաների համար, որոնք նկատելի արդյունք կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հաջող կլինի, դուք կարող եք գործերում մեծ հաջողությունների հասնել: Դուք վճռական կլինեք, ուստի կարող եք հաղթել նույնիսկ ամենաուժեղ մրցակիցներին: Շատ Խեցգետիններ պատրաստ կլինեն ամրություն ցուցաբերել՝ պաշտպանելով իրենց հետաքրքրությունները: Շրջապատողները դա կզգան ու կաշխատեն ավելորդ անգամ չվիճել ձեզ հետ: Հավանական է առաջընթաց գործերում, որոշ դեպքերում նկատելի մասնագիտական աճ: Օրը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար. դուք դրանք փայլուն կկատարեք: Հեշտությամբ կմտապահեք նոր ինֆորմացիան, գլուխ կհանեք մի բանից, ինչը բարդ է թվացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Տագնապի և ապրումների համար առիթներ չեն լինի: Շատ բան լավ կստացվի: Օրը բարենպաստ կլինի շփումների համար, դուք հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան: Ռոմանտիկ հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Կարող եք նախաձեռնող լինել, խոստովանել զգացմունքները, ուրախացնել սիրելիին ուշադրության նշաններով ու անակնկալներով: Հավանական են ընտանեկան գործերի կամ ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր նախագծի հետ կապված լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Այսօր օգտակար կլինի գործերում դադար վերցնելն ու մի փոքր հանգստանալը: Աշխատեք մանր-մունր պատահարների համար չանհանգստանալ, սրտին մոտ չընդունել աննշան իրադարձությունները: Մտերիմների հետ հարաբերությունները սովորականից շատ համբերատարություն են պահանջելու: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել, բարձրացնել ձեր տրամադրությունը: Օրը հարմար կլինի կյանքում նոր բան մտցնելու համար: Բայց հին նախասիրությանը վերադառնալն էլ օգտակար կլինի: Կարևորը ուրախություն բերող գործերի համար ժամանակ գտնելն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար կլինի գործնական շփումների, կարևոր հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Դուք նկատելի առաջընթացի կհասնեք գործերում, կգտնեք ամենահամարձակ ծրագրերն իրագործելու ձևը: Ինչ-որ հարցերում հաջողակ կլինեք, բայց ձեր անձնական հատկանիշները, գիտելիքներն ու կարողություններն էլ վերջին դերը չեն խաղա: Հավանական են անսպասելի հանդիպումներ հին ընկերների կամ այլ մարդկանց հետ, որոնց շատ էիք կարոտել: Նրանց հետ զրուցելը հաճելի կլինի, չի բացառվում ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնք կուզենաք հնարավորինս շուտ կյանքի կոչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լուրջ գործերն անելիս մի շտապեք: Եթե օրվա առաջին կեսին կարևոր քայլերի կարիք լինի, զգուշորեն գործեք, աշխատեք խուսափել չարդարացված շտապողականությունից: Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ: Դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ, եթե ամեն ինչից ժամանակին գլուխ չհանեք: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կանցնի, հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Լավ գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործումը մեծ ջանքեր չի պահանջի: Դուք միանգամից կանցնեք մտածածն իրագործելուն ու շուտով կհասնեք առաջին հաջողություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Առավոտը հարմար կլինի կարևոր բաների մասին մտորելու համար: Դուք նոր առաջադրանքներից վատ գլուխ չեք հանի ժամանակին մանրուքները նկատելու ունակության շնորհիվ, որոնք կարող են հետո լուրջ դեր խաղալ: Որոշ Աղեղնավորներ կհասկանան՝ ինչպես իրագործել այն, ինչ վաղուց են մտածել, կգտնեն այն ծրագիրը կյանքի կոչելու ձևը, ինչը մինչև վերջերս անհավանական էր թվում: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Այն հանգիստ կանցնի, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. շփումները շատ հաճելի ու ոգեշնչող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաջող ու հետաքրքիր կանցնի, հարմար կլինի նոր գործ սկսելու համար: Դուք միանգամից կհասկանաք՝ ինչում կարելի է հաջողության հասնել և ուժերը նախապես անհույս նախագծերի վրա չեք վատնի: Հավանական են հաճելի լուրեր հեռվից, հաղորդագրություններ, որոնք ձեզ կոգեշնչեն, հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ: Նման Այծեղջյուրներին ռոմանտիկ անակնկալներ ու անմոռանալի ժամադրություններ են սպասում: Շատ ոգեշնչող կլինի օրը նրանց համար, ովքեր հակված են ստեղծագործելու. ձեր տաղանդներն ամբողջությամբ կբացահայտվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ հաճելի ու հանգիստ օր է սպասվում, չնայած որ այն այնքան էլ արդյունավետ չի լինի: Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու, ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Կհաջողվի ազատվել նրանից, ինչը խանգարում էր առաջ շարժվելուն, ձեր ճանապարհից կհեռացնեք խոչընդոտները: Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք նշանակալի չեն լինի, բայց թույլ կտան չծրագրված հաճելի գնումներ անել: Օրվա երկրորդ կեսի համար կարող եք հանդիպումներ ծրագրել. դրանք լավ կանցնեն: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, միանգամից դուր կգաք նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին վեճերից ու լարված քննարկումներից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի: Ձեզ ժամանակ է պետք գալու շրջապատողներին սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար: Բայց դուք նահանջել չեք ուզենա և վաղ թե ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ ձեր տեսակետը ճիշտ է եղել: Օրվա երկրորդ կեսին մանր-մունր գործեր շատ կլինեն, դրանցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի: Աշխատեք ոչ մի մանրուք աչքաթող չանել: Այն, ինչ սկզբում աննշան կթվա, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|