ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4016 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կդասավորվի, ծրագրած ամեն ինչ անելու համար պիտի ջանքեր գործադրեք: Դժվարությունները ձեզ, իհարկե, չեն կանգնեցնի: Դուք համառ կլինեք ու անպայման կհասնեք ձեր ուզածին: Պատրաստ եղեեք, որ բոլոր խնդիրները ինքնուրույն պիտի լուծեք: Այսօր չարժե հաջողակ լինելու կամ ինչ-որ մեկի անշահախնդիր օգնության վրա հույս դնել:

Այսօր ստացած փորձը ձեզ էլի պետք կգա: Բայց օրը միայն ինչ-որ բան սովորելու հնարավորությամբ չի ուրախացնի: Այն հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ ու հագեցած օր է սպասվում: Նրա հաջող լինելը կախված կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելու, կարևորն անկարևորից զատելու ձեր ունակությունից: Կարող եք խորհրդակցել հին ծանոթների հետ, բայց առաջին հերթին արժե սեփական փորձով ու առողջ բանականությամբ ղեկավարվել:

Օրը շատ բարենպաստ կլինի սիրահարվածների համար: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, հավանական են անակնկալներ, որոնք երկար կհիշվեն: Ընկերների հետ հանդիպումն էլ չի հիասթափեցնի. նրանք անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար, դուք հեշտությամբ լեզու կգտնեք տարբեր մարդկանց հետ: Նրանք, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս, միանգամից ձեր հանդեպ համակրանք կզգան: Շատ ժամանակ չի պահանջվի ազդեցիկ մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու և նրանց վստահությունը շահելու համար:

Գործեր շատ կունենաք, և դրանք բոլորը հետաքրքիր կլինեն: Դուք բաց չեք թողնի ձեզ ցույց տալու, ձեր ունակությունները դրսևորելու հնարավորությունը: Բայց հիշեք, որ նոր բան ստանձնելուց առաջ պետք է ավարտել ավելի վաղ սկսածը: Եթե փորձեք ամեն ինչով միանգամից զբաղվել, ապա ստիպված եք լինելու համեստ հաջողություններով բավարարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, միանգամից կկենտրոնանաք ուշադրություն պահանջող առաջադրանքների վրա ու չեք շեղվի: Շրջապատողներին ձեր մոտեցումը դուր կգա: Չի բացառվում նոր համախոհներ գտնեք: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ չեն մերժի:

Շատ բան պիտի անեք, բայց լավ հանգստանալու հնարավորություն էլ կունենաք: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ ուղևորությունների և զբոսանքների ժամանակ, ուրախությամբ կարձագանքեն ձեր առաջարկներին: Օրը բարենպաստ կլինի նաև ուսման համար, դուք հեշտությամբ կմտապահեք ամենը, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վառ ու ոգեշնչող օր է սպասվում, կուզենաք նոր բան ստանձնել: Սակայն համարձակ ծրագրերի իրագործմանն անցնելուց առաջ համոզվեք, որ չեք գերագնահատել ձեր հնարավորությունները: Չի բացառվում օգնության կարիք ունենաք: Այդ հարցով դիմեք այն մարդուն, որի անվերապահ աջակցության վրա վստահ եք: Նոր ծանոթները հեշտությամբ խոստումներ կտան, բայց դրանք պահելու համար ջանքեր չեն գործադրի:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կկարողանաք լուծել նախկինում մեծ անհանգստություն պատճառած ֆինանսական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ թեթև ու հաջող օր է սպասվում: Շատ բան լավ կստացվի, դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից, ցավալի սխալներ չեք անի: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ կամ շատ հաջող ներդրումներ անել:

