Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2431 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է լուրջ զրույցների համար: Բաց մի թողեք ձեր գաղափարների և ծրագրերի մասին պատմելու հնարավորությունն այն մարդկանց, որոնց աջակցությունը կարող է ձեզ օգտակար լինել: Կարևոր կլինի միայն սեփական հմայքին ու իմպրովիզներ անելու ունակությանը չապավինելը. ցանկացած հանդիպման աժե նախապատրաստվել, համոզիչ փաստարկներ ու անհրաժեշտ բառեր ընտրել: Ուշադրություն ու կարգապահություն պահանջող աշխատանքն այսօր հեշտ չի տրվի ու սովորականից ավելի հոգնեցնող կթվա: Փոխարենը երևակայություն, ստեղծագործ մոտեցում և իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերից հրաշալի գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բան հեշտությամբ կտրվի, իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Օրն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի և՛ աշխատանքի, և՛ այլ օգտակար գործերի համար: Կարևոր չէ, թե ինչքան բարդ դրանք կլինեն: Բոլոր դեպքերում դուք հրաշալի գլուխ կհանեք: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, իրար կես խոսքից կհասկանաք: Նոր ծանոթների հետ էլ կհաջողվի արագ լեզու գտնել: Հնարավոր է նոր ընկերներ գտնեք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, սակայն դրանք ուզածի նման արագ չեն զարգանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք ստանձնել լուրջ գործերը. օրվա առաջին կեսը դրանց համար հարմար չի լինի: Ոչ բոլոր ծրագրերը կհաջողվի իրագործել: Կարող են խանգարել և՛ իրադարձությունների անհաջող ընթացքը, և՛ ինչ-որ մեկի ձեր դեմ ուղղված գործողությունները: Երկու դեպքում էլ կարևոր կլինի ինքնատիրապետումը չկորցնելը: Եթե հանգստություն պահպանեք, ապա արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այն հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում. կհեշտանա և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Հին ընկերները կուրախացնեն լավ նորություններով կամ հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ բան պիտի անեք: Լավ է ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք, այլ միանգամից կենտրոնանաք կարևոր առաջադրանքների լուծման վրա: Աստղերը ձեր կողմից կլինեն: Արժե օգտվել նրանց աջակցությունից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Դուք կաշխատեք զգույշ գործել, ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել ցավալի կորուստներից: Հին ծանոթներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա: Դուք կաշխատեք չմերժել նրանց, ովքեր դիմում են ձեզ խնդրանքներով, նույնիսկ եթե դրա համար պետք լինի վերամշակել սեփական ծրագրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պետք է զբաղվեք ընտանեկան գործերով, օգնեք մտերիմներին, կամ էլ ժամանակ հատկացնեք կենցաղային խնդիրների լուծմանը: Դրա պատճառով շատ Առյուծներ կշեղվեն աշխատանքից, հատկապես օրվա առաջին կեսին: Այդ հատվածի համար լավ է կարևոր գործնական հանդիպումներ ու բանակցություններ չծրագրեք, գործարքներ չկնքեք, հատկապես եթե խոսքը խոշոր գումարի մասին է: Օրվա երկրորդ կեսին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Նրանց աջակցությամբ դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հաջող կանցնի: Լսեք ինտուիցիայի հուշումները և հետևեք դրանց. ավելին չի էլ պահանջվի: Դուք կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին, միաժամանակ կսովորեք մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մի մարդու հետ, որը կօգնի ձեզ աշխատանքի մեջ, ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացի: Հավանական են հեռվից լավ նորություններ, լուրեր հին ծանոթներից: Որոշ Կույսեր կհասկանան, թե ինչպես կարող են դեպի լավը փոխել վերջին ժամանակներս լարված հարաբերությունները: Հին վեճին վերջ տալու շանս կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է համախոհներ և օգնականներ փնտրելու համար: Մարդիկ, որոնց կպատմեք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին, կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Չի բացառվում, որ համագործակցությունը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնի: Ձեր հմայքն այսօր հազիվ թե անտարբեր թողնի, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Առօրյա գործերը բավական ձանձրալի կթվան, իսկ ահա նոր բան հաճույքով կստանձնեք: Հնարավորություն կունենաք պիտանի բան սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով անպայման պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք չհոգնել: Օրը հաստատ ավելի հարմար կլինի հանգստի, քան բարդ աշխատանքի համար: Բացի այդ, շատ մանրուքներ սրտին մոտ կընդունեք, դատարկ բաների պատճառով ապրումներ կունենաք: Լավ է, եթե ձեր կողքին հայտնվեն մարդիկ, որոնք կօգնեն դրական տրամադրվել, լավատես լինել: Արժե զգույշ լինել գումարի հետ: Չծրագրված գնումներ անելուց կամ թեկուզ մի փոքր կասկածելի գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով ու ռոմանտիկ անակնկալներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը աշխատանքի հետ կապված լավ նորություններ ու գործնական ոլորտում դրական փոփոխություններ կբերի: Նկատելիորեն կաճեն եկամուտները, չի բացառվում մասնագիտական աճը: Նոր հեռանկարներ կբացվեն վերջին ժամանակներս գործունեության ոլորտը փոխել ցանկացող Աղեղնավորների առաջ: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Հնարավորություն կունենաք կարևոր բաների մասին բաց տեքստով խոսել մտերիմ մարդու հետ, պայմանավորվել ձեզ երկուսիդ հետաքրքրող բաների մասին: Կարող եք վեճերի ու տարաձայնությունների պատճառով չմտահոգվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և ուսման, ինչպես նաև գործնական շփումների համար: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Զրուցելու բան կունենաք, ընդհանուր ծրագրեր էլ կարող են հայտնվել: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան լուծել ֆինանսական հարցերը, որոնք վերջին ժամանակներս անհանգստություն էին բերում: Օրվա երկրորդ կեսին կարող եք հյուրեր ընդունել, իմպրովիզացված ընտանեկան տոներ կազմակերպել: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չեն բացառվում ոգեշնչող լուրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավ կանցնեն ուղևորությունները, հաջող կանցնեն հեռվից եկած մարդկանց հետ զրույցները: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան զբաղվել մի բանով, ինչը նրանց վաղուց է հետաքրքրել: Ընկերները կարող են անսպասելի հյուր գալ, իսկ մարդիկ, որոնց հետ վաղուց չեք շփվել, կհիշեցնեն իրենց մասին: Երկուսն էլ կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման համար ավագ հարազատների աջակցության կարիքը կունենաք: Երեկոն հրաշալի կլինի ամեն ինչ քննարկելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք ձեզ լավագույն կողմերով դրսևորելու հնարավորություն կունենաք: Նախկինում ձեզ համարյա չնկատող մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր տաղանդներին և ուժեղ կողմերին, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել ու ընկերանալ: Չի բացառվում գործնական հարաբերությունների սկիզբը, որոնց շնորհիվ ձեր կարիերան արագ կզարգանա: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Ձկների գործնական ինտուիցիան ուժեղ կլինի, ուստի նրանք կարող են շահավետ գործարքներ կնքել: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն. դուք կընտրեք հենց այն իրերը, որոնք կուրախացնեն ձեզ ու միաժամանակ օգուտ կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|