Կուրախացնեն սիրելիների հետ հետ հանդիպումն ու ձեզ վաղուց դուր եկող մարդու հետ շփումները: Լեզու գտնելը հեշտ կլինի, նույնիսկ եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ շատ են եղել: Կհաջողվի հանգիստ քննարկել երկուսիդ համար կարևոր հարցերը: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինելու: Դուք կարող եք դատարկ բաների պատճառով բարկանալ, սուր արձագանքել անմեղ նկատողություններին, վիրավորվել այն կատակներից, որոնք մեկ ուրիշ ժամանակ ձեզ դուր կգային: Կարևոր կլինի սեփական ապրումներից չկառչելը: Զբաղվեք ձեզ իսկապես գրավող բանով, կենտրոնացեք բարդ ու կարևոր գործերի վրա: Դուք արագ կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Օրվա առաջին կեսը հագեցած կլինի: Երկրորդը ավելի հանգիստ կանցնի: Որոշ Կշեռքներ գլուխ կհանեն սեփական զգացմունքներից, մյուսները կհասկանան, թե ինչ կա շրջապատողների հոգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է պիտանի ու հետաքրքիր գործերի համար: Ձեր նախաձեռնություններից շատերին հաջողությունը կուղեկցի, դուք հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչը երկար ժամանակ ուրիշների մոտ չի ստացվել: Արժե նախաձեռնող լինել մասնագիտական ոլորտում: Եթե կիսվեք ձեր գաղափարներով, դրանք բոլորին դուր կգան:

Կարող եք շրջել խանութներով. և՛ ծրագրված, և՛ սպոնտան գնումները հաջող կլինեն: Հավանական են նաև նվերներ, ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ: Շատ Կարիճների կուրախացնեն հարազատների հետ շփումները: Ձեզ հոգեհարազատ մարդիկ ամեն հարցում կաջակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լուրջ տհաճություններ չի բերի, իսկ ահա ուրախության առիթներ կգտնվեն: Հաջող զուգադիպությունը ձեզ հնարավորություն կտա շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել, գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Աջակցության ձեր խնդրանքը չեն մերժի ո՛չ հին, ո՛չ նոր ծանոթները: Որոշ Աղեղնավորներ կգտնեն մրցակիցներին համախոհների վերածելու ձևը:

Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին ստացած գործնական առաջարկներին: Չի բացառվում եկամուտները մեծացնելու շանս ունենաք: Իսկ երեկոյան շատ Աղեղնավորների հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ոգեշնչվածությունը կայցելի ձեզ: Հրաշալի գաղափարներ կունենաք, շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանց իրագործման հարցում: Եթե վերջին ժամանակներս մտածում էիք աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին, ապա այսօր արժե նախաձեռնող լինել, շփվել մարդկանց հետ, որոնք կարող են ձեզ այդ հարցում օգնել:

Աշխատեք շատ չհոգնել: Գործեր քիչ չեք ունենա, բայց դրանցից ոչ բոլորը շտապ կլինեն: Խնայեք ձեզ, մի մոռացեք հանգստանալու մասին: Աշխատեք չտագնապել մի բանի պատճառով, ինչը ձեզանից կախված չէ: Դա հեշտ չի լինելու, բայց հին ընկերներն ու պարզապես լավ ծանոթները անպայման կօգնեն շեղվել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անկախ նրանից, թե ինչպես կսկսվի օրը, աշխատեք հանգստություն պահպանել: Անակնկալները չեն բացառվում, ընդ որում՝ դրանցից մի քանիսն անհաջող կլինեն: Սակայն ծագած դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրելու: Շուտով դրանք պարզապես անցյալում կմնան, եթե ինքներդ ձեզ համար նոր խնդիրներ չստեղծեք:

Օրվա երկրորդ կեսին մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Խնդրելու անհրաժեշտություն չի լինի. մարդիկ, որոնց համար դուք թանկ եք, իրենք կհասկանան, թե ինչ է պետք անել: Որոշ Ջրհոսներ հրաշալի խորհուրդներ կստանան ու անպայման կհետևեն դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Իմպրովիզներ ու փորձարկումներ արեք, նպատակին տանող սեփական ուղին փնտրեք: Այսօր դուք կարող եք հաջողության հասնել, եթե գործեք այնպես, ինչպես ինքներդ եք ճիշտ համարում: Երբեմն դա ավելի բարդ կլինի, քան ուրիշի օրինակին հետևելը, բայց շատ ավելի արդյունավետ կլինի:

Օգտակար կլինի այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան ձեր գիտելիքների, ունակությունների ու տաղանդների վրա: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում իրենց սառն ու ձեզանից հեռու էին պահում, մտերմանալու առաջին քայլերը կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4016 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0